Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հա­մա­ժո­ղով­նե­րի անց­կա­ցու­մից հե­տո պետք է գոր­ծել, հա­կա­ռակ դեպ­քում՝ դրանց կա­րև­ո­րու­թյու­նը կնվա­զի»

INTERVIEW

«ԲԻ Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը խիստ կարևորում է Հայաստանում վերջին շրջանում իրականացվող ներդրումային համաժողովների անցկացումը: «Դրանք հիանալի հարթակ են պետություն-մասնավոր հատված երկխոսության տեսանկյունից: Մասնավոր հատվածը, առավելապես ներդրողները, կարիք ունեն իրենց մտքերը, տեսակետները հայտնելու և պետությունից արձագանք ստանալու:

Առաջին կարևոր պայմանն այն է, որ պետությունն ու մասնավոր հատվածը կարողանան երկխոսել: Երկրորդ՝ մեր մասնավոր հատվածի, առավելապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, կարծես թե, անտեսված են եղել: Իրենց համար աշխատել են, ստեղծել, աջակցության կարիք ունեցել են, չեն ստացել: Հիմա ունենք նոր իրավիճակ, երբ իրենց ձայնը և խնդիրները դառնում են լսելի: Խոսքը նաև այն մասին է, որ նրանք կարողանան գործընկերներ գտնել այլ ոլորտներից: Երրորդ՝ համաժողովները հիանալի հարթակ են կապերի ձևավորման համար: Սա առաջին քայլն է:

Սրանից հետո գործ, գործողություններ պետք է արվեն: Առանց դրա համաժողովների կարևորությունը կնվազի», - ասում է Գևորգյանը:

Նա կարծիք է հայտնում, որ համաժողովներից հետո մեկ տարվա ընթացքում արդեն կարող ենք որոշակի արդյունքներ տեսնել: «Ներդրումները պահանջում են աշխատանք, ներդրողները ցանկանում են ավելի լավ ծանոթանալ միջավայրին, մարզին, արդյունաբերությանը: Մեր կենտրոնն, օրինակ, զբաղվում է ներդրումային ծրագրերի մշակմամբ և ներդրողների հետ համագործակցությամբ: Բիզնես-ծրագիրը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվում, վերանայվում: Այսինքն՝ իրատեսական է, որ մեկ տարվա ընթացքում արդյունքներ գրանցվեն», - նշում է մեր զրուցակիցը:

Հաճախ է խոսվում այն մասին, որ բիզնեսծրագիր սկսելու համար ֆինանսական միջոցների առկայությունը պարտադիր է, մյուս կողմից՝ շեշտում են՝ նախ պետք է գաղափար ունենալ, փողը երկրորդական է:

««Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակն եմ, որտեղ 200 օրինակ կա, թե վերջին 10-15 տարվա ընթացքում ինչպես են մարդիկ, ոչինչ չունենալով, ստեղծել իրենց բիզնեսը: Գաղափարը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև գաղափարի իրագործումը, որովհետև, ինչպես ասում են, յուրաքանչյուր հայի գլխում մեկ վայրկյանում ծնվում է 100 հազար գաղափար, բայց շահում է նա, ով առաջինն է իրագործում:

Հիմա հաճախ են օրինակներ բերում, երբ մարդիկ 0-ից հաջողակ բիզնես են ստեղծել: Լինելով Հայաստանի 880 համայնքում՝ նրանցից շատերին անձամբ եմ ճանաչում: Դրանք իրական պատմություններ են: Այո՛, պետք է ունենալ գաղափար և սկսել այն իրագործել», - ասում է մեր զրուցակիցը:

Հավելում ենք՝ պետությունն էլ պետք է կանգնի այդ մարդկանց կողքին, աջակցի նրանց: «Իհարկե, կա մի պահ, երբ պետության աջակցությունն անհրաժեշտ է:

Բայց երբ մարդը որոշում է բիզնես սկսել, նա պետք է մեկ- երկու քայլ անի, հետո արդեն ակնկալի պետության աջակցությունը: Կա հաջողված բիզնեսի օրինակ, երբ մարդն իր ռեսուրսներով բիզնես է հիմնել, իր ռեսուրսներով շարունակել աշխատել, ո՛չ վարկային միջոցներ է վերցրել, ո՛չ էլ այլ աջակցություն ստացել: Ինքնուրույն աճել է, իր մարտավարությունը դա է եղել: Մեկ ուրիշն էլ դիմում է վարկային միջոցների օգնությանը: Պետության աջակցությունը պետք է լինի օրենսդրական դաշտի արդարացի, հավասարաչափ, թափանցիկ իրականացումը, պայմանների ստեղծումը:

Անդրադառնում ենք նաև բյուրոկրատիային:

«Բյուրոկրատիան բյուրոկրատիա է ամբողջ աշխարհում՝ իր յուրահատկություններով: Երկրներ կան, որտեղ բյուրոկրատիան շատ ավելի դաժան է: Դա, իհարկե, խնդիր է: Ներկայումս միջին օղակներում այն գոյություն ունի: Երբեմն գաղափարն ընդունվում է, սակայն միջին օղակներում տարբեր պատճառներով կանգ է առնում՝ գիտելիքի, մոտիվացիայի, ռազմավարական տեսլականի, ցանկության և այլնի պակասի պատճառով: Բյուրոկրատիան պետք է լինի տրամաբանության սահմաններում, առանց դրա բիզնեսը դժվար առաջ կգնա: Եղել եմ տարբեր երկրներում և կարող եմ ասել, որ հայկական բյուրոկրատիան վատերից չէ», - եզրափակում է Սամվել Գևորգյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal