Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այլ ան­ձի փաս­տաթղ­թե­րով վար­կեր ձև­ա­կերպ­վում են հիմ­նա­կա­նում բան­կի կամ վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տակ­ցի հետ հա­մա­ձայ­նեց­ված կար­գով»

Վերջին շրջանում հատկապես շատ են ահազանգերը, որ ամենատարբեր վարկային կազմակերպություններից մեր քաղաքացիները վարկեր են ստանում, իսկ որոշ ժամանակ հետո պարզվում է, որ խաբված են, ասենք՝ հայտնաբերում են, որ իրենց անունով գրանցված էլի վարկեր կան, որոնք սակայն նրանք չեն ստացել և այլն: «Փաստը» թեմայի շուրջ զրուցել է փաստաբան Իրինա Դանիել յանի հետ:

-Տիկին Դանիելյան, փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հայտարարությունների, որ առանց տեղեկանքների, միայն անձնագրով և սոցիալական քարտով քաղաքացիներին տրամադրվում են վարկեր: Ի՞նչ վտանգներ պետք է քաղաքացին սպասի այս կազմակերպություններից կամ անհատներից:

Նման կազմակերպությունները, որպես կանոն, առհասարակ իրավունք չունեն տրամադրելու վարկ, քանի որ չունեն լիցենզիա: Ուստի նման կազմակերպությունների հետ որևէ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել խորհուրդ չի տրվում:

Փողոցներում որոշ հայտարարություններ են տեղադրվում նաև վարկի տրամադրման գործում միջնորդական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Դրանք, կարծում եմ, ևս վստահություն չեն ներշնչում, քանի որ անհասկանալի է նրանց գործունեության բուն բնույթն ու պայմանները:

-Եթե ամեն դեպքում քաղաքացին որոշի դիմել նրանց և վարկ ստանալ, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի՝ սեփական իրավունքները պաշտպանելու և չխաբվելու համար:

-Առաջին հերթին, իհարկե, հարկավոր է մանրակրկտորեն ծանոթանալ կնքվելիք պայմանագրի բոլոր դրույթներին: Դրանք պարզ չլինելու պարագայում անհրաժեշտ է պահանջել պարզաբանում կամ դիմել մասնագետի՝ խնդրելով գնահատել տրամադրված պայմանագիրը ռիսկերի տեսանկյունից:

Ցանկացած պարագայում վարկային պայմանագիր կնքելիս պետք է ուշադրություն դարձնել պայմանագրի հետևյալ էական պայմաններին` վարկի փաստացի տոկոսը (քաղաքացիները հաճախ շփոթում են տարեկան և փաստացի տոկոսները), վճարման ժամկետները, ժամկետանց վարկի նկատմամբ հաշվարկվող տույժերը, եթե առկա է նաև գրավ, ապա պետք է ուսումնասիրել գրավի առարկայի իրացման եղանակները: Արդյոք պայմանագիրը պարունակո՞ւմ է գրավի առարկան արտադատական կարգով (առանց դատարան դիմելու) բռնագանձելու վերաբերյալ համաձայնություն, և բանկի կողմից ժամկետանց վարկի վերաբերյալ ծանուցում ստանալու եղանակը: 

Հաճախ քաղաքացիները կարծում են, որ ժամկետանց պարտավորություն ունենալու պարագայում բանկը նրանց կտեղեկացնի, կամ եթե գրավի առարկան իրացնելուց հետո մնա որևէ պարտավորություն, բանկը պարտավոր է նրանց ծանուցել

Սակայն իրականում վարկային պայմանագրերը հիմնականում պարունակում են դրույթ առ այն, որ հաճախորդը իր վարկին վերաբերող ցանկացած տեղեկություն պարտավոր է ստանալ ինքնուրույն՝ բանկ այցելելով, ուստի բանկը ծանուցման որևէ պարտավորություն չի կրում:

- Վերջերս ավելացել են դեպքերը, երբ այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվում: Ստացվում է, որ քաղաքացիները պաշտպանվա՞ծ չեն: Իրականում ի՞նչ սխեմայի հետ մենք գործ ունենք:

- Այո, նմանատիպ դեպքերը շատ են: Այլ անձի փաստաթղթերով վարկեր ձևակերպվում են հիմնականում հենց բանկի/վարկային կազմակերպության աշխատակցի հետ համաձայնեցված կարգով: Այսինքն, համապատասխան աշխատակիցը, բնականաբար, տեսնում է, որ անձնագրում պատկերված և վարկային պայմանագիրը ստորագրող անձինք տարբեր են: Նման ապօրինի գործողություններից տուժած անձինք առաջին հերթին պետք է հաղորդում տան ՀՀ ոստիկանություն: Իսկ եթե համապատասխան բանկը կամ վարկային կազմակերպությունն արդեն դիմել է դատարան անձից այդ վարկի գումարը բռնագանձելու պահանջով, ապա խորհուրդ է տրվում դատարանում միջնորդել նշանակելու դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի արդյունքում անձը կկարողանա ապացուցել, որ չի ստորագրել խնդրո առարկա վարկային պայմանագիրը:

- Օրենքը ո՞ր դեպքում և ինչպե՞ս է պաշտպանում քաղաքացիներին:

Օրենքը այս իրավահարաբերությունների համար նախատեսել է կարգավորումներ, սակայն անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները և կիրառեն դրանք:

Մեր գրասենյակը շատ է բախվում նման իրավիճակների, երբ քաղաքացիները իրազեկված չեն լինում իրենց պարտավորությունների մասին, և բանկը կամ վարկային կազմակերպությունը հայց է ներկայացնում դատարան, բայց քաղաքացին պայմանագրային պարտավորությունների մասին տեղեկացված չի լինում նախապես: Այստեղ լրացուցիչ դժվարությունների ենք հանդիպում:

Այնպես որ, կարող եմ քաղաքացիներին խորհուրդ տալ՝ նման դեպքերում անպայման դիմել փաստաբանի խորհրդատվությանը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

-Թե՛ բանկերի, թե՛ վարկային կազմակերպությունների միջոցով վարկեր ստանալիս քաղաքացիները ինչի՞ն պետք է ուշադիր լինեն, որպեսզի հետագա խնդիրների դեպքում օրենքի շրջանակներում կարողանան պաշտպանել իրենց իրավունքները և չկրեն ֆինանսական վնասներ:

-Առհասարակ ցանկացած պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելիս անհրաժեշտ է ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել պայմանագրի բոլոր կետերը: Սա առաջին հերթին վերաբերում է հենց վարկային պայմանագրերին, քանի որ նման պայմանագրերի պարագայում կողմերից մեկը տնտեսվարող սուբյեկտ է, իսկ մյուսը՝ ֆիզիկական անձ:

Այս պայմաններում մեծ է հավանականությունը, որ բանկի/վարկային կազմակերպության կողմից կազմված պայմանագիրը չի կարող ամբողջապես պարզ և կանխատեսելի լինել հասարակ քաղաքացու համար: Ֆինանսական վնասներ չկրելու համար անհրաժեշտ է իրական գնահատական տալ վարկի մարման հնարավորությանը: Այսինքն, արդյոք քաղաքացին իսկապես կկարողանա՞ մարել ստանձնած վարկը, քանի որ, հակառակ պարագայում, վերջինս կրելու է լուրջ գույքային վնասներ` տույժերի, դատական ծախսերի տեսքով:

Բացի այդ, անհրաժեշտ է հստակ պատկերացում կազմել վարկը ժամկետանց լինելու պարագայում տույժերի հաշվարկման կարգի վերաբերյալ:

Կցանկանայի նաև անդրադառնալ երաշխավորի ինստիտուտին: Հայաստանում շատ քիչ քաղաքացի կա, ով գիտակցում է այդ ինստիտուտի հասկացությունը:

Պետք է նշել, որ երաշխավորը համապարտ պատասխանատվություն է կրում վարկի համար: Այսինքն, վերջինս հավասար պարտապան է, և բանկը/վարկային կազմակերպությունը կարող է վարկի ողջ գումարը պահանջել հենց երաշխավորից: Ուստի, ցանկացած պարագայում որևէ պայմանագիր կնքելիս, անհրաժեշտ է վերհանել դրա բնույթը և հետևանքները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia