Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան քա­ո­սը

ANALYSIS

Պառլամենտական հանրապետություններում խորհրդարանական դիվանագիտությանը շատ կարևոր դեր է վերապահված։ Հիմա տեղին չէ հանգամանալից անդրադառնալ այն գործառույթներին, որն իրականացնում է օրենսդիր մարմինը՝ փոխլրացնելով գործադիրի քաղաքականությունը։

Օրինակ՝ երբ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը դատապարտում էր Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ, հասկանալի էր, որ դա երկրի քաղաքական իշխանության որոշումն է, ինչը նպատակահարմար է գտնվել հրապարակայնացնել խորհրդարանական ձևաչափով։

Սակայն սա եզակի երևույթ է, երբ հետհեղափոխական Հայաստանում նման արդյունավետ կոորդինացիա է իրականացվում։ Որպես կանոն՝ մեր խորհրդարանական պատվիրակությունները դրսևորում են խիստ անպատասխանատու վարքագիծ, ինչի համար հետո ստիպված է լինում պատասխան տալ գործադիր իշխանությունը։

Խոսենք, օրինակ՝ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին իրադարձության մասին, երբ այդ կառույցին Ռուսաստանի պատվիրակության կարգավիճակի վերականգնման հարցում Հայաստանի կառավարող կուսակցության անդամներից մեկը սխալ քվեարկություն էր կատարել, մյուսն ընդհանրապես բացակայել էր։

Երբ հարկատուների հաշվին պատվիրակություն է մեկնում Ստրասբուրգ ու նման անպատասխանատու վարքագիծ է դրսևորում, դա հնարավոր չէ մեղմել որևէ հերթապահ պատճառաբանությամբ։ Կարող են տուժել ռազմավարական հարաբերություններ, որոնց վերականգնման համար ամիսներ, անգամ՝ տարիներ են պետք։

Նման «անպատասխանատու» վարքագիծը մի քանի պատճառներ ունի։

Ինստիտուցիոնալ խնդիրն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաոտիկ բնույթ ունի, այլ խոսքով՝ գոյություն չունի հայեցակարգ, որի շրջանակներում պետք է գործեն օրենսդիր ու գործադիր իշխանությունները, ինչի հետևանքով ֆորսմաժորային իրավիճակների պակաս չի լինում։

Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ հեղափոխությունից հետո առաջընթաց չկա Հայաստանի արտաքին քաղաքականության որևէ ուղղությամբ. հայ-ռուսական հարաբերություններն ինստիտուցիոնալ ճգնաժամ են ապրում, իսկ Երևանի ու Վաշինգտոնի և Բրյուսելի հարաբերություններում բովանդակային բաղադրիչը չի ավելացել։

Մյուս պատճառը կարող է լինել մեր խորհրդարանական մեծամասնության քաղաքական, մասնագիտական ոչ պատշաճ որակը։ Հեղափոխական էյֆորիայի ալիքի ու Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի ալիքի վրա ԱԺ-ում հայտնվեցին բազմաթիվ մարդիկ, ովքեր, մեղմ ասած, պատկերացում չունեն իրենց պատասխանատու կարգավիճակի մասին։

Պատահական չէ, որ «սխալ» քվեարկությունից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը խոսում է ռուսների հետ կազմակերպվելիք «մերձեցման երեկոյի» մասին, որը ծիծաղի առարկա է դառնում ոչ միայն Մոսկվայում, այլ նաև հայկական պատվիրակության մյուս անդամների շրջանում։

Սակայն Հայաստանի արտաքին քաղաքականության «թափթփվածության» հիմնական պատճառն այն է, որ դեռևս չի հաղթահարվել, այսպես կոչված, հեղափոխական «բեսպրեդելը»։ Բացարձակ կոորդինացիա չկա պետական մարմինների աշխատանքներում, ինչի հետևանքով, օրինակ՝ դպրոցի տնօրենի խնդիրը կարող է մարզպետարանից «փոխանցվել» կրթության նախարարություն կամ՝ հակառակը, ինչի հետևանքով խնդիրը կարգավորվում է միայն վարչապետի գործուն միջամտությունից հետո։

Արտաքին քաղաքականությունը նման շռայլություն իրեն թույլ տալ չի կարող, որովհետև գործ ունենք արտաքին գործընկերների արձագանքի, համարժեք քայլերի հետ։ Անհրաժեշտ է հնարավորինս կոորդինացնել Հայաստանի պետական մարմինների արտաքին շփումները՝ դրանք համաձայնեցնելով ԱԳՆ-ի հետ։ Ասվածն առաջին հերթին վերաբերում է Ազգային ժողովի պատվիրակություններին, սակայն դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է զսպել նորաթուխ պատգամավորների «տուրիստական» հակումները ու արտերկիր գործուղել մարդկանց, ովքեր ունեն քաղաքական փորձառություն ու համապատասխան գիտելիքներ։

Համենայն դեպս, խորհրդարանական պատվիրակության անդամների մոտ պետք է բացառվեն կամ գոնե նվազագույնի հասցվեն «տեխնիկական» սխալները, որոնք կարող են շատ թանկ նստել Հայաստանի վրա։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023