Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հեղափոխությունը մշակույթի ոլորտ չի հասել, գուցե այդպես էլ չհասնի»

INTERVIEW

«Մեր մշակույթը ճահիճի մեջ էր, ճահիճի մեջ էլ մնաց: Որքան շատ ժամանակ անցավ, այնքան ճահիճն ամբողջ մարմինը քաշեց իր մեջ, մնացել է միայն գլուխը, մի կերպ շնչում է, օգնություն բղավում, բայց օգնող չկա», «Փաստի» հետ զրույցում ասում է կինոյի և թատրոնի դերասան, բազում մրցանակների դափնեկիր Սամվել Առաքելյանը, որն առավել հայտնի է «Նիկո» կեղծանվամբ:

Նա նշում է, որ թատրոն իր մուտքը եղել է երիտասարդ տարիքում՝ 1975 թվականին՝ տեքստիլագործների մշակույթի տան թատերական խմբակից: «Թատրոնում տարբեր աշխատանքներ եմ կատարել, մասնակցել ներկայացումների, մասսայական տեսարանների: Ավարտել եմ թատրոնին կից դերասանական ստուդիան: Եղել եմ Գրիգոր Մկրտչյանի ուսանողը: Բախտավոր մարդ եմ, քանի որ շատ բան եմ սովորել ժողովրդական դերասաններից, որոնց անուններն այսօր թատրոնի պատմության մեջ գրված են ոսկե տառերով՝ Ժաննա Թովմասյան, Արզո Արզումանյան, Նինա Բոխյան, Գրիգոր Մկրտչյան, Լևոն Աբրահամյան, Կարապետ Սարգսյան, Երվանդ և Հակոբ Ղազանչյաններ, Ալբերտ Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Արման Մանարյան: Շարքն անվերջ է: Ամեն մի նոր բեմադրիչի, ռեժիսորի հետ աշխատելուց լավ դերասանը ինչ-որ բան պետք է սովորի», - նշում է Առաքել յանն՝ ընդգծելով, որ հիմա էլ կան երիտասարդ, բանիմաց բեմադրիչներ, և միայն դերասան-ռեժիսոր համատեղ աշխատանքի շնորհիվ են լավ գործեր ծնվում: Բացի դա, դերասանի խոսքով, ամենակարևորն ի վերուստ տրված շնորհք և աշխատասիրություն ունենալն է:

Անդրադառնում ենք հանդիսատեսին: Հարցնում եմ՝ կարծիք կա, որ գյումրեցի հանդիսատեսն ավելի խստապահանջ է, ամեն ինչ չէ, որ հավանում է: «Շիրակ աշխարհի հանդիսատեսի պես հանդիսատես դժվար թե մեկ ուրիշ տեղ գտնեք: Շատ անմիջական է, բանիմաց, անկեղծ: Եթե ներկայացումը հավանեց, ծափահարությունները չեն դադարի, իսկ եթե չհավանեց, կարող է նույնիսկ դրա կեսից վեր կենալ ու հեռանալ: 

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը, որտեղ հիմա խաղում եմ, հանդիսատեսի պակաս չի ունեցել, հատկապես, եթե ներկայացումը ժողովրդի դուրը եկել է: Օրինակ՝ երկրաշարժից հետո, երբ առաջին ներկայացումը պետք է խաղայինք երեխաների համար, մտածում էինք, որ դահլիճում մարդ չի լինի, բայց երբ վարագույրը բացվեց, այնտեղ ասեղ գցելու տեղ չկար», - նկատում է Առաքելյանը:

Կար ժամանակ, երբ դերասանը նկարահանվում էր հումորային մանրապատումներում, իսկ հիմա նրան հեռուստատեսային նախագծերում գրեթե չենք հանդիպում: Հետաքրքրվում ենք՝ ո՞րն է պատճառը:

«Այն ժամանակ տեսաերիզներ էինք նկարում, որոնց տևողությունը պետք է լիներ 1 ժամ 30 րոպե: Նկարահանում էինք մոտ 80 մանրապատում:

Եթե հաշվեմ իմ խաղացած կերպարներն այդ մանրապատումներում, ապա դրանք 2400-ից ավելի են: Ամեն մի մանրապատման վրա շատ ենք աշխատել, որ այն ասելիք ունենա: Առաջինն էինք, որ սկսեցինք երգիծական մանրապատումներ նկարահանել: Հիմա Հայաստանում այդ շուկան չկա: Եթե լիներ էլ, նման ոճի հաղորդումներ կարող ես նկարահանել միայն հեռուստատեսությամբ, սակայն հովանավորներ են պետք», - նշում է մեր զրուցակիցը:

Նրա տեղեկացմամբ, Գյումրու թատրոնում իր գործընկեր Հովհաննես Հովհաննիսյանը վերջերս բեմադրել է պատմական փաստերի վրա հիմնված «Մեսրոպ Մաշտոց» ներկայացումը, որն իր տեսակով առաջինն էր Հայաստանում: Ներկայացման մեջ զբաղված է 80 դերասան: Ներկայացման մեջ Առաքել յանը կերտել է ասորի Գավաշ քահանայի կերպարը, որը դեմ է եղել հայ գրերի ստեղծմանը: «Կերպարը բացասական էր, շատ բնական էր ստացվել: Հանդիսատեսը մի փոքր բարկացավ, անգամ ցանկություն ուներ քոթակել ինձ (ծիծաղում է- խմբ.), բայց իմ կատարմամբ շատ հավանեց այն: Ներկայացման ավարտին էլ բազում շնորհավորանքներ ստացա», - ասում է դերասանը:

Դերասանը նշում է՝ սերիալներում չի նկարահանվում, բայց եթե քիչ ծավալով, ասելիք ունեցող սերիալ լինի՝ նորմալ վարձատրությամբ, ապա կհամաձայնի նկարահանվել: «Աշխատանքից պետք է հաճույք ստանամ: Հիմա հիմնականում նկարահանվում եմ գեղարվեստական ֆիլմերում: Անցած տարի, օրինակ, մի ամսում երկու ֆիլմում նկարվեցի: Եթե հնարավորություն լիներ, նորից կաշխատեի ռուսական արտադրության «Ես կնվիրեմ քեզ հաղթանակ» ֆիլմի ստեղծագործական խմբի հետ: Բացի դա, խաղացել եմ Միքայել Պողոսյանի «Սարեր, արև և սեր» ֆիլմում:

Նրանց հետ աշխատելուց նույնպես մեծ հաճույք եմ ստացել: Նախագծեր ունեմ, որ թղթի վրա են, փնտրում եմ հովանավորներ, բայց չեմ գտնում», - ասում է դերասանը:

Չէի կարող չհարցնել՝ հատկապես երկրաշարժից հետո ունեցած դժվարությունների պատճառով երբևէ մտածե՞լ է հայրենիքից հեռանալու մասին: «Երկրաշարժից հետո կնոջս և երկու երեխայիս հետ դրսում հայտնվեցի: Ժամանակավոր տնակ չտվեցին: Ստիպված ինքս գումար եմ հայթայթել, տնակներ գնել ու մեզ համար Գյումրիում «տուն կառուցել»: Ոչինչ չենք ունեցել: Կամաց-կամաց ամեն ինչ ձեռք բերեցինք:

ԱՄՆ-ում երեք տարի ապրել եմ, ափսոսում եմ, որ այն ժամանակ գործերս չդասավորվեցին ու չմնացի այնտեղ: Երեխաներս հիմա իրենց խելքով, աշխատասիրությամբ արդյունքի էին հասել: Աղջիկս հոգեբան է, ամուսնու և երկու երեխայի հետ ստիպված Մոսկվա գնացին:

Չնայած որ այնտեղ ապրելը դժվար է, բայց հնարավոր է՝ չվերադառնան Հայաստան: Տղաս էլ է դրսում, այստեղ գործ չգտավ ու գնաց, բայց կվերադառնա: Ընտանիքն ու երեխաները մեզ հետ են ապրում », - ընդգծում է դերասանը:

Նա նեղսրտում է՝ երկար տարիներ է, ինչ մշակույթի ոլորտում է, իրեն ճանաչում ու սիրում են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, սակայն մինչ օրս վաստակավորի կոչում չի ստացել: Նրա խոսքով, 12 տարի է՝ փաստաթղթերը ներկայացնում են, սակայն մինչև այժմ, չգիտես թե ինչու, կոչում չի ստացել: «Ամեն տարի ներկայացնում են իմ տվյալները, որ կոչում տան, բայց չեն տալիս: Ամեն դեպքում հուսով եմ, որ այս տարվա սեպտեմբերին կստանամ: Հեղափոխությունը մշակույթի ոլորտ չի հասել, գուցե այդպես էլ չհասնի», - եզրափակում է դերասան Սամվել Առաքել յանը՝ ընդգծելով, որ ցանկացած ոլորտում պետք է արդարությունն իշխի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia