Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


29 խախտում, որ թույլ է տվել արդարադատությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գործում․ ցանկ

POLITICS

Past.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության և դատարանների կողմից թույլ տրված կոպիտ խախտումները: Ներկայացված ցանկը ամբողջական չէ, առանձին խախտումներ իրենց մեջ պարունակում են նյութական և դատավարական նորմերի բազմաթիվ խախտումներ, սակայն իրավական բովանդակությամբ չծանրաբեռնելու համար ներկայացված են համառոտ:

 
  1. 26/07/2018թ․ ունենալով առաջին մեղադրանքի հիմքում ընկած նյութերը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության է հրավիրել որպես վկա:
     
  2. 26/07/2018թ․ մեղադրանք է առաջադրվել արարքի համար, որը կատարման պահին հան­ցագործություն չի հանդիսացել /Սահմանադրական կարգի տապալում, որը քրեականաց­վել է 2009 թվականին
     
  3. Կալանավորման միջնորդության նյութերի մի մասը, առկա լինելով նախապես, պաշտ­պաններին է տրամադրվել դատական նիստից 25 րոպե առաջ: Կալանքի միջնորդության քննության վերաբերյալ դատական ծանուցումը պաշտպանին է տրվել նիստից 25 րոպե առաջ
     
  4. Ռոբերտ Քոչարյանին ժամը 22:00-ի դատական նիստի ծանուցագիրը հանձնելու նպատա­կով այն տրվել է անվտանգության աշխատակցին 23:05-ին: Սեղմ ժամկետում դատական նիստի վերանշանակումը օգտագործելով, օգտագործելով մինչ օրս չբացահայտված տե­ղեկատվությունը /այն է՝ ԱԱԾ ստացված տվյալներ/, չունենալով բավարար հիմքեր, նույն օրը քննիչը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, մինչդեռ վեր­ջինս միայն հաջորդ օրը տեղեկանալով դատական նիստի մասին, առավոտյան ներկայա­ցել է դատարան: 
     
  5. Դատարանը ստանալով կալանավորման միջնորդությունը 26.07.2018թ․ ժամը 18:00-ից հետո, դատական նիստ է նշանակել նույն օրը 22:00-ին՝ հնարավորություն չտալով պաշտպաններին ծանոթանալ միջնորդությանը կից ծավալուն նյութերին: Դատական նիստը հետաձգել է 2 ժամով, որպեսզի ապահովի հնարավորություն քննիչների համար դատական նիստի մասին ծանուցել Ռոբերտ Քոչարյանին, միևնույն ժամանակ մերժելով պաշտպանների խնդրանքը նյութերին ծանոթանալու համար բավարար ժամանակ տրամադրելու:
     
  6. 27/06/2018թ․ դատարանը, անտեսելով նախագահի անձեռնմխելիությունը և կալանավոր­ման մյուս պայմանների բացակայությունը, կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին: Հետա­գայում հայտնի է դարձել, որ դատարանի որոշումը կայացվել է ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի, վարչապետի միջամտության արդյունքում: Առ այսօր որևէ իրավական գնահատա­կան չի տրվել նշված անձանց գործողություններին:
     
  7. 30/07/2018 թվականին քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելու մասին՝ առանց պատճառաբանության և հիմնավորման, ինչով ան­հիմն սահմանափակել է վերջինիս սեփականության իրավունքը: Նման գործողություն­ներով հիմնավորվել է առանց քրեական գործի համար անհրաժեշտության քրեադատա­վարական հնարավոր բոլոր եղանակներով Ռոբերտ Քոչարյանի դեմ ճնշումներ գործա­դրելու նպատակը: Իրավունքի խախտումը ճանաչվել է ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից:
     
  8. 02/08/2018թ․ քննիչը կատարել է առերեսում Ռոբերտ Քոչարյանի և Արշակ Կարա­պե­տյանի միջև՝ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ: Մասնավորապես, քննիչին նախա­պես հայտնվել է, որ իր նախաձեռնած գործողությունը իրավաչափ չէ, ինչից հետո պարոն Քոչարյանը և փաստաբանը դուրս են եկել քննչական գործողության սենյակից, սակայն հետագայում պարզվել է, որ քննիչ Մուշեղյանը շարունակել է գործողությունը, արձա­նագրել վկայի խոսքերը, իսկ առերես հարցաքննության արձանագրության մեջ կատարել է կեղծիք՝ նշել է, որ միայն վկայի խոսքից հետո է Ռոբերտ Քոչարյանը հեռացել:
     
  9. 06/08/2018թ․ քննիչը Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից և գրասենյակից առգրավել է քրեական գործի համար նշանակություն չունեցող գույք և փաստաթղթեր, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, օրինական զենքեր, որոնց վերաբերյալ հետա­գայում չի ստացվել որևէ տվյալ քրեական գործի հետ առնչության մասին, սակայն առ այսօր առանց իրավական հիմքերի չեն վերադարձվել առգրավված իրերը: Ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից արձանագրվել է Ռոբերտ Քոչար­յանի իրավունքների խախտումը:
     
  10. 13/08/2018թ․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ազարյանի որոշումից հետո՝ խափանման միջո­ցի բացակայության պայմաններում քննիչը չի կատարել իր պարտակա­նությունը ինքնուրույն, առանց դիմումի անհա­պաղ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, ինչպես նաև անհիմն մերժել է անձնագիրը վերադարձնելու միջնորդու­թյունը: 29/08/2018թ․ քննիչին հեռախոսազանգով տեղեկացվել է, որ նշված անձնագիրը չվերա­դարձնելը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2017թ․ ՍԴՈ-1360 որոշ­մանը, այդ որոշման օրինակը հաջորդ օրը առձեռն հանձնվել է քննիչին՝ համապատաս­խան հիմնավորումների ընդգծմամբ, կրկին առաջարկվել է առանց լրացուցիչ բողոքար­կումների կատարել համապատասխան գործողությունը /անձնագրերի վերադարձը/, ինչը չի կատարվել: Դատական բողոքարկման արդյունքում դատարանի կողմից ճա­նաչվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը քննիչի այդ գործողություններով:
     
  11. Հակառակ 13/08/2018թ․ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման՝ 05/09/2018թ․ քննիչը ընտրել է նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մա­սին, թեև վերաքննիչ դատարանի որոշումը բացառել է ոչ միայն կալանքի հնարավո­րու­թյունը, այլև առհասարակ որևէ խափանման միջոցի, քանի որ արձագրված է եղել Նախա­գահի անձեռնմխելիության առկայությունը, և այդ որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
     
  12. Հակառակ 13/08/2018թ․ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման՝ 05/09/2018թ․ քննիչը չի դադարեցրել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատ­մամբ՝ անձեռնմխելիության հիմքով, մինչդեռ պարտավոր էր, քանի դեռ որոշումը բեկանված չէր:
     
  13. ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների հրապարակումից հետո հարուցված քրեական գործով քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանին ճանաչել հանցագործությունից տուժող՝ չնայած ակնհայտ փաս­տերին, որ հեռախոսազրույցների բովանդակությունը վերաբերվել է նրան կալանավորած դատավորին դատական ակտ կայացնելու ցուցում տալուն,
     
  14. Առանց որևէ թույլատրելի ապացույցի վկայակոչման քննիչը համարել է, որ Ռոբերտ Քոչար­յանի որդիներին պատկանող գույքը փաստացի պատկանում է Ռոբերտ Քոչարյանին և նրանց գույքը առանց հիմնավորման և պատճառաբանության 25/10/2018թ․ դրել է կալանքի տակ: Թեև քննության ընթացքում որևէ նոր բան չի բացահայտվել, սակայն Լևոն Քոչարյանի գույքը ազատվել է կալանքից դատախազի կողմից /նախնական հիմքը փաստորեն համարվել է անհիմն/, սակայն շարունակվել են պահպանվել Սեդրակ Քոչարյանի գույքի նկատմամբ սահմանափակումները: Նշվածից ակնհայտ է, որ դատավարական գործիքներով ճնշումները ուղղվել են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
     
  15. Կալանավորման վերաբերյալ միջնորդությունների քննության համար քննիչի կողմից ներկայացվել են միակողմանի ընտրված նյութեր, պաշտպաններից և դատարաններից թաքցրել է գործի այն նյութերը, որոնցով հերքվում են իր պնդումները, որպես օրինակ՝ չեն ներկայացվել տասներկու անձանց ցուցմունքներ, որոնցով հերքվում է Արշակ Կարապետյանի ցուցմունքի մի նախադասության՝ քննիչի ենթադրյալ մեկնաբանու­թյունը: Ընդ որում, ունենալով այդպիսի ցուցմունքներում առկա հակասություններ՝ քննիչը չի նախաձեռնել իրականացնել առերես հարցաքննություններ, հետևաբար չի կատարել գործի բազմակողմանի քննություն, չի ցանկացել «վնասել» իր պնդումները, ըստ իրեն, հիմնավորող ապացույցները: Հատկանշական է նաև այն, որ քննիչը ոչ միայն ինքը դատարանին չի ներկայացրել հիմնավոր կասկածը հերքող ապացույցները, այլև այդպիսի ապացույցների առկայության վերաբերյալ հարցերին տվել է խուսափողական պատասխաններ՝ ցուցադրելով դիտավորություն թաքցնելու դրանք դատարանից:
     
  16. ՀՀ վճռաբեկ դատարանը, իր լիազորությունների անցմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյա­նին ազատ արձակելու որոշումը և գործը ուղարկել է վերաքննիչ դատարան նոր քննու­թյան, թեև ինքը պետք է կայացներ վերջնական որոշում, ինչը հաստատվել է ՀՀ Սահմա­նադրական դատարանի կողմից՝ 07/05/2019թ․ որոշմամբ:
     
  17. Վերաքննիչ քրեական դատարանը վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա սկսել է գործի քննություն, գործը մակագրվել է դատավորի՝ հիմք ընդունելով դատավորների միջև անցկացված վիճակահանությունը, ինչը նախատեսված չէ օրենքով, և խախտել է «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործի քննության իրավունքը:
     
  18. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի 07/12/2018թ․ դեմ բերված վճռաբեկ բողոքը՝ զրկելով պարոն Քոչարյանին իր դեմ կայացված դատական ակտը առնվազն մեկ ատյան բողոքարկելու հնարավորությունից:
     
  19. Ընդհանուր իրավասության դատարանը անհապաղ քննության ենթակա՝ գրավ կիրա­ռելու մասին միջնորդության քննությունը հետաձգել է 12 օրով, այնուհետև առհասարակ քննության չի առել այդ միջնորդությունը:
     
  20. Կալանքի ժամկետը երկրորդ և երրորդ անգամ երկարացնելիս ընդհանուր իրավասու­թյան դատարանների կազմերը ձևավորվել են օրենքի պահանջի խախտմամբ, դատա­րանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կամայական որոշումներով՝ ինչով խախտվել է «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից գործի քննության իրավունքը:
     
  21. Քննիչը անհիմն մերժել է թիվ 62202608 քրեական գործի նյութերի տրամադրումը՝ գործի քննության օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը գնահատալու հնարավորու­թյունից զրկելով պաշտպաններին: Ավելին, մերժման որոշման մեջ բացահայտ նշել է, որ այդ գործից անջատված գործին կցված են մեղադրյալներին վերաբերող և նրանց մեղսա­գրվող արարքներն ապացուցող բոլոր փաստաթղթերը: Մինչդեռ, գործի օբյեկտիվ, բազ­մակողմանի և լրիվ քննությունը պահանջում է ներկայացնել ոչ միայն մեղսագրվող արարքներն ապացուցող փաստաթղթեր, այլև դրանք հերքողները:
     
  22. Նախաքննության ավարտից հետո քննիչը գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանության կողմից տվել է ակնհայտ անհամաչափ ժամկետ՝ գործնականում ընդունված ժամկետից կրկնակի քիչ՝ ինչով առանց հիմքերի սահմանափակել է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունը՝ զրկելով արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:
  23. Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, դրանում առկա և մատնանշված անորոշ ձևակերպումները երբեք չեն հստակեցվել քննիչի, դատախազների կողմից, մեղադրանքի անհստակությունը անտեսվել է խափանման միջոցի քննության ժամանակ դատարանների կողմից, չնայած պարզաբանելու պահանջ գրավոր և բանավոր կերպով ներկայացվել է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ պաշտպանների կողմից, որոնց ըստ էության պատասխան այդպես էլ չի տրվել: Ավելին, նշված գործելակերպը հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբա­նությանը, որ մեղադրանքի պարզաբանման պայմաններում անձը չի կարող համարվել պատշաճ մեղադրյալ և նրա նկատմամբ կալանք չի կարող կիրառվել:

  24. Գործադիր և օրենսդիր իշխանության կողմից նախաձեռնվել են բացահայտ ճնշումներ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներ Ազարյանի և Գրիգորյանի նկատմամբ, վերջինի նկատմամբ ներկայում իրականացվում է քրեական հետապնդում:
     
  25. Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քննության է առել ընդհանուր իրավասության դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բեր­ված բողոքները, թեև դրանք օրենքով սահմանված կարգով մակագրված չեն եղել իրեն:
     
  26. Վերաքննիչ դատարանը, չունենալով լիազորություն, բեկանել է ընդհանուր իրավասու­թյան դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը, ինչպես նաև խախ­տելով նախադեպային պրակտիկան, գնահատել է հիմնավոր կասկածի առկայությունը, ինչով միջամտել է ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությանը և ապօ­րինի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին՝ կիրառելով նորմեր, որոնց համապատաս­խանությունը Սահմանադրությանը վիճարկվել է և այդ հարցը գտնվել է Սահմանա­դրական դատարանի վարույթում,
     
  27. Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանին զրկել է դատարանում իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից՝ փաստացի կալանավորման հարցը քննելով միայն մեղադրանքի կողմի մասնակցությամբ: Ռոբերտ Քոչարյանը և պաշտպանները ներկա են եղել դատական նիստին և ցանկացել են հանդես գալ և ներկայացնել իրենց դիրքորոշումը, սակայն սկզբում դատարանը ընդունելով որ համապատասխան ընթացակարգերը ամբողջությամբ հստակ չեն օրենքում, իր որոշումներով կամ այլ կերպ չի կարգավորել խնդիրը, իսկ հետո էլ նշվածի հիման վրա զրկել է պաշտպանական կողմին հանդես գալու իրավունքից: Մեր տեղեկություններով սա ՀՀ-ում միակ դեպքն է, երբ կողմը ներկա է դատական նիստին, ցանկանում է հանդես գալ, սակայն դատարանը նրան զրկում է նշված հնարավորությունից:
     
  28. Վերաքննիչ դատարանը, առանց իրավական հիմքերի, չի վերադարձրել քրեական գործի նյութերը ընդհանուր իրավասության դատարան՝ խոչընդոտելով գործի քննությունը շարունակելուն:
     
  29. Ընդհանուր իրավասության դատարանի ավելի քան մեկ ամիս քննության չի առել ստա­նալուց հետո անմիջապես քննության ենթակա միջնորդությունները՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման այլ միջոց ընտրելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ:
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia