Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բա­քուն սադ­րում է իրա­վի­ճա­կը.ին­չո՞ւ չի հնչում Երև­ա­նի հա­մար­ժեք պա­տաս­խա­նը

ANALYSIS

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, հայտարարել էր, թե Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվել են, և առանձնացրել էր փաստաթղթի այն դրույթները, համաձայն որոնց, ըստ Մամեդյարովի, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական մեծամիտ հոխորտանքն էր դուրս ժայթքել, թե Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն»:

Բաքվի նման հռետորաբանությունն ամենևին էլ նորություն չէ։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցությունների մասին սովորաբար խոսում են հատվածաբար՝ դրանք ներկայացնելով խեղաթյուրված կամ անդրադառնում են միայն այն դրվագներին, որոնք իրենց ձեռնտու են։

Մամեդյարովի սկանդալային հարցազրույցը հենց այդ շարքից է, սակայն նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքի տողատակից հասկանաի է, որ ԱՄՆ մայրաքաղաքում կողմերը որևէ էական համաձայնության չեն հանգել, այլ խոսել են որոշ սկզբունքների մասին, որոնց շուրջ, ըստ ամենայնի, որևէ համաձայնության չեն եկել։

Միևնույն ժամանակ, նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ Բաքուն վերադարձել է շանտաժի քաղաքականությանը, երբ միջազգային հանրությանն, ըստ էության, հասկացնում է, որ կդիմի պատերազմի, եթե չընդունվեն ադրբեջանական մոտեցումները։ Եթե Մամեդյարովն այս մասին խոսում է ակնարկով, ապա Ադրբեջանի նախագահն արտահայտվում է անհամեմատ ոչ դիվանագիտական լեզվով։

Հայաստանի ԱԳՆ խոսնակը օրեր առաջ հերքել էր Մամեդյարովի պնդումները, նախօրեին էլ թեմային անդրադարձել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մնացականյանը հայտարարել է, որ ինքը հիմնվում է Մամեդյարովի՝ հունիսի 24-ին «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցի վրա:

Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանի համար գերակա խնդիր են մնում Դուշանբեի պայմանավորվածությունները: «Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլ յուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց բերեց, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եվ այդ առումով, երբ որ մենք ունենք զոհեր և մենք ունենք զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունը այնպիսի գործառույթների, ինչպիսին են, օրինակ, զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմները և այդ մոնիտորինգի կարողությունների ուժեղացումը:

Մեզ համար շատ էական են առաջին հերթին հենց այդ բովանդակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, և որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Հայկական կողմի օրակարգն ակնհայտ է, սակայն, կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ նախարարի պատասխանն այնքան էլ համարժեք չէ, մանավանդ, որ Մամեդյարովը խոսել է կոնկրետ փաստերի մասին, որոնք տակավին չեն մեկնաբանվել կամ հերքվել նաև միջնորդների կողմից։ Ինչ վերաբերում է Դուշանբեի պայմանավորվածություններին, ապա դրանք ինստիտուցիոնալ չեն ու հազիվ թե վերահաստատվելու հեռանկար ունեն, մանավանդ, եթե հաշվի առնենք Բաքվի, մեղմ ասած, սադրիչ ու ոչ կառուցողական գործելաոճն ու մոտեցումները։

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարությունը խիստ ընդհանրական բնույթ ուներ, ու դրանում անդրադարձ չկար նույնիսկ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ինչն ամենևին էլ չի խոսում հայկական դիվանագիտության արդյունավետության մասին։

Նախարար Մնացականյանի փոխանցմամբ, Վաշինգտոնի հանդիպմանը ևս քննարկվել է Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը: Սա Նիկոլ Փաշինյանի օրակարգի ամենաառանցքային դրվագն է, սակայն, դատելով միջազգային արձագանքներից, թեման այս պահին գոնե ակտուալ չէ անգամ համանախագահության համար։

Եթե ամփոփենք թեման, ապա բանակցային գործընթացը գտնվում է փակուղու մեջ, պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հետապնդում են միանգամայն տարբեր օրակարգեր, բացակայում են կոմպրոմիսի հանարավորությունները, ինչն, անշուշտ, մեծացնում է պատերազմի ռիսկերը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak