Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ունենք մեծ խնդիր­ներ, որով­հե­տև չու­նենք ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կարգ, չգի­տենք, թե ամ­բողջ ազ­գով ի՞նչ ար­ժեք­նե­րի վրա ենք հեն­վում»

INTERVIEW

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը 2000 թվականից երեխաների կրթության և դաստիարակությանն ուղղված ծրագրեր է իրականացնում: Երբ 2005թ.-ին թեմը հնարավորություն ստացավ վերանորոգել հին ու լքված մի շենք, սոցիալական ծառայություններն ընդլայնելու հնարավորություն ունեցավ: Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը այդ հնարավորությունը նոր փուլ է համարում, որի շրջանակներում այսօր արդեն ունեն ծրագրեր նախադպրոցականների և դժվար վարք ունեցող երեխաների համար:

«Այդ ծրագրերը զուտ միայն երեխաներին չեն վերաբերում: Այն, ինչ երեխային ես տալիս, շատ հատվածային է և, մեր տեսակետից, քիչ արդյունավետ: Եթե ուզում ես երեխայի իրականության մեջ ինչ-որ բան փոխել, ծառայություններ տրամադրելուց զատ, շատ խորքային պետք է աշխատես ընտանիքի հետ: Ընտանիքի մոտեցումը պետք է փոխես, որ աշխատանքդ արժեք ունենա: Երբ միայն երեխային ուղղված ծառայություն են մատուցում, երբեմն ավելի շատ վնաս, քան օգուտ է նրա համար:

Երեխային իրական կյանքից բերում ես մի տեղ, որտեղ ինքն իրեն շատ հարմարավետ ու խնամված է զգում: Բայց 8 ժամը լրանալուց հետո երեխան բացարձակ այլ իրականություն է գնում, ինչը կենդանի բախում է. դա շատ ավելի սթրեսային է նրա համար, քան միշտ վատ վիճակի մեջ լինելը»,-նկատում է նա:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ խնդիրները փոխկապակցված են Շիրակի մարզի ընդհանուր հարցերի հետ, «Փաստի» հետ զրույցում Կարինե Գյադուկյանը անցում կատարեց բազմաշերտ խնդիրներին:

«Խնդիրները բազում են, բայց երկու հիմնական մեծ խնդիր կա, որոնց լուծումը, ըստ իս, կարող է մեղմացնել իրավիճակը. նախ՝ աղքատությունն ինքնին չի ծնվում, աղքատությունը հետևանք է:

Գյումրիում առաջնահերթ խնդիրն այսօր գործազրկությունն է՝ գումար վաստակելու և արժանապատիվ ապրելու հնարավորության բացակայությունը: Ժամանակին Գյումրին արդյունաբերական քաղաք է եղել, բնակչության 80 տոկոսը գործարաններում է աշխատել: Մի վայրկյանում այդ ամենը վերացել է ու չի վերականգնվել: Տարիներ շարունակ մարդիկ իրենց ուժերով լուծել են ոչ միայն անօթևանության խնդիրը, այլև փորձել են աշխատանքի խնդիր լուծել:

Շատ մեծ հաջողություններ չեն արձանագրել. անկախացման շրջան, տնտեսական ճգնաժամ ու շրջափակում:

Մի շարք գործոններ գումարվեցին ու կարծես անելանելիության վիճակ ստեղծվեց, որից խուսափելու ամենահեշտ ու հասանելի ձևն արտագաղթն էր: Եթե սկզբնական շրջանում հիմնականում տղամարդիկ էին գնում, և այստեղ, ի դեմս նրանց ընտանիքների, մարդկային ռեսուրս կար, ապա վերջին տարիներին խնդիրը շատ ավելի է ծանրացել. արդեն միայն տղամարդիկ չեն գնում, այլ ամբողջ ընտանիքով: Այն բոլոր ջանքերը, որոնք առանձին կազմակերպություններն են անում, դրանք առանձին ընտանիքների վիճակի փոփոխության համար են»,-ասաց նա՝ հավելելով, որ գլոբալ փոփոխություններ արձանագրելու գործառույթը պետությանն է:

«Պետության լուրջ ծրագրի անհրաժեշտություն կա, որի մեջ կներգրավվեն նաև տարբեր ոլորտների մասնագետներ, կգնահատեն իրավիճակն ու առաջարկություններ կանեն: Այսօր այս տարածաշրջանը լքում են ոչ միայն ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ, այլև նրանք, որոնք այդ խնդիրները չունեն:

Կան այլ պատճառներ, որոնցից մեկը որակյալ կրթության և կենսապայմանների բացակայությունն է: Այս ամբողջը խնդիրների մի շղթա է. եթե ուզում ենք, որ Հայաստանի հյուսիսը դառնա շնչող, ապրող տարածաշրջան, ապա շատ լուրջ պետական մոտեցում է պետք»,-նկատում է նա՝ միաժամանակ ընդունելով, որ բոլոր մարզերում էլ խնդիրներ կան:

«Ընդհանրապես, ցանկացած համագործակցություն իրականանում է, երբ կա կողմերի ցանկությունը: Երբ իրար ընդառաջ քայլեր են արվում, այդ դեպքում կարելի է համագործակցություն կառուցել, բայց եթե միայն խոսակցություններ են, դժվար է: Խնդիրները փոքր կամ անգամ մեծ միջազգային կազմակերպությունների մակարդակով չեն լուծվի: Այսօր ունենք մեծ խնդիրներ, որովհետև չունենք ազգային արժեհամակարգ, ազգային հայեցակարգ, չգիտենք, թե ամբողջ ազգով ի՞նչ արժեքների վրա ենք հենվում ու այդ արժեքներով ո՞ւր ենք գնում: 

Այսօր ամեն մեկն ուզում է իր կեցությունն ապահովել, երեխաների ապագան կերտել, բայց ո՛չ նախադպրոցական կրթությունը, ո՛չ դպրոցը, ո՛չ հասարակական գաղափարախոսությունն ընդհանուր արժեհամակարգ և ընդհանուր նպատակադրություն չունեն: Այս ամենից է գալիս համագործակցության, մեխանիզմների պակասը»,շեշտում է մեր զրուցակիցը:

Կարինե Գյադուկյանի խոսքով, այսօր Շիրակի մարզում մարդիկ առաջինը հենց եկեղեցու դուռն են թակում. «Չկա մի խնդիր, որի շուրջ մարդիկ չփորձեն եկեղեցուց աջակցություն ստանալ: Ես բացարձակապես նկատի չունեմ նյութականը: Իհարկե, դա էլ կա, բայց խոսքն այս պարագայում հոգևորականի հետ զրույցի, խորհուրդների մասին է: Մեզ մոտ գալիս են տարբեր խնդիրներով՝ թե՛ ընտանեկան բռնության հարցերով, թե՛ երեխաների հետ կապված հարցերով: Եկեղեցին հասարակության մեջ հեղինակություն վայելող կառույց է. կինը շատ լավ գիտի, որ ոստիկանը կարող է հարբած ամուսնուն կարգի չհրավիրել, բայց քահանայի ներկայությունը սաստող է: Հավատքը մեր կենցաղի մեջ է: Եթե սթափ առաջնորդվենք այդ գաղափարով՝ շատ ավելի ամուր ու կայուն հասարակություն կդառնանք: Երբ գիտես քո ուժն ու այդ ուժի հիմքերի վրա ամուր ես կանգնած, կայուն առաջընթաց կունենաս:

Ազգի մտածելակերպի հիմքը դնելով՝ շատ ավելի հաջողակ կարող ենք լինել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer