Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իսկ ի՞նչ կա­նի Ռու­սաս­տա­նը

INTERNATIONAL NEWS

svpressa.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի կոնգրեսական Բրեդ Շերմանի անձնական էջում հետաքրքիր հաղորդագրություն է հայտնվել առ այն, որ Ստորին պալատը ընդունել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենքի փոփոխությունը, որը արգելում է ամերիկյան զենքի փոխանցումը Ադրբեջանին, եթե նախագահը (ԱՄՆ-ի) չի հաստատել քաղաքացիական ավիացիայի համար սպառնալիքի բացակայությունը»:

Նաև նշվում է, որ «նախաձեռնությունը ուղղված է Բաքվի դեմ, որը սպառնում է խփել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռները»: Իր հերթին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը բարձր է գնահատել օրենսդիրի այս նախաձեռնությունը և այս որոշումը որակել «պատմական միջոց»:

Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հրապարակել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի վերաբերյալ հաստատված բանաձև, որտեղ կոչ է արվում վիճարկելի տարածքում «կրակորոշիչ» համակարգեր տեղադրել, դիպուկահարներին և ծանր տեխնիկան դուրս բերել սահմանագոտուց և ավելացնել դիտորդների թիվը:

Ճիշտ է, բոլորովին պարզ չէ՝ ով պետք է իրականացնի ամերիկյան այս նախաձեռնությունները: Այնուամենայնիվ, արտասահմանում ընդունված այս հակաադրբեջանական փաստաթուղթը նախատեսվում է ներառել 2020 ֆինանսական տարվա ԱՄՆ ազգային պաշտպանության ծրագրում: Նշենք, որ Շերմանի գրեթե բոլոր նախաձեռնությունները զգալի վերապահումներ ունեն: Եվ դրանք կարծես թե անկեղծ լոբբիզմի կամ ակտիվ գործունեության իմիտացիայի են նմանվում:

Ըստ նույն «պատմական միջոցի», Ադրբեջանին զենք մատակարարելը, կրկնում ենք, արգելված չէ, եթե դա հնարավոր է համարում ԱՄՆ-ի նախագահը: Ճիշտ է, Բաքուն ԱՄՆ-ից առանձնահատուկ բան չի էլ գնում, ու իմաստով Շերմանի փոփոխությունը ոչինչ էլ չի փոխում:

Բայց միայն առաջին հայացքից: Կարծես թե Վաշինգտոնը մեծ խաղ է սկսում Կովկասում: Ի՞նչ ենք մենք տեսնում այս տարածաշրջանում, որպես ամբողջություն: Ակնհայտ ռազմավարական մերձեցում է նկատվում Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Ավելին, Անկարան վերցրել է իր վրա Բաքվի ռազմաքաղաքական հովանավորությունը: Թուրքիան բուն Ադրբեջանի հետ ընդհանուր սահման չունի, բայց կա Նախիջևանի ինքնավարությունը՝ Լեռնային Ղարաբաղից ընդամենը 35 կիլոմետր հեռավորությամբ, որը հարավ-արևմուտքից ունի Թուրքիայի հետ ընդհանուր սահմանի մի փոքրիկ՝ 4 կմ-ոց հատված, և դա լրիվ բավարար է անհրաժեշտության դեպքում ադրբեջանցիներին հրատապ առաքումներ կատարելու համար:

Այնուամենայնիվ, Թուրքիայից Ադրբեջան տարանցումը, որպես կանոն, իրականացվում է Իրանի Արևմտյան և Արևել յան Ադրբեջանի տարածքով, որտեղ հիմնական բնակչությունը էթնիկ ադրբեջանցիներ են: Պատկերը ավելի հստակ դարձնելու համար նշենք, որ Իրանի ադրբեջանական համայնքը 30 միլիոն բնակչություն ունի (Իրանի բնակչության 40 տոկոսը): Եվ այդ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչները համոզված են, որ «Ադրբեջանի ժողովուրդը անարդարացի բաժանված է Թուրքմենչայի պայմանագրով»: Հետևաբար, Երևանի և Բաքվի միջև նոր զինված հակամարտության պայմաններում կասկած չկա, որ նշված հարևան երկրից բազմաթիվ կամավորներ կլինեն, որոնք կցանկանան օգնել Ադրբեջանին վերականգնելու «պատմական արդարությունը»:

Ընդ որում, կլինեն նաև մարտերում թրծված կամավորներ: Միևնույն ժամանակ, ադրբեջանական զինված ուժերը սկսել են զարմանալիորեն ինտենսիվ սովորել պայքարելու «նոր ձևը»՝ կապված նոր զինատեսակների և տակտիկական մեթոդների հետ: Մասնավորապես, «վերջին երեք տարիների ընթացքում, Ադրբեջանի զինված ուժերը, հաշվի առնելով Հայաստանի փոփոխվող զինանոցը, սահմանել են առավելագույն օպտիմալ և արդյունավետ մեթոդներ լայնածավալ հակահարձակողական գործողություններ իրականացնելու համար»: Այնուամենայնիվ, արդարության համար պետք է նշել, որ Բաքվի համար առավել համեղ պատառը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի շրջանը չէ: Դա այն 280 հազար քառակուսի կիլոմետրն է, որը բնակեցված է հարյուր տոկոսով էթնիկ ադրբեջանցիներով:

Այսօր, Իրանի վատթարացող տնտեսական վիճակի պայմաններում, մեծ հավանականություն կա, որ «Միացյալ Ադրբեջան» շարժման ակտիվիստների կողմից վերահսկվող հսկայական ադրբեջանական համայնքը կարող է բողոքի ակցիաներ սկսել Թեհրանի կենտրոնական իշխանությունների դեմ: Տեսականորեն պարսիկները կփորձեն վերականգնել կարգ ու կանոնը ուժի միջոցով: Բայց այդ, ժամանակ «մեկ ժողովրդի երկու բանակները» կշտապեն ապստամբներին օգնության: Իրանում զանգվածային անհնազանդության փորձ արդեն իսկ տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին Թավրիզ, Ուրմիա, Մարագե և Արդեբիլ քաղաքներում: Բայց այն ժամանակ «Բաքու-Անկարա» ռազմական միավորման միջամտություն անհնար էր ուժերի սակավության պատճառով: 

Սակայն 2016 թվականից հետո Թուրքիան և Ադրբեջանը կտրուկ բարձրացրել են իրենց ռազմական ներուժը: Այս կապակցությամբ Շերմանի փոփոխությունը կարող է լինել քաղաքական «ծխաքողարկման» փորձ՝ ուղղված մի կողմից՝ հայերին հանգստացնելուն և մյուս կողմից՝ պարսիկներին շփոթեցնելուն: Հասկանալի է նաև, որ «մի ժողովրդի երկու բանակները» հազիվ թե հաղթահարեն Թեհրանի զինուժը: Սակայն նրանք կարող են ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից հնարավոր կործանարար հրթիռառմբակոծությունից հետո հաջողությամբ հանդես գալ որպես «երկրորդ ճակատ»: Թրամփի համար դա իդեալական տարբերակ է:

Բայց եթե Էրդողանն ու Ալիևը առաջին հերթին հարձակվեն ոչ թե Իրանի, այլ Հայաստանի վրա, ապա Ռուսաստանի համար ամեն ինչ հաստատ դժվար կլինի՝ հաշվի առնելով Կովկասում իր ռազմավարական շահերը և ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային պարտավորությունները: Հետաքրքիր է՝ արդյո՞ք Մոսկվան ունի իրադարձությունների նման զարգացման համար մշակված պլան: Իսկ գուցե ամեն ինչ սահմանափակվի թուրքական լոլիկի հերթական բոյկոտո՞վ, դե, ձեռքի հետ էլ ադրբեջանական դեղձերի բոյկոտով:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal