Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փա­շի­նյա­նը տեղ է նա­խա­պատ­րաս­տում քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րով իրեն մոտ գտնվող Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նի հա­մար

INTERNATIONAL NEWS

vestikavkaza.ru-ն «Ինչով է Հայաստանի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը տարբերվում հնից» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին 12 տարիների ընթացքում աշխարհում և տարածաշրջանում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, իսկ Հայաստանի ներքաղաքական լանդշաֆտը փոխվել է «թավշյա հեղափոխությունից» հետո:

Սա անձամբ Հայաստանի իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքն է, և այս առումով երկրի ղեկավարությունը հանձնարարել է ստեղծել հատուկ միջգերատեսչական խումբ, որը կզբաղվի նոր ազգային անվտանգության ռազմավարության մշակմամբ: Չնայած հեղափոխական կառավարության բարձրագոչ հայտարարություններին և ձգտմանը, արդեն իսկ հասկանալի է, որ գոյություն ունեցող ռազմավարությունը չի ենթարկվի զգալի փոփոխությունների:

Հայաստանը դեռևս իր ազգային անվտանգությունը գտնում է տարածաշրջանային մեկուսացման մեջ: Ըստ հայ փորձագետների, Արևմուտքի և Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունները, ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացումը և չկարգավորված հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ստիպում են Երևանին արտաքին քաղաքականության ոլորտում մանևրել:

Իրանի մեկուսացումը և հարևանների հետ նրա հարաբերություններում իրավիճակի սրման հնարավորությունները խոշոր ռազմական գործողությունների սկսման մշտական սպառնալիք են, որը ցավալի կլինեն Հայաստանի համար: Հայաստանի՝ տարիներ շարունակ գոյություն ունեցող ազգային անվտանգության ռազմավարությունը հիմնվել է հայկական ինքնության պահպանման գաղափարախոսական հայեցակարգի վրա և չի նախատեսել ինտեգրում Հարավային Կովկասի միասնական անվտանգության համակարգին:

Ներկա իշխանությունները նույնպես ընդհանուր տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության զարգացման խնդիրը հնարավոր մոտեցում չեն համարում:

Հայաստանը արտաքին քաղաքական հարաբերությունները հետևողականորեն կառուցում է բացառապես շահագրգիռ ուժերի հետ և միջազգային հարաբերությունները դիտարկում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պրիզմայով:

 Նոր ռազմավարության հիմնական ուղղություններում ևս ղարաբաղյան հարցը շարունակում է որոշիչ դեր խաղալ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 26-ի ասուլիսում նշել է, որ «Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն Ղարաբաղում 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները, և կանխվեն նման զարգացումները հետագայում»:

Հանրապետության ղեկավարությունը, փոխառելով նախկին ռազմավարության գաղափարախոսական հիմքը, ներկայումս ևս Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը համարում են երկրի անվտանգության հիմնական սպառնալիք: Սակայն հայտարարված արժեքները, մարտահրավերները և սպառնալիքները չեն բացատրում, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում հաղթահարել երկրի շրջափակումը, տարածաշրջանային ծրագրերից մեկուսացումը և սպառազինությունների մրցավազքը:

Թուրքիայի ու Ադրբեջանի, կամ Բաքվի և այլ երկրների միջև ցանկացած ռազմավարական դաշինքների ստեղծում, համախմբում և ընդլայնում դիտարկվում է որպես թշնամական գործողություն Հայաստանի նկատմամբ:

Հայեցակարգի մշակողները ձգտում են Հայաստանի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը ամրապնդել «փափուկ ուժի» հաշվին, որը պետք է դառնա ռազմավարության նոր տարր: Հանրապետության ներկայիս ղեկավարությունը չի թաքցնում հայկական սփյուռքի ռեսուրսն ակտիվորեն օգտագործելու իր ցանկությունը:

Փաշինյանը չի ցանկանում միայնակ լուծել խնդիրները և ակնկալում է արտասահմանի հայերի հետ սերտ շփումների միջոցով պետականությունը ամրապնդել և իրարից տարբերվող սփյուռքահայերի համար ազգային ինքնության միասնական հենք ստեղծել: Դրա մեջ ոչ վերջին դերը պետք է խաղա Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար նշանակված Զարեհ Սինանյանը:

Սինանյանի հիմնական արժանիքն այն է, որ նա բազմաթիվ շփումներ ունի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների սփյուռքի կազմակերպությունների հետ: Նա նաև ապացուցել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի վարչակարգի «լեգիտիմացման» ուղղությամբ աշխատող ակտիվ գործիչ է, որով էլ հենց շահել է իշխանությունների վստահությունը: Նոր հայեցակարգի մշակողների կողմից հայտարարված հարձակողական մարտավարությունը ցույց է տալիս, որ առկա է ներկայիս՝ բացառապես պաշտպանական բնույթի ռազմավարությունը վերանայելու ցանկություն: Հանրապետության ղեկավարությունը որոշել է պաշտոնապես ամրագրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները:

Այնուամենայնիվ, ընդհանուր անվտանգության հայեցակարգի մեջ նման վերափոխումը ոչ մի նոր տարր չի առաջացնում: Տոնոյանը, մեկնաբանելով հայեցակարգի առաջիկա նորացվող դրույթը, բացատրել է, որ դա առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության հոգեբանության ընկալման փոփոխություն է:

Ներկայիս ղեկավարությունը ավելի շատ մտահոգված է երկրի տեղեկատվական անվտանգության ամրապնդմանն ուղղված կոնկրետ արդյունքների ապահովմամբ և, հետևաբար, ակնկալում է նոր հնարավորությունների կիրառում սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում, որը կկանխի ցանկացած մանիպուլ յացիա:

Հայեցակարգը մշակողները նաև առաջարկում են իրականացնել նախագահի ինստիտուտի և նրա լիազորությունների ավելի հստակ սահմանում: Խոսելով իշխանության չափազանց կենտրոնացված լինելու անթույլատրելիության մասին՝ Փաշինյանը հույս ունի այդ կերպ ամրապնդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, սակայն ոչ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի օգնությամբ, չնայած նա տարբեր երկրների քաղաքական գործիչների և խոշոր գործարարների, այդ թվում՝ նաև հայկական սփյուռքի հետ հզոր կապեր ունի:

Փաշինյանը տեղ է նախապատրաստում քաղաքական հայացքներով իրեն մոտ գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանի համար՝ հույս ունենալով, որ նրա վերադարձը մեծ քաղաքականություն կօգնի իր անձնական քաղաքական հավակնություններին։

ՏերՊետրոսյանին որոշակի լիազորություններ հանձնելով՝ Փաշինյանը կպաշտպանի իրեն ղարաբաղյան խնդրի լուծման հարցում զուգահեռ պատասխանատու ունենալով

 

Կամո Խաչիկյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia