«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել ԱԺ-ից». Երեւանի ավագանու անդամը՝ ԲՀԿ-ական պատգամավորի մասին
BLOGԹեժ ֆեյսբուքյան «փոխհրաձգություն» է սկսվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի միջեւ:
Մասնավորավորապես, Գրիգոր Երիցյանը հետեւյալ գրառումն է կատարել․
«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային Ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձեւավորվել:
Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք»: Նա տեղադրել է Գեւորգ Պետրոսյանի մի գրառումը, որտեղ վերջինս անդրադարձել է լրագրող Լիզա Ճաղարյանին։
«Էս անտեսված գրչակն ով՞ ա, էս ինչ՞ մի սրտին մոտ ա ընդունել 10.000 ուսուցիչներին կրճատելու առթիվ դժգոհությունս:
Իրա անխնամ արտաքինով նկարն էլ դրել ա նկարիս կողքին, մի կերպ գոտեպնդվել, ոգեւորվել ու մի լալահառաչ գրառում ա արել:
Տո ա՚յ անմխիթար տիկին, գնա վարսավիրիդ ու կոսմետոլոգիդ հետ հարաբերություններդ պարզի։ Ես ինչ մեղք ունեմ, որ ...
Ինչ՞ իրավունքով ես ինձ վիրավորում, դու ով ես... Ու՞մ ես ծառայում այ <<թագուհի>>... Ասա՝ ով՞ ա տերդ, ասեմ՝ ինչն ա վերջդ...
Քեզ չեն ասել՞, որ քո այդ անհրապույր արտաքինն ամփոփող՝ <<խենթացնող>> նկարդ ուրիշների նկարի կողքին դնելով՝ ոչ հասակդ է ավելանալու, ոչ խելքդ, ոչ էլ գրավչությունդ, եթե, իհարկե, այդպիսիք ունեցել ես երբեւէ...
Էլ չծվարես գրառումներիս ստվերում, թե չէ ամեն անգամ այսքան զուսպ չեմ բնութագրի հազվագյուտ տեսակդ»,– գրել է Պետրոսյանը։
Իր հերթին գեւորգ Պետրոսյանն արձագանքել է Գրիգոր Երիցյանի գրառմանը՝ նշելով. «Գեւորգ Պետրոսյանն իր հերթին գրառմամբ պատասխանեց Գրիգոր Երիցյանին․
«Ես չեմ հակադարձում այն երկոտանիներին, որոնց բնությունն արդեն լուրջ մտորումների տեղիք է տվել...
Ընդամենը հայտարարում եմ, որ ինձ պատերազմ է հայտարարել ոչ ստանդարտ արժեհամակարգը:
Ասել եմ եւ ասում եմ՝ ինձ չեն կարողանալու լռեցնել...
Կտեսնեք...»։