Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սահմանադրությունը հեղափոխության, իշխանափոխության և մարդափոխության արանքում

ANALYSIS

Past.am

Սահմանադրական տեսության առանցքային հարցերից ﬔկն այն է, թե ինչպես կարող են սահմանադրությունները առավել արդյունավետ օգտագործվել՝ ժողովրդավարական կարգը սպառնալիքներից պաշտպանելու համար: Սակայն ի՞նչ է տեղի ունենում Սահամանդրության հետ, երբ երկրում տեղի է ունենում հեղափոխություն: Այս հարցը առավել արդիական է անցյալ տարվա ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո, սակայն դրա մասին գրեթե չի խոսվել:

 

«Հեղափոխություն» եզրույթը կարելի է բնորոշել որպես հասարակական ամբողջ համակարգի բուռն, արմատական վերափոխում՝ ներառյալ դրա իրավական և քաղաքական բաղադրիչները: Հեղափոխությունները ընդգրկում են հասարակությունը ամբողջությամբ, բերելով հիﬓարար փոփոխություններ մշակութային, տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում: Իրավունքը հանդիսանում է այն հիﬓաքարերից ﬔկը, որոնց վրա կառուցվում է սոցիալական կարգը: Իսկ հեղափոխությունները, ընդհակառակը, հաճախ նպատակ են հետապնդում «ապամոնտաժել» առկա սոցիալական կարգը:

Միևնույն ժամանակ, իրավունքը կարող է ծառայել որպես հեղափոխության շարժառիթ: Օրինակ, Անկախության հռչակագիրը գրելիս Թոմաս Ջեֆերսոնը հիﬓավորում է, որ գաղութները պետք է խզեն պաշտոնական կապերը Մեծ Բրիտանիայի հետ, քանի որ Անգլիայի ﬕապետը չարաշահում է իր ավտորիտար իշխանությունը` զրկելով աﬔրիկացիներին իրենց անքակտելի կյանքի, ազատության և երջանկություն «հետապնդելու» իրավունքներից: Ըստ Ջեֆերսոնի վերոնշյալ իրավունքները հանդիսանում են չգրված բնական իրավունքներ: Աﬔրիկյան հեղափոխությունը պայքար էր իրավունքի գերակայության հաստատման համար, որը լիովին կավարտվեր ﬕայն, երբ կառավարության իշխանությունը ենթարկեցվեր ժողովրդի կամքին՝ նահանգային և դաշնային սահմանադրությունների ﬕջոցով:

Սահմանադրությունը պետության հիﬓական օրենքն է, որը սահմանում է իշխանության բնույթը` սահմանելով հասարակական կյանքի կազմակերպման հիﬓական սկզբունքները: Այդ իսկ պատճառով սահմանադրությունը կերտում է քաղաքացու ինչպիսի լինելը: Օրինակ՝ Հյուսիսային և Հարավային Կորեաներում տարբեր հասարակական և պետական կարգերը հանգեցրել են մարդկանց և առհասարակ հասարակության էապես տարբեր լինելուն: Նույն իրավիճակը կարելի էր դիտարկել անցյալ դարի երկրորդ կեսում՝ պառակտված Գերմանիայում:

Հեղափոխության դեպքում Սահմանադրությունը պետք է դիտարկել առաջին հերթին հենց որպես հասարակական պայմանագիր, որով հասարակությունը սահմանում է իր կյանքի հիﬓական սկզբունքները:

Այս տեսակետից, եթե ինքնիշխան պետությունում տեղի է ունենում հեղափոխություն, կարելի է առանձնացնել հիﬓականում երկու պատճառ.
1. հասարակական պայմանագիրը ընդհանուր առմամբ համապատասխանում է
սահմանադրականության պահանջներին, բայց ունի ձևական բնույթ և չի աշխատում: Այս դեպքում հետհեղափոխական շրջանում կարելի է խոսել որոշ փոփոխությունների մասին:
2. հասարակական պայմանագիրը պարտադրված է բռնապետական ռեժիﬕ կողﬕց և պիտի հիﬓովի փոխվի:

Հեղափոխությանը հանգեցրած պատճառներից խոսելիս հիշատակվում են, մասնավորապես, տնտեսական օլիգարխիկ համակարգը, սոցիալական անարդարությունը, քաղաքական իրողությունը: Այսպիսով, հեղափոխության պատճառ հանդիսացող քաղաքական և տնտեսական համակարգի շուրջ խնդիրների լուծում պետք է տրվեր նոր իշխանությունների կողﬕց:

Քաղաքական կուսակցությունները քաղաքական համակարգի կարևորագույն տարրերից ﬔկն են և վերջիններիս ժողովրդավարացումը օր առաջ պետք է դառնա նոր իշխանության համար օրակարգային հարց: ՀՀ-ն չունի ձևավորված կուսակցական համակարգ և կուսակցական երկխոսության մշակույթ: Այս իրավիճակն իր արտացոլանքն է ստացել կուսակցություններում, որոնց ճնշող ﬔծամասնությունը բուրգանման է՝ կառուցված ﬔկ անձի կամ անձնական կապիտալի շուրջ: Անցած տարիների ընթացքում չորս անգամ փոփոխված ՀՀ կառավարման ձևի իրար հաջորդած մոդելներն ունեին ﬔկ գերկարևոր ընդհանրություն. անխտիր բոլորը կառուցված էին անձի շուրջ, ինչի արդյունքում տեղի էր ունենում իշխանության անձնավորում: Հեղափոխության
ալիքի վրա եկած նոր իշխանությունը պետք է առաջին հերթին կոտրեր հենց այս տենդենցը:
Քաղաքական կուսակցությունները՝ որպես ﬕջնորդ հասարակության և պետության ﬕջև, շատ կարևոր դեր են խաղում ժողովրդավարական արժեհամակարգի ձևավորման և տարածման հարցում թ ե պետական ապարատում, թ ե հասարակության ﬔ ջ : Հայաստանում բազմակուսակցական համակարգը գտնվում է կայացման փուլում: Հենց այս պատճառով հիմա գերկարևոր է քաղաքական պլյուրալիզﬕ ինստիտուցիոնալացումը, ինչը կհանգեցնի քաղաքական երկխոսության և իշխանական ու ընդդիմադիր ուժերի ռոտացիային: Սա իր հերթին հասարակության կայունության անհրաժեշտ տարր է:

Կուսակցությունների մասին նոր օրենք պետք է ընդունվի, որը կնպաստի կուսակցությունների ներքին ժողովրդավարության, ֆինանսական թափանցիկության ձևավորմանը: Եթե կուսակցությունը ժողովրդավարական չէ իր ներսում, ապա այն չի կարող ձևավորել ժողովրդավարական համակարգ իրենից դուրս: Նման օրենքի ընդունումը ինստիտուցիոնալ մակարդակով հիմք կդնի վերոնշյալ խնդիրների կարգավորման համար:
Չափազանց ուշանում է ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Բոլոր երկրներում, որտեղ կուսակցական համակարգը գտնվում է ձևավորման փուլում, ընտրական օրենսգիրքը, բացի իր բուն առաքելությունից, նպաստում է նաև այդ համակարգի կայացմանը: Ընտրությունները պետք է լինեն ոչ թե անձանց և թաղային հեղինակությունների պայքար, այլ ժողովրդավարական արժեքներով գործող քաղաքական կուսակցությունների պայքար՝ գաղափարախոսությունների շուրջ: Իսկ կուսակցությունները պետք է լինեն այդ գաղափարախոսությունների իրական կրող:
Այս առումով նպաստիչ կլինի ԱԺ ընտրությունների անցկացումը բացառապես համապետական ընտրական ցուցակներով:

Շատ է խոսվում «տնտեսական հեղափոխության» մասին: Սակայն պետք է հասկանալ, որ
քաղաքական և տնտեսական հեղափոխությունները ոչ թե իրար հաջորդող անկախ երևույթներ են, այլ հեղաթոխության փոխկապակցված տարրեր, որոնք պետություն և հասարակություն ներխուժում են ﬕասին:
Քանի որ սեփականությունը տնտեսական համակարգի հիﬓական տարրն է, այս հարցը չի կարելի շրջանցել:: Սեփականության շուրջ առկա խնդիրների վերաբերյալ պետք է լինի ինստիտուցիոնալ և համակարգված մոտեցում, որը հասկանալի կլինի հասարակության լայն շերտերի համար: 

Այս առումով կարևոր է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի ստեղծումը։ Դրական ենք գնահատում այն, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարﬕնն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին՝ անկախ դրա՝ օրենքի ընդունուﬕց առաջ կամ հետո ընկած լինելուց: Այսինքն այս գործընթացն ընդգրկելու է անկախությունից ﬕնչ օրս ընկաղ ողջ ժամանակահատվածը: Սոցիալական արդարություն, ժողովրդավարական համակարգ չի կարելի ձևավորել, եթե սեփականությունը և դրա բաշխումը վերջին 3Օ տարիների ընթացքում արդարության տեսանկյունից կասկածելի և անարժանահավատ են հասարակության համար: Առկա
է հակասություն սեփականության բաշխման և հասարակության՝ այդ բաշխմանը վերաբերբունքի ﬔջ: Այդ հակասությունը պետք է վերացվի: Հենց այդ պատճառով վերոնշյալ նախագիծը պետք է արժանանար հանրային քննարկման, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, թափանցիկությունը նման հարցերում առաջնային կարևորություն ունի: Պետք է սահմանվեն սկզբունքներ, որ հարցին մոտեցումը չլինի անձնավորված և սելեկտիվ:

Մտահոգիչ ենք համարում նաև տվյալ նախագծով սահմանված «Ավելի հավանական է, քան ոչ» ապացուցման շեմը: Թեև քաղաքացիական բռնագանձման վարույթը քրեական հետապնդման այլընտրանք չէ, այնուաﬔնայնիվ գտնում ենք, որ ավելի նպատակահարմար կլիներ «ողջաﬕտ (հիﬓավոր) կասկածից վեր» ապացուցման շեﬕ սահմանումը: Դա հիﬓավորվում է նրանով, որ աﬔրիկյան «Ավելի հավանական է, քան ոչ» ապացուցման շեմը դեռևս անծանոթ է ﬔր իրավաքաղաքական մշակույթին և հնարավոր է գույքի բռնագանձում տեղի ունենա ոչ թե գույքի՝ իրականում ապօրինի լինելու, այլ դրա ապօրինի լինելու հավանականության հիման վրա: Սա,
թերևս, շատ վտանգավոր կարող է լինել ﬔր իրավաքաղաքական մշակույթի ձևավորման
տեսանկյունից: Վերոնշյալից պարզ է այն, որ սեփականության հարցում իշխանությունը որդեգրել է վերաբաշխման և ոչ թե աﬓիստիայի մոտեցումը: Որքանով կարդարացնի իրեն այս մոտեցումը պարզ կդառնա դրա կիրառման ընթացքում:
Աﬔն դեպքում, ինչ քայլեր ու փոփոխություններ էլ ձեռնարկեն իշխանությունները՝ լինի դա անցումային արդարադատություն, սեփականության վերաբաշխում թե այլինչ, այդ աﬔնի հիմքը, ինչպես արդեն նշեցինք, պետք է լինի ինստիտուցիոնալ, ոչ թե անձնավորված: Հակառակ դեպքում կարելի է ասել, որ 2018թ.-ի ապրիլի իրադարձությունները ոչ հեղափոխություն էին, ոչ էլ անգամ ինշխանափոխություն, այլ ընդաﬔնը «մարդափոխություն»:

Ալեքսանդր Հարությունյան,
փաստաբան, Ի.Գ.Թ.

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal