Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մշա­կույ­թը և գի­տու­թյու­նը հե­տին պլան են մղված»

INTERVIEW

«Լեռնային պար» քանդակ, Ալեքսանդր Մանթաշյանի, Ավագ Պետրոսյանի, Անդրեյ Սախարովի հուշարձաններ: Սա քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանի աշխատանքների մի մասն է: «Փաստի» հետ զրույցում քանդակագործն անդրադառնում է հայաստանյան մշակութային կյանքի, երիտասարդների՝ արտերկրում բախտ որոնելու ցանկությանը և ոչ միայն:

Արզումանյանը մշակութային կյանքում առկա դժվարությունները կապում է երկրի տնտեսական վատ վիճակի հետ:

«Սարսափելի է, երբ ֆինանսական հարցերի պատճառով պետությունը չի կարող սատար կանգնել մեր մշակութային կյանքին: Իմ սերնդի մշակութային գործիչները, որոնք Խորհրդային Միության տարիներին են ապրել, երիտասարդ ժամանակ ինչ-որ օժանդակություն ստացել են՝ թե՛ ցուցահանդեսներ կազմակերպելու և դրանց մասնակցելու, թե՛ արվեստանոցների հարցում: Անկախության հռչակումից հետո օժանդակության հարցերն անտեսվեցին, հիմա, կարծես թե, երիտասարդներից ամեն մեկն իր գլխի ճարը տեսնում է, ամբողջ հույսը բարերարների բարեգործության վրա է», - ասում է քանդակագործը:

Նա բարձրաձայնում է մշակութային գործիչներին վերաբերող ևս մեկ խնդրի մասին: «Այն մարդը, որն իր ողջ կյանքում լինում է «ազատ» արվեստագետ, այսինքն՝ պետական որևէ հիմնարկում չի աշխատում, 65 տարեկանը լրանալուց հետո զրկվում է թոշակի հնարավորությունից:

Իմ սերնդի մարդիկ այն ժամանակ աշխատում էին, թոշակային ֆոնդին գումարներ փոխանցում, բայց 1990 թվականից՝ գեղարվեստի ֆոնդի քանդվելուց հետո հայտնվեցին «անգործի կարգավիճակում»: Ես այն ժամանակ պետությանը ահագին գումար եմ վճարել, բայց հիմա 36 000 դրամ թոշակ եմ ստանում: Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ դա բավական փոքր գումար է», - նշում է մեր զրուցակիցը:

Նա կարծում է, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում դժվար թե որևէ փոփոխություն լինի: «Երկիրը նոր քայլեր է անում, մշակույթի մասով դեռ խոսակցություն չկա: Ավելի վատ՝ մշակույթի նախարարությունը ներառել են կրթության, գիտության նախարարության մեջ: Մշակույթի մասին ոչ մի կոնկրետ օրենք չկա», - ընդգծում է քանդակագործը:

Նա պնդում է՝ մշակույթը հզոր զենք է՝ մեր երկիրը դրսում ներկայացնելու համար: 

«Մենք մշակութային երկիր ենք: Աշխարհը մեզ ճանաչում է որպես մշակութային երկիր: Այսօր, ցավոք սրտի, մշակույթը և գիտությունը հետին պլան են մղված: Կա՛մ մեր պետական այրերը մի օր կհասկանան դա, կա՛մ հասկանում են, սակայն հնարավորություններ դեռ չկան: Այս հարցին դժվար է պատասխանել: Բայց լուրջ քայլեր են պետք այս ոլորտում, քանի որ այսօր երիտասարդները հեռանում են, իրենց բախտը փորձում աշխարհի տարբեր ծայրերում:

Մենք դարեր շարունակ երկիր, պետականություն չունենալով, այնուամենայնիվ, ստեղծել ենք հարյուրավոր ճարտապետական կոթողներ, գրականության և գիտության գոհարներ: Նարեկացի ու Կոմիտաս ունենք, որոնք բարդ պայմաններում են ստեղծագործել: Այսօր արվեստի բոլոր՝ կինոյի, կերպարվեստի, գրականության, երաժշտության ասպարեզներում մեծ ճգնաժամ է: Աստված տա, որ դրանից շուտ դուրս գանք, որովհետև սերունդներ են դաստիարակվում: Չգիտեմ՝ նոր սերունդն ինչով կառաջնորդվի»,- ասում է Արզումանյանը՝ շեշտելով՝ տարբեր ոլորտներում որակական անկումը նկատելի է:

«Հանդիսատեսի մակարդակը շատ է իջել, պատճառը նաև այս հեռուստասերիալներն են: Կգա մի ժամանակ, երբ կհավասարվենք անտառաճանաչ ժողովուրդներին: Սա ցավալի է, բայց փաստ է: Մարդիկ պետք է որքան հնարավոր է շուտ գիտակցեն, որ մեր մշակույթը կարևոր է, այն աշխարհին ներկայանալու ամենակարևոր միջոցներից մեկն է», - եզրափակում է քանդակագործ Տիգրան Արզումանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer