Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ և որտե՞ղ վերջնականապես ձախողվեցին մոնղոլ-թաթարները

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Մոնղոլ-թաթարական արշավանքները դադարել են շնորհիվ Ռուսաստանի և եվրոպական երկրների դիմադրության, քանի որ դա թուլացրել է մոնղոլ-թաթարներին։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Բանն այն է, որ մոնղոլ-թաթարներն իրենց հիմնական պարտությունը կրել են ոչ թե արևմուտքում, այլ արևելքում՝ փոքրիկ Ճապոնիայում՝ սամուրայներից։ Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի են նաև թաթար անվանումով, 10-11-րդ դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի և Արևել յան Սիբիրի հարավային տարածքներում։

Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողը և մոնղոլական կայսրության հիմնադիրը Չինգիզ Խանն էր (1155–1227)։ Նրա ստեղծած տերությունը ներառում էր Մոնղոլիան, Սիբիրի հարավը, Չինաստանի հյուսիսը, Միջին Ասիան։ Մայրաքաղաքը Կարակորումն էր։ Չինգիզ խանից հետո մեծ խան ընտրված նրա որդու՝ Ուգեդեյի օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են Չինաստանի հյուսիսը, 1267-1279 թվականներին նրանք նվաճել են նաև Հարավային Չինաստանը, Կորեան։ 1300 թվականին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ և մշակութային արժեքների ոչնչացմամբ։

Մոնղոլ խան Հուբիլայը, ժամանակին գրավելով Չինաստանը և Կորեան, որոշել էր, որ Ճապոնիան ևս կենթարկվի իրեն, բայց նա դաժանորեն սխալվեց այդ հարցում, և 16-րդ դարում սամուրայների երկիր իրականացրած նրա երկու արշավանքները ավարտվեցին պարտությամբ։ Իրականում Ճապոնիան Չինաստանից և Կորեայից շատ հեռու չէ՝ ընդամենը 50 միլ տարածություն, բայց բաժանված է ծովով: 

Պարզ էր , որ առանց նավատորմիղի մոնղոլները չէին կարող հասնել ճապոնական կղզիներ։ Իսկ տափաստանային քոչվորները նավատորմիղ չունեին և ոչինչ չէին հասկանում ծովային գործից։ Բայց սկզբից Հուբիլայը մտածում էր, թե Ճապոնիան ինքը կներկայանա և ծնկի կգա, քանի որ այդ ժամանակներում մոնղոլ-թաթարներից հզոր և դաժան այլ ուժ չկար մոլորակում։ Հուբիլայը դիվանագետմունետիկներ ուղարկեց Ճապոնիա, որոնք խնդրանք-սպառնալիքով բացատրում էին, որ հարցը պետք է լուծվի խաղաղությամբ, իսկ հակառակ դեպքում զորքերը կմտնեն կղզիներ։ Ճապոնացիները լռում էին։

Քանի որ մոնղոլները ոչինչ չէին հասկանում նավաշինությունից, նրանց համար նավեր սկսեցին կառուցել Կորեայի ափամերձ շրջանի բնակիչները։ Ընդ որում, անգամ Ճապոնիայի դեմ հարձակման պատրաստ զորքի մի մասը «լեգիոներներ» էին՝ մոնղոլների գրաված տարածքների բնակիչներից բաղկացած։ 1274 թվականին 300 խոշոր և 400 մանր նավերից կազմված մոնղոլական նավատորմիղը շարժվեց դեպի Ճապոնիայի ափերը՝ իր կազմում ունենալով 23 հազար զինվոր, որից 15 հազարը՝ մոնղոլներ, իսկ մնացածը՝ կորեացիներ։ 

Գրավված ճապոնական Ցուսիմա և Իկի կղզիներում մոնղոլները սրի քաշեցին բոլոր նրանց, ում չէին գերեվարել։ Սա խիստ ցնցել էր ճապոնացիներին, քանի որ սովորաբար նրանք պատերազմի ժամանակ երբեք չէին սպանում խաղաղ բնակչությանը։ Հակատա ծոցի ճակատամարտը ցույց տվեց հակամարտ կողմերի բոլոր առավելությունները և բացթողումները։ Մոնղոլները օգտագործում էին կատապուլտներ, որոնց նետած մետաղական գունդռումբերը պայթում էին և հրի մատնում շրջապատը, բացի այդ, նրանք գերազանցում էին հակառակորդին քանակով։

Տարբեր էր նաև ճակատամարտի տակտիկան. մոնղոլները հարձակվում էին ճակատի գծի թևերով՝ օգտագործելով իրենց քանակական առավելությունը, իսկ ճապոնացիներն, ըստ իրենց ավանդույթի, հարձակվում էին առաջինը և ճակատային գծի կենտրոնով, ընդ որում՝ սամուրայը սովոր է կռվել արժանի հակառակորդի հետ դեմ առ դեմ, ոչ թե հակառակորդների խմբի դեմ։

Չնայած դրան՝ մարտում առանձնանում էր ճապոնացիների աննկարագրելի խիզախությունը։ Վճռորոշ ճակատամարտի ժամանակ ճապոնացիները ամրացրել են իրենց դիրքերը՝ Սիկոկու և Հոնսյու կղզուց նախատեսվող համալրմանը սպասելով։ Մոնղոլները ցնցված էին նման կատաղի դիմադրության հանդիպելով և հասկանում էին, որ սա վերջին ճակատամարտը չէ։ 

Նրանց համար ուժերի վերադասավորումը գիշերվա ընթացքում դարձավ որոշիչ, քանի որ սկսված փոթորիկը խորտակեց բազմաթիվ նավեր և սպանեց բազմաթիվ մարտիկների։ Իսկ ճապոնացիների նավերը ավելի կայուն էին փոթորիկի հանդեպ, և նրանք, օգտվելով դրանից, ջախջախեցին մոնղոլներին։ Արդյունքում մի քանի սարքին մնացած նավեր վերադարձան Կորեա։

Մոնղոլ-թաթարների՝ Ճապոնիա կատարած երկրորդ արշավանքը ևս ավարտվեց պարտությամբ։ Սամուրայները, հասկանալով, որ մոնղոլների արշավանքը կրկնվելու է մինչև 1281 թվականը, ամրացրել էին իրենց պաշտպանական գիծը, մշակել պաշտպանության և հարձակման տակտիկա։ 1281 թվականի մոնղոլ-թաթարների արշավանքի ժամանակ նրանց նավերը մի քանի անգամ շատ էին նախորդ հարձակման նավերի թվից, բայց ճապոնացիների դիմադրությունն էլ էր ավելի կատաղի դարձել։

Արդյունքում վերջնական իմաստով այս անգամ ևս ճապոնացիներին փրկեց մայր բնությունը, ըստ իրենց, երկինքը ուղարկեց կամիկաձե (երկնային քամի), որն իրականում անցած անգամվա նման սովորական փոթորիկ էր, և որը այս անգամ ևս խորտակեց բազմաթիվ մոնղոլական նավեր, իսկ ճապոնացիները, օգտվելով իրավիճակից, մորթում էին մոնղոլներին, ինչպես հավերի։ Կորուստները հսկայական էին։

Ըստ էության, Ճապոնիայի դեմ պայքարի այս անհաջողությունների արդյունքում խաչ դրվեց մոնղոլ-թաթարական կայսրության վրա։ Այդ պահից անց նրանք էլ երբեք մեծ հաղթանակների չհասան։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia