Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Համակարգային փոփոխություն են ուզում անել, բայց դրա փոխարեն եղածն էլ է քանդվում, ամեն ինչ լուծարում են»

INTERVIEW

Գիտնականների դժգոհությունները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հատկապես վերջին օրերին նոր թափ են ստացել: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ ուսումնական նոր տարում կանցկացվի գիտության փառատոն, որի միջոցով նպատակ ունեն նպաստել գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրության բարձրացմանը:

Չենք սխալվի, եթե ասենք, որ գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրության բարձրացման լավագույն նախադրյալը կարող է լինել ներկայումս գիտական գործունեությամբ զբաղվողների պատշաճ ֆինանսավորումը: Բացի դա, դպրոցներում գործող, օրինակ` քիմիայի ու ֆիզիկայի լաբորատորիաների բարեկարգումը:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ գիտության փառատոն անցկացնելու նպատակը մոտավորապես հասկանում է, բայց իր համար գոնե անհասկանալի է փառատոնի արդյունքը: «Ինչպե՞ս պետք է ֆինանսավորվեն աշխատանքները, ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով ընտրվեն, դա լուրջ գիտական վերլուծություն պահանջող գործընթաց է, որի նշանները դեռ չկան», - ասում է Բախշյանը:

Նա ընդգծում է՝ չի կարող ասել, թե կառավարությունն ի՞նչ է ծրագրում գիտության զարգացման ուղղությամբ: «Խոստումները, խոսքերը շատ են: Վարչապետն ասում է՝ պիտի խրախուսենք երիտասարդներին, նախարարը նույնն է կրկնում, բայց այդ բոլորն ինչպե՞ս պետք է լինի, ի՞նչ գործընթացներ են դրա համար նախատեսում այն դեպքում, երբ գիտնականներն աջ ու ձախ դժգոհում են ֆինանսավորման չափից և գործող կարգերից: Ոչ մի հայեցակարգ, ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որտեղ կլինի հատկապես երիտասարդ գիտնականների գործունեությունը ֆինանսավորող նախաձեռնություն, դեռ չեմ տեսնում», - նշում է կրթության փորձագետը:

Տիկին Բախշյանը ևս անդրադառնում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին, որի ֆինանսավորումն այս պահին դադարեցված է: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ մի քանի տարի գիտության կոմիտեն 100 մլն դրամ էր նվիրաբերում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որն էլ այն իր հերթին փոխանցում էր ԵԳԱԾ-ին:

Այս տարի ևս բյուջեով նախատեսվում է նույնքան գումար հատկացել երիտասարդ գիտնականներին, սակայն կառավարության նիստի ժամանակ որոշվեց՝ սեպտեմբերին լուծարել երիտասարդական հիմնադրամը: Երիտասարդ գիտնականներն արդեն մի քանի շաբաթ է՝ բարձրաձայնում են իրենց ծրագրերի ֆինանսավորման դադարեցման հարցը, սակայն ապարդյուն. որևէ պաշտոնական արձագանք դեռ չի հնչել: 

«Ամեն ինչ հիմա այնքան խառն է, որ խնդիրների ճիշտ պատճառը չեմ հասկանում: Երիտասարդական հիմնադրամն ունեցավ խնդիրներ, փակվեց կամ լուծարվեց, բայց մինչ այդ, որպեսզի գիտնականների ֆինանսավորման գործընթացը չկանգներ, կարելի էր, չէ՞, մի նոր ու առողջ կառույց ստեղծել, կանոնադրությունը մշակեին մարդիկ, որոնք այդ գործընթացը պատկերացնում են, ազնիվ են, այդ կառույցը սկսեր գործել, հետո նոր հիմնադրամը փակեին, որ գումարի փոխանցման գործընթացը չսառեցվեր:

Փաստորեն, ինչ-որ մի օղակում գործը ճիշտ չի կազմակերպվում, և դրա հետևանքով գործընթացը պարալիզացվում է», - նշում է մեր զրուցակիցը:

Նա ընդգծում է, որ կրթության ոլորտում բազմաթիվ տեղեր կան, որտեղ խնդիրներ ունենք: «Կառույցներն արագ լուծարեցին, բայց չէ՞ որ գործող կառույցը՝ լավն էր, թե վատը, բայց ինչ-որ գործ էր անում, թույլ չէր տալիս, որ ամեն ինչ փլվի: Լուծարեցին կրթության ազգային ինստիտուտը, այդ կառույցը փլվեց: Այնտեղ, օրինակ, կատարվում էր ուսուցիչների վերապատրաստումը, ասում էին՝ լավ չի արվում: Համաձայն եմ, թող ստեղծեին այն նոր կառույցը, որն այդ գործն ավելի լավ ու խելացի պետք է աներ, գիտական հիմքերի վրա դներ ընդհանրապես կրթության կազմակերպման տարբեր օղակների աշխատանքը, հետո նոր դա լուծարեին:

Հիմա նույն վիճակը նաև կրթության մյուս ոլորտներում է», - ընդգծում է տիկին Բախշյանը:

Որպես զրույցի վերջաբան՝ կրթության փորձագետն ասում է. «Շատ լավ հասկանում եմ՝ համակարգային փոփոխություն են ուզում անել, բայց դրա փոխարեն եղածն էլ է քանդվում: Անկեղծորեն ամեն օր հետևում եմ, թե ինչ է լինելու: Մոտենում է սեպտեմբերի մեկը, բայց կան խնդիրներ, որոնց լուծումն այսօր, ցավոք սրտի, չեմ տեսնում», - եզրափակում է Անահիտ Բախշյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal