Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նու­թյունն այ­լևս օգ­տա­կար ոչինչ չի կա­րող անել. իշ­խա­նու­թյան ժամ­կե­տը վեր­ջա­ցավ, և այն հետ բե­րել հնա­րա­վոր չէ»

INTERVIEW

Խոհեմության ու խորատեսության բացակայությունը, անընդհատ ագրեսիվ փուլերի մեջ ընկնելն, ի վերջո, հանգեցնում են այն իրավիճակին, ինչին այսօր ենք ականատես: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գնահատականն է, ում կարծիքով այսօր առկա քաղաքական լեքսիկոնը թեև զարմանալի չէ, բայց ունի վտանգներ:

«Օրինակ, հայ քաղաքացուն «վնգստալ» ասելը ոչ միայն ողջունելի չէ, այլև պարզապես ամոթ է: Լավ չէ, որ պետության ղեկավարներն այդպիսի արտահայտություններ են օգտագործում: Յուրաքանչյուր նման արտահայտություն օգտագործելուց հետո ժողովրդի մտավոր հատվածի մի նոր շերտ հեռանում է պետության ղեկավարից: Եթե հարցնեք, թե ինչո՞ւ է այդպես, ապա պատասխանը կլինի այս՝ իսկ ինչո՞ւ էիք սպասում, որ այլ բան է լինելու:

Արդյո՞ք հասարակության միջից իշխանության են եկել հատուկ, առանձնացված, բարձրմշակութային, կիրթ ու մարդկանց հետ բարձրամակարդակ շփումների դասընթացներ անցած մարդիկ: Այդպես չէ: Իրականում ժողովրդի ինչ-որ մի կտոր մեկ ուրիշի փոխարեն եկել է իշխանության գլուխ: Հաշվի առնելով դա՝ թե՛ բառապաշարի, թե՛ ընդհանրապես երկրի վիճակի առումով էական փոփոխություն չէր էլ լինելու: Պատճառն այն է, որ խնդիրների ընկալում չկա: Ինչպես նախկինում, այսօր էլ չկա այն խորատեսությունը, ըստ որի, կփորձեն հասկանալ, թե երկիրն ինչո՞ւ է այս վիճակին, պատճառները որո՞նք են, ու ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն: Քանի որ այդ խորատեսությունը չկա, իշխանության քայլերը, եթե անգամ նրանք սրտացավ լինեն, հաջողության չեն բերելու:

Հակառակը՝ բերելու են հիասթափության, իշխանավորները ավելի նյարդային վիճակում են հայտնվելու, և այդ վիճակը ի ցույց է դնելու նաև իշխանության ներսի իրական արժեքները: Սա է այն ամենը, ինչն արդեն ունենք այսօր»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Ա. Պեպանյանը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով, հիմա արդեն այդքան էլ ճիշտ չէ նոր իշխանավորների վարքագծի մասին խոսելը, քանի որ քիչ թե շատ մտածելու ունակ մարդը հասկանում է, որ էական ոչինչ այդ առումով չի փոխվելու: «Մենք պետք է մտածենք, թե ի՞նչ կարելի է անել, որ երկիրը կարողանանք հանել այս իրավիճակից: Ելքի իրական ուղին գտնելու հարցում բացարձակ ոչինչ չի արվել, և դա միայն գործող իշխանություններին չի վերաբերում:

Հայաստանյան ողջ քաղաքական դաշտը միայն մակերեսային խնդիրներով է զբաղված: Եթե հետևենք, այժմ կտեսնենք, որ նրանք, ովքեր «նիկոլապաշտ» էին, ամբողջ էներգիան դնելու են վատաբանելու, պարսավելու, անիծելու վրա:

Արդյունքում չեն գնալուվերլուծելու ուղիով և գլխավոր խնդիրները չեն դնելու իրենց առաջ, չեն տալու այդ խնդիրները հաղթահարելու տարբերակները: Այս ուղղությամբ մտածելու խնդիր ունենք, նոր իշխանություններն էլ ունեն այդ խնդիրը: 

Իշխանությունները պիտի գտնեին այն մարդկանց, որոնք ունեն իրավիճակի լուծման տարերակներ: Ցավոք, այսօր դա չի արվում, իշխանությունները հետզհետե ավելի նյարդային իրավիճակում են հայտնվում: Նրանք էլ ավելի կոշտ բառեր են ասելու:

Վաղը, մյուս օրը, եթե ոչ բացահայտ, ապա չի բացառվում, որ կուլիսներում ասեն՝ սա ժողովուրդ չի: Արդյունքում ընկնելու ենք նույն շրջանի մեջ՝ վերադառնալու ենք նախահեղափոխական վիճակին»,-ասաց նա՝ հավելելով, որ նման իրավիճակ նաև 1990թ.ին է եղել:

«Այդ ժամանակ շռնդալից հեղափոխությունից հետո ընկանք ավելի վատ վիճակի մեջ, որովհետև, որպես այդպիսին, կրկին համարժեք քաղաքական միտք չկար»,-ասաց նա:

Արծրուն Պեպանյանի դիտարկմամբ, արդեն անիմաստ է նոր իշխանությանը խորհուրդներ տալը:

«Ամեն ինչ արել եմ՝ մատնացույց անելու համար գլխավոր խնդիրները, բայց ոչինչ չի ստացվել, որևէ արձագանք չի եղել: Ինչպես անիմաստ է հեռակա խորհուրդներ տալը, անիմաստ է նաև քննադատությունը, որովհետև իմ կյանքի փորձը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները քննադատությունից ոչ թե ուղղվում են, այլ, հակառակը, ագրեսիվանում են ու փշոտվում:

Այլևս ժամանակը պետք չէ ծախսել նրանց ինչ-որ խորհուրդ տալու կամ քննադատելու վրա, հարկավոր է մտածել տարբերակ՝ իրականությունն արմատապես փոխելու համար: Այդուհանդերձ, մենք անընդհատ հետևանքներն ենք քննակում՝ երբևիցե չկարողանալով խորանալ պատճառների մեջ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով, հիմա հարկավոր է տեղյակ մարդկանց հարթակ ստեղծել ու փորձել քննարկել, թե ի՞նչ է կատարվում երկրում ու ի՞նչ կարելի է անել. «Իսկ երբ այդ հարցերի պատասխանը չունենք, ինչ էլ անենք՝ վնաս ենք տալու: Սա է կարևորը: 

Ու բացի այդ, ժողովրդի կարծիքի հետևից ընկնել էլ պետք չէ, պետք չէ զգուշանալ, թե ժողովուրդն ինչ կասի: Կա նաև ժողովրդի մտածողության վերափոխման խիստ պահանջ: Ներկա մտածողությունը պետականակիր չէ, իրենք չեն կարող այս պետությունը պահել՝ անտառներն էլ, Սևանն էլ ինչ-որ ժամանակ հետո վերացնելու են: Եվ այն ատելությունը, որը կա այսօր, հենց այնպես չէ․ դա իր հեռավոր հիմքերն ունի:

Մենք հանրայինմտածողության խնդիր ունենք. կամ մեր խելքը պետք է հասնի, որ փոխենք այն, կամ էլ լավ բան չի սպասի մեզ»:

Իսկ թե «ի՞նչ կարելի է անել» հարցադրման համատեքստում իշխանությունն ի՞նչ դեր ունի, Պեպանյանը շեշտեց. «Իշխանությունն այլևս օգտակար ոչինչ չի կարող անել: Իշխանության ժամկետը վերջացավ, և այն հետ բերել հնարավոր չէ: Դեռ սկզբից իրենք բավարար խոհեմություն չեն ունեցել: Իրենք մտել են ագրեսիվ փուլերի մեջ, ինչի հետևանքով սկսել են նաև իրար չսիրել: Հիմա մտածված ինչ-որ շարժում է պետք: Խնդիրն այն է, որ մեր բոլոր շարժումները թերմտածված են եղել:

Այսօր էլ չմտածված, արագ-արագ ինչ-որ բաներ են անում, ինչի հետևանքով փաստի առաջ ենք կանգնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia