Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ազդարարվել է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացման մասին

CULTURE

Past.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ  մրցութաշրջանի բացումը:

Նախարարությունից հայտնում են, որ այն միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ եւ մրցակցային համակարգի գործունեության, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ եւ մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների եւ ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման եւ արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի եւ ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

Մրցույթն անցկացվում է 10 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման եւ մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:

◆ Տեսարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)

 ◆ Երաժշտարվեստի եւ պարարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

 ◆ Կինոարվեստի ստեղծագործական միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)

◆ Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

◆ Մշակութային կրթության ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր եւ միջոցառումներ

◆ Թանգարանային եւ գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

◆ Գրական ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի)

◆ Հոբելյանական ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ:

 ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 ◆Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրի եւ գրահրատարակչության, ստեղծարար արդյունաբերության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության,  արեւմտահայերենի պահպանության եւ հանրայնացման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության եւ ներառականության խթանմանն ուղղված նորարական եւ հեռանկարային նախագծեր:

◆ Հայտերը ներկայացվում են նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգի համապատասխան: Ծանուցում. Դրամաշնորհային մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված է կարգում:

◆ Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաեւ դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված եւ երկարատեւ արդյունավետություն ապահովող ծրագրերին։

 Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝

◆ Հայտաձեւ՝ համաձայն ձեւաչափի (Ձեւ N 1),

◆ Նախահաշիվ՝ համաձայն ձեւաչափի (Ձեւ N 2),

◆ Կազմակերպության կանոնադրության եւ պետական ռեգիստրի վկայականի պատճենները,

◆ Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,

◆ Տեղեկանք նախագծի համագործակցող եւ համաֆինանսավորող կողմերի մասին,

◆Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:

Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:

Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի եւ խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։

Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով եւ էլեկտրոնային կրիչով  (նյութերի ծավալը չպետք է գերազանցեն 20 MB)՝ եւ ընդունվում է մինչեւ մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող եւ թերի լրացված հայտերը մերժվում են:

 ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 Մրցույթի մեկնարկ 01.07.2019

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 20.07.2019

Մրցույթի արդյունքների հայտարարում 20.08.2019

ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից եւ ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։

Հայաստանյան եւ միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթի մեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանց ընդգրկունությունը եւ աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak