Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գրա­վում են հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյու­նը և սնուն­դը, վանում են են­թա­կա­ռուց­վածք­նե­րը

SOCIETY

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14,4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին, հույս հայտնելով, որ տնտեսվարողները լավ կընդունեն Հայաստան ժամանողներին:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հուլիսի վերջին՝ ըստ մեթոդաբանության, ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի տվյալները, թե որքան զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան: «Զբոսաշրջիկների թիվն ընդհանուր այցելությունների թվի մի մասն է, որը, տոկոսային հարաբերակցությամբ, հաշվվում է ընդհանուր այցելությունների թվի մեջ: 

Օրինակ, 2018 թվականին Հայաստան ընդհանուր այցելությունները 3 մլն 8 հազար էր, որից 1,651 782 զբոսաշրջային այցելություններ էին», - ասում է Մեխակյանը՝ հավելելով, որ միայն հստակ թվերի հրապարակումից հետո հնարավոր կլինի ասել՝ 14,4 տոկոսը միայն զբոսաշրջիկնե՞ր են, թե՞ ոչ:

 

Նա նշում է, որ դեռևս 2013 թվականին արված վիճակագրական հետազոտությունների տվյալներով, որը կիրառվում է մինչ օրս, քանի դեռ չեն արվել նոր հետազոտություններ, Հայաստան ընդհանուր այցելությունների մեջ զբոսաշրջային այցելությունները կազմում են մոտավորապես 44 տոկոս: 

«Սա միջինացված թիվ է: Ըստ միջազգային մեթոդաբանության՝ սահմանային հատման բոլոր կետերում ամբողջ տարվա ընթացքում կատարվում է վիճակագրություն, հետո տվյալների գործակիցներ են ձևավորվում՝ ըստ եռամսյակների, սահմանային անցման կետերի, տրանսպորտի տեսակների և այլն», նշում է ֆեդերացիայի նախագահը:

Մեր զրուցակիցը ընդգծում է՝ թվերի մասին հստակ կարելի է խոսել, երբ լինեն այս տարվա առաջին կիսամյակի զբոսաշրջային այցելությունների թվերը, որոնք էլ կհամեմատեն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի թվերի հետ:

Անդրադառնում ենք նաև Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի հնարավոր ավելացմանը՝ դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգել քը հաշվի առնելով:

«Մեզ մոտ մշտապես կա Ռուսաստանից այցելող զբոսաշրջիկների աճ, գնալով Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: Այս իրավիճակում, քանի դեռ այդ արգելքը գործում է, և այլընտրանքներից մեկը Հայաստանն է, լրացուցիչ այցելություններ, իհարկե, կունենանք: Այս դեպքում պետք է խելամիտ վերաբերվենք և այնպես անենք, որ դա նպաստի զբոսաշրջության արդյունավետ զարգացմանն այն իմաստով, որ չմտածենք, թե ունենալու ենք ավելի շատ զբոսաշրջիկներ և աչքաթող անենք որակը: 

Պետք է մշտապես պահպանենք մեր իմիջը՝ որպես հյուրընկալ ազգ, ինչը մեր ազգային առանձնահատկություններից և հիմնական գրավչություններից մեկն է, անհարկի գներ չբարձրացնենք, շարունակենք այն գաղափարախոսությունը, որ զբոսաշրջիկները պետք է Հայաստանից հեռանան լավագույն տպավորություններով: Այս դեպքում ավելի շահած կլինենք», - եզրափակում է Ապրեսյանը:

Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ զբոսաշրջիկների իրական թվի մասին պատկերացում կազմելու համար տվյալներ պետք է տրամադրեն տուրօպերատորները, հյուրանոցները:

«Ցավոք սրտի, սակայն, մասնավոր հատվածից վիճակագրական ծառայություն հասնող տվյալները կարող են ճշգրիտ չլինել: Բացի դրանից, Հայաստան ժամանող շատ զբոսաշրջիկներ չեն օգտվում, օրինակ, զբոսաշրջային փաթեթներից, նրանք կատարում են անհատական այցեր:

Սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին: Երբեմն կրկնակի, անգամ եռակի մեծ է լինում անհատական այցելությունների թիվը, քան փաթեթային տուրերով այցելողներինը:

Տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում մարդիկ ինքնուրույն պատվիրում են հյուրանոց, տուրեր և այցելում ցանկացած երկիր: Սակայն ամեն դեպքում զբոսաշրջիկները գումար են ծախսում Հայաստանում, ինչպակաս կարևոր չէ», ասում է Դավոյանը:

Նա անդրադառնում է Ռուսաստանից դեպի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի աճին: «Թվերի մասին հստակ պատկերացում կկազմենք ավելի ուշ, երբ ԱՎԿ-ն կհրապարակի տվյալները: Հնարավոր է, իհարկե, աճ լինի, որովհետև Հայաստանի միջոցով կարող են գնալ Ռուսաստան: Պետք է նկատի ունենալ, որ ռուս զբոսաշրջիկներից շատերը Ռուսաստանից Վրաստան են ուղևորվում մեքենաներով, այսինքն՝ հոսքն ամեն դեպքում, իմ կարծիքով, շատ չի նվազի:

Պետք է հաշվի առնել, որ սա ուղղակի կարող է լավ հնարավորություն լինել տուրիստական ընկերությունների համար, օրինակ՝ վրացական ընկերությունները սկսեն հայկականներին դիտարկել որպես անհրաժեշտ գործընկերներ և ամրապնդեն իրենց գործընկերությունը», - նշում է մեր զրուցակիցը: Դավոյանի խոսքով, զբոսաշրջիկները մեր երկրում շատ են գնահատում հյուրընկալությունը, սպասարկման որակը և, իհարկե, էկոլոգիապես մաքուր սնունդը:

«Զբոսաշրջիկների դժգոհության պատճառները կարող են տարբեր լինել: Օրինակ՝ մեծահասակների համար դժվար է ոտքով ինչ-որ տեղ ուղևորվելը, հուշարձաններին՝ հատկապես մեքենաներով մոտենալը: Առհասարակ ենթակառուցվածքներից դժգոհություններ միշտ լինում են», հավելում է Դավոյանն՝ ընդգծելով, որ միևնույն ժամանակ յուրաքանչյուր մարդ իր տեսակով յուրահատուկ է, ուստի նրա պահանջները և դժգոհությունները ևս տարբեր են:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March