Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կյանքը հեշտ չէ, բայց պետք է սիրել հողը. մեռնող գյուղի տներից մեկի վրա երբեք կողպեք չի լինի

SOCIETY

Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհը քանդված է ու քարքարոտ: Ասում են՝ ամեն վարորդ չէ, որ համաձայնում է ուղևորվել այստեղ: Բարձրաշենն արդեն հասցրել է «անմարդաբնակ» անունը ստանալ: Գյուղում լռություն էր՝ իսկապես բնորոշ անմարդաբնակ վայրերին: Որ տանը մոտենում էինք, կիսաքանդ դռների վրա կողպեք կար:

Քիչ էր մնում «անմարդաբնակ» ասվածը լուրջ ընդունեինք, բայց հեռվում երևաց Սբ. Աստվածածին եկեղեցին ու մի հայացք՝ թոնրատնից: Գյուղի բնակիչ Տիկին Ամալյան էր, ում տան դռան վրա դեռ կողպեք չկար:

Իրենք իրենց ղեկավարը

1981-ին Բարձրաշեն գյուղի լիկվիդացման պատճառով գյուղի բնակչության կեսը բնակություն է հաստատել Իսահակյան գյուղում: «Գյուղը քանդել» են՝ լիկվիդացման գործընթացն այսպես է բնորոշում տիկին Ամալ յան: «1981-ին գյուղը քանդեցին, 1983-ին հարս եկա: 1989-1990 թթ. ուզում էին գյուղը պահպանել, բնակիչները ցույցերի գնացին, Երևան-Գյումրի, Երևան-Գյումրի ու այդպես շարունակ, բայց բան չեղավ: Գյուղը քանդեցին, դպրոցն էլ հետը: Բերեցին, տնակ դրեցին, բայց էրեխեքը ո՞նց սովորեին: Հիմա էրեխեքին Մարալիկում կամ մոտիկ դպրոցներից մեկն են տանում»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Ամալյան ու նշում, որ այսօր գյուղում «շնչող» 7 տուն կա:

«Այստեղ մենք ենք թե՛ մեր ղեկավարը, թե՛ մարզպետը, թե՛ նախարարը»,-կես կատակ, կես լուրջ ասում է նա: Պատմում է, որ այստեղ դռները հերթով կողպվում են՝ մարդիկ գնում ու հետ չեն գալիս, լավագույն դեպքում գալիս են արդեն զբոսաշրջիկի կարգավիճակով:

«Շատ ենք տանջվում, այստեղ դեռ հորերից ջուր ենք քաշում, որ խմենք, իսկ եթե լողանալու համար է, հորից ջուր քաշելը ավելի երկար է տևում»,-ասում է մեր զրուցակիցը ու նշում, որ երեխաները թոռների հետ Մարալիկում են ապրում, աշնանն ինքը ևս կհեռանա գյուղից:

Հելլո, բոնժուղ...

Թեև տիկին Ամալյան համոզում էր, որ հոգնել է, գյուղում այլևս կյանք չկա, բայց առավոտյան 4:20-ին արթնացող ու դժվար առօրյա ունեցող կնոջ աչքերը փայլում էին, երբ խոսում էր գյուղով հետաքրքրվողների մասին:

«Շուտ-շուտ են այստեղ զբոսաշրջիկներ գալիս: Ամենաշատը եկեղեցին է հետաքրքրում ու երևի այն, որ քիչ մարդ կա: Ֆրանսիացիներ են գալիս, իրենց լեզվով ասում, որ ալյուրից գնդեր անեմ: Սկզբից լեզուները չէի հասկանում:

 

Հետո սկսեցին նաև Իրանից գալ, անգլիացիներ էլ եկան: «Hello», «սալամ ալեյքում», «բոնժուղ, մադամ» ու էդպես շարունակ: Որ էսպես շարունակվի՝ լեզուն էլ կսովորեմ»,-կատակում է տիկին Ամալ յան ու թոռանը խնդրում ուղեկցել հարևանուհու՝ Ռուզաննայի տուն: Իսկ թե ինչո՞ւ հենց նրա տուն, հետո պետք է հասկանայինք: Ներս ենք մտնում: Տիկին Ռուզաննան է ու իր տղան, որը եկել ու պատրաստվում է իրեն մեկ օրով Մարալիկ տանել՝ ծանոթանալու թոռան լեհուհի ընտրյալի հետ:

Կարոտը հետ է բերում

Տիկին Ռուզաննան ծնվել ու մեծացել է Բարձրաշենում, իսկ արմատներով Արևմտյան Հայաստանի Խնուս գավառից է:

«Երբ գյուղը քանդվեց, մեր բնակիչների մի մասին Իսահակյան գյուղ տարան, բայց մենք Մարալիկ գնացինք: Աշխատում էի Մարալիկի կենտրոնական գրադարանում, բայց 2000 թվականին վերադարձա Բարձրաշեն: Այդ օրվանից գյուղում եմ ու չեմ ուզում գնալ: Իմ հայրենի գյուղն է՝ ով ուր ուզում է, թող գնա: Ես հիմա արդեն տարիքով եմ, չգիտեմ՝ ինչքան կյանք ունեմ դեռ, բայց թող բոլորն էլ իմանան, որ իմ մի քարն ու մի թուփն ինձ համար շատ թանկ են: Ես ուրիշ տեղ չեմ դիմանում՝ ինձ հետ է բերում կարոտը»,-ասում է տիկին Ռուզաննան ու նշում, որ բազմիցս մերժել է նաև Լեհաստանում ապրող թոռան հրավերները:

 

«Միակ տեղը, որը կուզենայի գնալ, Արևմտյան Հայաստանն է: Միայն տեսնեմ, գամ ու էլ ոչինչ չեմ ուզում»,-ասում է նա ու ցույց տալիս սեղանին դրված գիրքը: Աղավնու «Շիրակ» վեպն է, ասում է՝ արդեն 10-րդ անգամն է վերընթերցում: «Երբ այստեղի դպրոցը քանդվեց, գրքերը տարել էին, բայց այդ գիրքը գետնին էր:

Գիրքն ընդհանրապես չի կարելի գետնին գցել, վերցրի ու բերեցի: Այստեղ նկարագրվում է, թե Արևմտյան Հայաստանում ինչպե՞ս են ապրել, ինչպե՞ս են գաղթել: Պատմում է գաղթականների մասին: Իմ նախնիները Խնուսից հենց այս գյուղն են եկել: Ես իմ տատի պատմածներով եմ ապրել, ու գյուղը կարծես աչքիս առաջ լինի:

Ինչպես Աղավնու նկարագրածի դեպքում է, «Ռանչպարների կանչը» վերընթերցելիս էլ եմ նույնը զգում: Տպավորություն է, որ ես կարծես գնացել եմ այնտեղ ու այդ բոլորն իմ աչքով տեսել եմ: Ես այդ փափագն ունեմ…»,-նշում է նա: Տիկին Ռուզաննան այլ կերպ է մոտենում գյուղի խնդիրներին, Բարձրաշենը Հայաստանի մյուս գյուղերից չի տարանջատում:

«Այստեղ ոչինչ չի եղել, բայց հանուն գյուղի ամեն ինչ փորձել եմ անել, ամեն ինչ աշխատել եմ, մենակ թե գյուղը չքանդվի, մենակ մնանք գյուղում, էն էլ… Հիմա այստեղ ճանապարհ չկա, ջուր չկա, բայց Հայաստանի որ գյուղն էլ որ վերցնենք, լավ ճանապարհ չկա: Հիմա աղբյուր ունեցողն էլ է բողոքում, որ ջուր չունի: Ոչ մի տեղ կյանքը հեշտ չէ, բայց պետք է սիրել հողը: Ես ուրախանում եմ, որ գյուղի համար մի բան են անում, ինքս մասնակցել եմ եկեղեցու քարերի մաքրմանը: Մի բան պետք է անել, թեկուզ փոքր ֆերմա ստեղծել, որ գյուղը, թեկուզ քիչ բնակչությամբ, բայց մնա: Ես մի բան գիտեմ՝ ուր գնամ, ինչ էլ անեմ, այս հողի մեջ պիտի մահանամ»,-ասում է նա:

Ամալ յան Ռուզաննայի տան ճանապարհը պատահական ցույց չտվեց՝ մեռնող գյուղի տներից մեկի վրա երբեք կողպեք չի լինի: 

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer