Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դե­ռևս ան­ցու­մա­յին, բայց կար­գա­վի­ճակ ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղում կարող են հայտնվել միջազգային խաղաղապահներ. Բաքուն փոխում է իր արտաքին քաղաքական ուղղությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո, որտեղ, ըստ երևույթին, ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը որոշակի հույս էր կապում հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի հնարավոր ակտիվացման հետ, Մամեդյարովը բացառիկ անկեղծությամբ սկսել է հայտարարություններ անել:

Նա նշել է, որ հունիսի 20-ի հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ, և «միջնորդները իրենց քննարկման հարցեր են առաջարկել», որը նրանց կողմից գնահատվել է որպես «դրական պահ», նաև հարց են տվել, թե «դրանք նո՞ր, թե՞ հին փաստաթղթեր են», քանի որ «դրանք քննարկվում են վերջին 15 տարիների ընթացքում»:

Այսինքն՝ նոր բան չկա, և բանակցային գործընթացը շարունակվում է փակ շրջագծով:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի արտգործնախարարը ակնարկել է «հին-նոր պահերի» առաջացման մասին: Ըստ նրա, «հայկական կողմը ամեն անգամ բարձրացնում է կարգավիճակ և անվտանգություն ունենալու հարցը, և այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում, իսկ անվտանգության հարցերի և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության առնչությամբ համանախագահները պետք է ավելի հստակեցնեն իրենց առաջարկությունները և հանդես գան դրանցով»: Մամեդյարովը ավելացրել է նաև, որ համանախագահները պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Սրանից բխում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերադառնում է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության հարցին, և, ինչպես Մամեդյարովն է հայտարարել, «առաջիկա 2-3 ամսում իրենք կքննարկեն համանախագահների առաջարկները», ավելին՝ «ինքը Նոստրադամուս չի և չգիտի, թե երբ նոր հանդիպում կլինի, ինչքան շուտ՝ այնքան լավ»: Անմիջապես սուր ինտրիգ է առաջանում:

Փաստն այն է, որ Մնացականյանը, «լայնորեն» մեկնաբանելով Վաշինգտոնի բանակցությունների արդյունքները, խոսել է ինչից ասես, բայց ոչ այն հարցերի շուրջ, որոնք Մամեդյարովն է նախանշել: Այս կապակցությամբ որոշ հայկական ԶԼՄ-ներ մեղադրել են Մամեդյարովին «սադրանքների» մեջ, նրա գործողությունները գնահատել որպես «Հայաստանի ու միջնորդների արձագանք հրահրելու» ցանկություն, որոնք «պետք է հաստատեն կամ մերժեն նման հայտարարությունը»:

Ավելին, հարց է տրվում, թե «ո՞ւմ խաղն է խաղում Մամեդյարովը, և ո՞ւմ է ձեռնտու խաղաղապահների տեղակայումը Արցախում»: ԱՄՆ-ը և Ֆրանսիան միանշանակ աջակցում են զսպման մեխանիզմների ստեղծմանը, որի մասին Ռուսաստանը փորձում է չխոսել: Փորձագետները բազմիցս պնդել են, որ Ռուսաստանը դեմ չէ Արցախյան հակամարտության գոտում սեփական կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայմանը, քանի որ նման կերպ Ռուսաստանը կարող է իր զորքերը հասցնել անմիջականորեն Իրանի սահմանին:

Իրանը, ի դեպ, բազմիցս հայտարարել է տարածաշրջանում երրորդ ուժի առկայության անթույլատրելիության մասին: Նաև հարց է ծագում, թե արդյոք Մամեդյարովը համաձայնեցրե՞լ է իր հայտարարությանը Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի հետ: Իսկ ի՞նչ խաղաղապահների մասին կարող է խոսք լինել: Արցախյան հակամարտությունը արդեն քառորդ դար առանց արտաքին օժանդակ խաղաղապահների է յոլա գնում: Առաջին հերթին, պետք է նշել, որ ինչպես Մամեդյարովը, այնպես էլ նրա հայ գործընկերները հանրային դիվանագիտության մեջ տարիներ շարունակ որոշակիորեն և ոչ քիչ դեպքերում «խորամանկել» են:

Սակայն երբեք չեն եղել սադրիչ գործողություններ, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով: Ներկայումս առաջին հերթին խաղաղապահների մասին հայտարարությունը չի հերքվում համանախագահների կողմից: Երկրորդ հերթին հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդգրկված է մադրիդյան սկզբունքներում: Այս խնդիրը շոշափվել է ոչ մեկ անգամ, և դիվանագիտական իմաստով նման սցենարը արդեն իսկ ընդհանուր առմամբ մշակված է: Ժամանակին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Deutsche Welle»-ին տված իր հարցազրույցում աջակցություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարին, սակայն բողոքել է, որ «ադրբեջանական կողմը դրան համաձայն չէ»: Բայց հիմա, դատելով Մամեդյարովի հայտարարությունից, Բաքուն պատրաստ է երկխոսություն վարել այդ ուղղությամբ:

Պատճառները, հավանաբար, կապված են այն բարդ իրավիճակի հետ, որը առկա է Մերձավոր Արևելքում, և ներկայիս քաղաքական բաբախումների հետ, որոնք բնորոշ են Երևանին և Թբիլիսիին: Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք խաղաղապահների մասին, ապա նրանց կազմը, կարգավիճակը և իրավունքները կորոշվեն կողմերի միջև ստորագրված համաձայնագրով: Ինչ-որ բան հուշում է, որ Ադրբեջանը դեմ չի լինի ԱՊՀ երկրների խաղաղապահներին, նմանապես դրան կողմ կլինեն նաև հարևան Իրանն ու Թուրքիան: Մի խոսքով, տարածաշրջանում տիրող իրավիճակը լրջորեն փոխվում է, և պատահական չէր, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն հիշատակել Վիեննայի օրակարգը, որը ենթադրում էր սահմանագծում միջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմների ստեղծում:

Այն դադարում է լինել արդիական: Ներկայումս խնդիրն այն է, թե ինչպես Երևանը կարձագանքի, քանի որ այնտեղ հիմա զարգանում է «միացում» գաղափարը (Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի հետ միավորում): Եթե ելնենք նախանշած գործընթացի տրամաբանությունից, ապա Ստեփանակերտը կարող է ակնկալել, իհարկե, դեռևս անցումային, բայց կարգավիճակ ստանալու հնարավորություն:

Կամո Խաչիկյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia