Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստում

POLITICS

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին, որից հետո աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է քննարկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին «ՀԱՊԿ ձևաչափում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդելու լրացուցիչ միջոցառումների ցանկի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման իրականացման շրջանակներում, ինչպես նաև «Տաջիկա-աֆղանական սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասել է.

«Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել ձեզ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանի կողմին ջերմ ընդունելության և այսօրվա նիստի լավ կազմակերպման համար:

Աշխատանքը սկսելուց առաջ, ցանկանում եմ շնորհավորել մեր թանկագին Վալերի Անատոլի Սեմերիկովին իր առաջիկա հոբելյանի առթիվ՝ վաղը նա կդառնա 65 տարեկան, և մաղթել նրան քաջ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ աշխատանքում:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում են նաև կարճատև կանգ առնել Հայաստանի Հանրապետությունում տիրող ներկա իրավիճակի և մեր կողմից իրականացվող ներքին քաղաքականության վրա: Մասնավորապես, ներկայումս մենք սկսել ենք դատական համակարգի բարեփոխումները: Գործերը բարեհաջող են ընթանում տնտեսական ոլորտում: Հայաստանում տնտեսական կայունության կարևորագույն ցուցիչներից մեկը ազգային արժույթի՝ դրամի, կայունությունն է աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ: Հայաստանի 2018 թ. պետական բյուջեում տնտեսական աճը սահմանվել էր 4.8%, իսկ գնաճը` 2.7% մակարդակում: Իսկ ինչպես գիտեք, 2018 թ. Հայաստանում տեղի ունեցան արմատական փոփոխություններ: Դա բարձրացրեց Հայաստանի տնտեսության կայունությունը, և 2018թ.տնտեսական աճը կազմեց 5.2%: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ի աճ է գրանցվել 7.1%-ով, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%:

Վերադառնալով ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությանը՝ ուզում եմ ուրախությամբ նշել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կոնսենսուսի հասնելու փաստը: Այս պաշտոնում առաջադրվել է այստեղ ներկա Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը, և մենք հույս ունենք, որ նա կզբաղեցնի այդ պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից:

Հարգելի գործընկերներ,

Այսօր նեղ կազմով քննարկմանը ներկայացվել է մեր նիստերին քննարկվող ավանդական թեմաներից մեկը, քանի որ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդիականությունը չի նվազում, չնայած ձեռնարկվող միջոցառումների և որոշ ուղղություններում ձեռք բերված դրական արդյունքների:

Միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության վտանգը կայանում է նրանում, որ դրանք, ըստ էության, սերտորեն կապված են այլ, չափազանց վտանգավոր քրեական դրսևորումների հետ, ինչպիսիք են, թմրանյութերի վաճառքը, անօրինական միգրացիան, թրաֆիքինգը, զենքի անօրեն շրջանառությունը, կիբերհանցագործությունը: Այդ չարիքի դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում, որը հաշվի կառնի խնդրի բոլոր կողմերը:

Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր դեր է խաղում անհրաժեշտ ներքին օրենսդրական դաշտի ստեղծումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում առկա են համապատասխան հոդվածներ, որոնք նախատեսում է քրեական պատասխանատվություն ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման համար:

Մեր երկրի գործող Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության համար անմիջական սպառնալիք են ներկայացնում միջազգային ահաբեկչությունը` իր բոլոր դրսևորումներով: Ներկայումս մենք սկսել ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը, որում այս հարցին նույնպես համապատասխան ուշադրություն կհատկացվի:

Ահաբեկչության դեմ պայքարի գործում մենք հատուկ կարևորություն ենք տալիս միջազգային համագործակցության ընդլայնմանը և խորացմանը, քանի որ առանց այդ բաղադրիչի, այսօր որևէ պետություն ի վիճակի չէ պայքարել այս չարիքի դեմ: Այս նպատակով Հայաստանի Հանրապետությունը միացել է այդ ոլորտում գործող միջազգային կոնվենցիաներին, ակտիվ մասնակցում է ԱՊՀ անդամ-երկրների հակաահաբեկչական կենտրոնի գործունեությանը: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ անդամ-երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, վերջերս իրականացվեց «Վարձկան» («Наемник») օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը:

Իրականացված միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը, հայտնի պատճառներով, ավանդապես բացակայում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության համար սնող միջավայրը և բարենպաստ պայմանները:

Սակայն, սա մի կողմ քաշվելու և ձեռք բերվածից բավարարվելու առիթ չէ: Մենք կիսում ենք ՀԱՊԿ մեր գործընկերների մտահոգությունները, նաև հասկանալով, որ մեր երկիրը ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից ամենամոտն է Մերձարևելյան տարածաշրջանին, մասնավորապես Սիրիայի և Իրաքի այն մասերին, որտեղ, չնայած հակաահաբեկչական պայքարում ձեռք բերված բացահայտ հաջողություններին, միջազգային ահաբեկչական ակտիվությունը դեռևս շատ բարձր է:

Բացի դրանից, մեր երկիրը գտնվում է բավականին բարդ և ոչ միասեռ տարածաշրջանում, որտեղ առկա են չկարգավորվող հակամարտություններ և անկայունության օջախներ: Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ ժամանակակից աշխարհը դարձել է ավելի կապակցված, այն կառուցված է այնպես, որ երկարաժամկետ, հեռանկարային կտրվածքում ոչ-ոք չի կարող խուսափել գլոբալ գործընթացների և տենդենցների ազդեցությունից: Իսկ միջազգային ահաբեկչությունը գլոբալ գործոն է, որը ազդում է ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա:

Ահաբեկչության դեմ պայքարը ոչ միայն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության չեզոքացումն է, այլ նաև այդ գործունեության հետևանքների վերացումը, ահաբեկիչների ձեռքից տուժած տարածքներում պայմանների ստեղծումը և կյանքի նորմալ ռիթմի հաստատումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը, ձգտելով իր համեստ ներդրումը կատարել միջազգային անվտանգության ապահովման մեջ, այս տարվա փետրվարին սիրիական Հալեպ քաղաք ուղարկեց 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ: Խմբի կազմի մեջ են մտնում հումանիտար ականազերծման մասնագետներ, բուժական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք: Հայկական առաքելությունն աշխատում է համագործակցելով ռուսական կողմի հետ և նրա տեխնիկական աջակցության պայմաններում: Այս ամսվա սկզբին՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել հայկական հումանիտար առաքելության մասնագետների ռոտացիա և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում շարունակվում է:

Հարգելի գործընկերներ,

Ստեղծված պայմաններում մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ ձևաչափում ձեռնարկել պրակտիկ քայլեր, որոնք ուղղված կլինեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ուժեղացմանը՝ հաշվի առնելով Կազմակերպության պատասխանատվության գոտու անմիաջական հարևանությունում տիրող իրավիճակը:

Այս գործում կարևոր դեր է խաղում նաև մեր քայլերի համակարգման մեխանիզմների կատարելագործումը՝ հաշվի առնելով զարգացող իրադարձությունների դինամիկան: Ամենակարևորը, այս ամենի համար մենք ունենք քաղաքական կամք և անհրաժեշտ նորմատիվ դաշտ, որի վրա մենք անընդհատ աշխատում ենք:

Այս տեսանկյունից, կարևոր դեր ունեն երկու փաստաթղթերը, որոնց մենք այսօր հավանություն տվեցինք, և որոնք ուղարկվելու են մեր երկրների ղեկավարներին հաստատման համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանին: Դրանք են՝ «Տաջիկա-աֆղանական սահմանում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ցանկը» և «ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական գործողությունների ծրագիրը՝ 2019-2021 թթ. ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման համար»:

Համապատասխան միջոցառումներ նախատեսվում են նաև «ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով կոնսուլտացիաների ծրագրում՝ 2019 թ. Երկրորդ կիսամյակ – 2020 թ. Առաջին կիսամյակ»: Այնպես որ, ՀԱՊԿ շրջանակներում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման ուղղությամբ մեզ դեռ սպասվում է լայնածավալ համատեղ աշխատանք:

Ավարտելով ելույթս, հուսով եմ, որ մեր համատեղ, համակարգված ջանքերի շնորհիվ մեր Կազմակերպությունը, ստեղծված բարդ պայմաններում, կկարողանա արդյունավետ հակազդել միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, դրանով իսկ լուծելով ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտում խաղաղության և կայունության ապահովման կարևորագույն խնդիրը»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal