Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դուք սիրո՞ւմ եք պիցցա. իսկ գիտե՞ք նրա ծագումնաբանությունը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Պիցցան իտալական ազգային խոհանոցի այցեքարտային ու խորհրդանշական սննդատեսակ է ու այդ խոհանոցի թագուհին։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Իհարկե, ոչ ոք չի կարող վիճարկել այն, որ պիցցան իտալացիների հայտնագործությունն է, բայց համարել այն իտալական ազգային խոհանոցի այցեքարտային սննդատեսակ՝ սխալ է։ Այնուամենայնիվ, պիցցան ավելի շուտ միջազգային խոհանոցի, իսկ ավելի կոնկրետ՝ ամերիկյան արագ սննդի՝ ֆաստֆուդի խորհրդանիշն է։

Ժամանակի ընթացքում արագ սննդի կետերը փոխառել են տարբեր ազգային խոհանոցներից այն ամենը, ինչը կարելի է արագորեն պատրաստել ու մատուցել։ Ընդ որում, երբեմն ընդամենը վերցվել են այդ սննդատեսակների միայն անվանումները՝ հաշվի չառնելով այն, թե ինչպես են փոփոխվել դրանց բաղադրատոմսերը։ Օրինակ՝ հանրահայտ համբուրգերը ոչ միայն գերմաներեն նշանակում է բառացիորեն կտրտված բիֆշտեքսով լցոնված բուլկի, այլ նաև Գերմանիայում գտնվող հանրահայտ քաղաքի «բնակիչ»՝ համբուրգցի, ընդ որում՝ այդ դելիկատեսը պատրաստել են որտեղ ասես, բայց ոչ Եվրոպայում։

Պիցցան իրոք հայտնագործել են իտալացիները, և նրա հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը։ Սակայն, այնուամենայնիվ, արդյո՞ք կարելի է ազգային խոհանոցի սննդատեսակ համարել այն, ինչը հայտնագործվել է միայն 19-րդ դարում։

Նեապոլում գտնվող հանրահայտ «Պիցցերիա դի Պիետրո» սննդի կետի տնօրեն Ռաֆֆաելե Էսպոզիտոն 1880 թվականին, ի պատիվ Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացու, հաճախորդներին է մատուցել հայրենասիրական եռագույնով ուտելիք, որը մատնանշում էր Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։ Ինքը՝ թագուհին ևս իր այցի ժամանակ բարձր գնահատական է տվել այդ՝ վերին մասը տարբեր սննդատեսակներով պատված տափակ հացին։ Իտալական pizza բառը ծագում է կա՛մ հունական բարբառային plax բառից, որը նշանակում է հարթ, կա՛մ էլ լատինական pinsere՝ հարթեցնել բայից։ 

Չնայած բառի ծագումը մինչև վերջ պարզ չէ, բայց, այսպես կոչված, «ուտելի սեղան» հասկացությունը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում։ Այս ուտեստի առաջին տեսակը եղել է միջուկով խմորը: Հավանաբար, պիցցայի նախորդը եղել է ֆոկաչան, կամ՝ տափակ հացը, որը հռոմեացիներին հայտնի էր որպես panis focacius, որին հետո ավելացնում էին միջուկ:

Այնպես չէ, որ նման ուտեստներ հնում եղել են միայն իտալացիների մոտ։

Պիցցային նման ուտելիքն առաջին անգամ հայտնվել է նոր քարե դարում: Հիմնականում դա լոշ էր, որին հնագույն մարդիկ ավելացնում էին տարբեր բաղադրամասեր՝ այն ավելի համեղ դարձնելու համար:

Հին հույներն ունեին plakous կոչվող տափակ հաց: Այդ հացը հաճախ համեմվում էր սխտորով, սոխով և տարբեր կանաչեղենով: Մ. թ. ա. 6-րդ դարում պարսից Դարեհ արքայի զորքը թխում էր պանիրով բարակ լոշ:

Միջերկրածովային հին աշխարհից մինչև մեր օրերը հասած պիցցայի օրինակներ են ինչպես հռոմեական ֆոկաչան, այնպես էլ հունական պիտան, բալկանյան լոշիկը և այլն:

Ամբողջ Եվրոպայում գոյություն են ունեցել այս թխվածքի տարբեր ձևեր, որոնց ընդհանուր գաղափարը մեկն է. խմորի տափակ շերտը ծածկված է պանրով, մսով, բանջարեղենով և համեմունքներով: Մինչկոլումբոսյան Ամերիկայում հնդկացիները օգտագործում էին կլոր տափակ լոշ, որին կոնկիստադորները անվանել են տորտիլ յաներ։

Արաբները պատրաստում էին իրենց պիտան, իսկ կովկասի ժողովուրդները՝ լավաշները։

Ընդ որում, այս բոլոր հացատեսակները օգտագործվում էին որպես ափսեներ՝ նրանց վրա սննդամթերք էր դրվում, որը ուտվում էր այդ «ափսեի» հետ։ Նեապոլցի ձկնորսները ավելի հեռուն էին գնացել. նրանք հացի միջուկը հանելով՝ այն լցնում էին խխունջներից պատրաստված ապուրով և այն այդպես ուտում։ Իհարկե, այս նկարագրված ամեն ինչը չի կարելի համարել դասական պիցցա, բայց ի վերջո իմաստը բոլոր դեպքերում նույնն է։ Այնպես որ, չի կարելի պնդել, որ առաջինը իտալացիներն են հացը օգտագործել որպես ափսե։ Բացի այդ, պետք է արձանագրել, որ ազգային խոհանոցների բոլոր այցեքարտային ուտեստները ստեղծվել են հնում, անգամ այն ժամանակներում, երբ չկային պետություններ ու սահմաններ, և այդ իսկ պատճառով անհնար է 19-րդ դարում ստեղծված ուտեստը համարել ազգային խոհանոցի բաղադրատոմս։

Ավելացնենք միայն, որ Նյու Յորքում առաջին պիցցերիան բացվել է 1905 թվականին։ Ընդ որում, այդ ժամանակ պիցցա ուտեստին բուն Իտալիայում ծանոթ էին միայն հարավային երկու-երեք շրջաններում։ Իտալիայի տարածքում «պիցցայական բում» սկսվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ինչքան էլ զարմանալի է, բայց պիցցան իր հայրենի Նեապոլ է եկել ԱՄՆ-ի զինվորներով բեռնված նավերով։ Հետագայում պիցցայի գովազդը ապահովել են իտալա-ամերիկացի կինոգործիչները, օրինակ՝ Ֆրենկ Սենատրան ու Դին Մարտինը:

Ներկայումս պիցցան Իտալիայում վերածվել է կոլեկտիվ խնջույքի խորհրդանիշի, բայց ընտանեկան խնջույքի խորհրդանիշն, այնուամենայնիվ, մնում է սպագետտին, կամ, այլ խոսքերով, պիցցան դրսում է, իսկ սպագետտին ընտանիքում։ Այնպես որ, իտալական խոհանոցի թագուհին հենց վերջինն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal