Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ունե­նա­լու»

INTERVIEW

Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ: Այդ գործերով ՍԴ-ն խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: Անդրադառնալով խորհրդատվական կարծիքի ազդեցության հնարավորությանը, խոսելով նաև ընթացակարգերի մասին՝ սահմանադրագետ Արամ Վարդևանյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ ազդեցությունն էական է:

Վենետիկի հանձնաժողովի առումով նա ընդգծեց. «Վենետիկի հանձնաժողովի պարագայում ստացվում է, որ եվրոպական լավագույն մասնագետ-փորձագետները ներկայացնում են բարձրաձայնված հարցադրումների վերաբերյալ պատասխաններ՝ հաշվի առնելով լավագույն փորձը: Դրա ազդեցությունը պետք է գնահատվի այնքանով, որ պատասխանները միջազգային փորձի, հատկապես եվրոպական երկրներում ընդունելի մոտեցումների հանրագումարն է»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ ըստ ընթացակարգի՝ ՍԴ աշխատակարգային որոշումը, այնտեղ ընդգրկված հարցադրումները Վենետիկի հանձնաժողովին փոխանցվում են ՍԴ նախագահի նամակի միջոցով: «Ես երեկ նկատեցի, որ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, որին շատ լավ ճանաչում եմ ու հարգում, հայտնել էր կարծիք, թե պարզ չէ այդ ինչպե՞ս պետք է Վենետիկի հանձնաժողովը հարցեր տա, արդյո՞ք դա առհասարակ իրավաչափ կարող է լինել և այլն: Դրա վերաբերյալ պարզապես տեղեկացնեմ, որ 2015, 2016, 2018 թվականներին մի քանի դեպքեր են եղել, երբ օրինակ, Մոլդովայի, Վրաստանի, Լեհաստանի Սահմանադրական դատարանների նախագահները դիմել են Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար: 

Ի դեպ՝ Մոլդովայի ՍԴ նախագահի դիմումը հենց քրեական օրենսգրքի հոդվածին էր վերաբերում: Սա լայն տարածում ունեցող գործիք է ու չափազանց արդյունավետ: Այսինքն, այստեղ Վենետիկի հանձնաժողովը ոչ թե որպես դատարան է հանդես գալիս, այլ իրավական, նույնիսկ սահմանադրաիրավական հարցադրումների վերաբերյալ տրամադրում է խորհրդատվական բնույթի մասնագիտական փորձագիտական կարծիք:

Հետևաբար, սա նոր գործիք չէ և լայն տարածում ունի»,ասաց նա՝ շեշտելով, որ այլ հարց է, որ, միգուցե, ՀՀ-ում այն դեռևս պետք է ընկալվի:

«Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանին, ապա սա արդեն ամբողջովին նոր գործիք է: 16-րդ արձանագրությունը դեռևս նոր մշակված, նոր ընդունված փաստաթուղթ է. Եվրոպական դատարանն այդ առումով դեռ մեկ դեպք է ունեցել. Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանն էր դիմում ներկայացրել Եվրոպական դատարանի բարձր պալատին:

Սա նոր գործիք է, բայց այստեղ ընթացակարգը մի քիչ ավելի տարբեր է: Նախ՝ պետք է այս դիմումը վարույթ ընդունվի, ինչն իրենից, ըստ էության, ենթադրում է մոտ 45 օր տևողության գործընթաց: Դրանից հետո արդեն պետք է որոշում կայացվի, որը կրկին խորհրդատվական բնույթի կարծիք է: Այսինքն, այն Եվրոպական դատարանի որոշում չէ, վճիռ չէ, խորհրդատվական բնույթի կարծիք, եզրակացություն է: Խոսքը կրկին իրավական, սահմանադրաիրավական բնույթի, եվրոպական կոնվենցիոնալ իրավունքների հարցերի վերաբերյալ կարծիքի, եզրակացության մասին է»,-նշեց սահմանադրագետը:

Խոսելով խորհրդատվական կարծիքի ազդեցության մասին՝ Ա. Վարդևանյանը շեշտեց. «Խորհրդատվական կարծիքը կարող է օգտագործվել թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրական և թե՛ առհասարակ հետագայում ցանկացած անձի կողմից: Ի վերջո, այդ կարծիքները պատկանելու են մեր իրավական արժեհամակարգին, մշակույթին և դրա բաղկացուցիչ մասն են կազմելու: Միտքը հետևյալն է՝ դա պատկանելու է իրավական համակարգին, և բոլորը դա կարող են օգտագործել»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ կոնկրետ գործերին՝ մեր զրուցակիցը նշեց. «Պետք է հաշվի առնել, որ, բնականաբար, դրանք ունենալու են իրավական հետևանքներ, քանի որ այդ կարծիքների հիման վրա է, որ Սահմանադրական դատարանն, ի վերջո, իր որոշումն է կայացնելու: Այսինքն, դրանք արտացոլվելու են Սահմանադրական դատարանի որոշման մեջ, իսկ ՍԴ որոշումը, բնականաբար, պարտադիր է բոլորի համար, և այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Բայց մինչև չլինեն կարծիքները, այդ որոշումը չի լինելու»: Անդրադառնալով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովին ուղղված ՍԴ դիմումին՝ Ա. Վարդևանյանը շեշտեց՝ հաշվի առնելով ՍԴ հաղորդագրությունը՝ առարկան 300.1 հոդվածն է, որտեղ, ըստ նրա կանխատեսման, բարձրաձայնվել են որոշակիության հարցադրումը, հետադարձ ուժի հարցը, նորմի կանխատեսելիությունը և այլն:

Ամփոփելով՝ նա շեշտեց. «Միակ բանը, որ կարող եմ արձանագրել, այն է, որ այդ գործընթացը, իհարկե, բնականոն երևույթ է, եվրոպական փորձում լայն տարածում ունի, և այստեղ որևէ արտառոց բան չկա: Ուղղակի կա մեկ հանգամանք, որը սրա հետ ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ է: Սա ոչ թե պայմանավորված է հենց այս, այլ նախորդ աշխատակարգային որոշմամբ, որով հենց դատարանի դիմումը վարույթ ընդունվեց:

Այդ պարագայում պարզապես կալանավորումը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել: Նման իրավիճակում կալանավորումը որպես խափանման միջոց իրավունքի խնդիր է առաջացնում, և այն չի կարող բխել իրավունքի գերակայության սկզբունքից. եթե դատարանը, տեսնելով, որ առկա է սահմանադրականության խնդիր, դիմում է ՍԴ, կիրառվող նորմն էլ 300.1-ն է, որով վարույթ է ընդունվում, այդ պարագայում կալանավորում չի կարող կիրառվել: Հետևաբար, անհապաղ պետք է վերացվի խափանման միջոց կալանավորումը, իսկ այնուհետև պետք է սպասել, մինչև կլինեն ՍԴ-ի վերջնական որոշումը և դրանից բխող դատավարական գործողությունները»,-եզրափակեց սահմանադրագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer