Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ես չէ, որ Ձեզ «քուանշել» եմ, այլ Ձեր այժմեական շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը

BLOG

Past.am

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Գլխավոր Դատախազի օգնական Գոռ Աբրահամյանի գրառմանը։ 

«Դատախազության այսօրվա բալլադի մասին՝ 

Նախ բովանդակային՝

• Ուրախ եմ, որ Դավիթ Մելքոնյանը պատմել է Ձեզ եվրոպական նախադեպերի մասին, սակայն, շատ ափսոս, որ քվինտէսենցիան կարծես բաց եք թողել։ Եվրոպական դատարանը ձեւական եւ բովանդակային առումով քրեական հետապնդումները հավասարեցնում է այն դեպքում, երբ կա հարուցված քրեական գործ, ու թեեւ մեղադրանք առաջադրված չէ, սակայն դրանում նշված է համապատասխան անձի անունը։ Իսկ դուք որպիսի ունենաք ՁԵՒԱԿԱՆ հիմքը ապօրինի հարուցում եք գործ, որ հետո մեղադրյալը առարկի կամ էլ ոչ: Այլ կերպ ասած դուք հիմա մտածում եք, որ բոլորից ճարպիկ եք եւ հարուցում եք քրեական գործեր, որպեսզի ձեւական առումով ՄԻԵԴ պրակտիկան կիրառելի դարձնեք, սակայն այս դեպքում, նույնիսկ ձեւական առումով չպետք է լիներ քրեական հետապնդում, որովհետեւ չի կարելի բռնի կերպով արդարադատություն իրականացնել այնտեղ, ուր ընդհանարապես չպետք է գործ հարուցվի։ Ի դեպ Եվրոպական դատարանի այս մոտեցման շրջանակներում է հենց ձեր մատնանշած գործը, որը վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելուն, քրեական գործի վարույթը կարճելուն, բայց ոչ ամենեւին քրեական գործ չհարուցելուն։

• Վճռաբեկ դատարանի որոշումներն էլ մեջբերելիս լավ կլինի ընտրողական մոտեցում չցուցաբերեք, այլ որպես մանիպուլիացիաների դեմ պայքարի իսկական առաջամարտիկ ներկայացնեք ողջ պատկերը։ Այսպես, լավ կլիներ մեջբերեիք նաեւ Վճռաբեկ դատարանի Ա. Սաղաթելայնի վերաբերյալ ԳԴ5/0022/01/10 գործով դիրքորոշումն առ այն, որ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես թիվ 62216908 քրեական գործը հարուցելու, այնպես էլ Ա.Սաղաթելյանին մեղադրանք առաջադրելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են եղել, հետեւաբար մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործ հարուցելու, իսկ այնուհետեւ նաեւ քրեական հետապնդում սկսելու մասին որոշումները եղել են ոչ իրավաչափ եւ կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջների խախտմամբ։

Իսկ հիմա մնացածը՝

Պարո՛ն գլխավոր դատախազ, քանի որ իրավահարաբերության սուբյեկտ ես ու դուք ենք ուստի աշխատակցիդ տրակտատներ գրելու հանձնարարական տալուց առաջ լավ կլիներ բացատրեիք, որ ես չէ, որ Ձեզ «քուանշել» եմ, այլ ձեր Ձեր այժմեական շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը։ Վստահ եմ նաեւ վերջին շեֆը։ 

Հետեւաբար, եթե այդքան դուխով էիք, ստորեւ ներկայացված ելույթում ( հղումը՝մեկնաբանությունում) ահագին բան կար «սրելու», սակայն, կարծես թե, ամեն ինչ այն ժամանակ համբերատար կուլ տվեցիք։ Բացատրեիք նաեւ, որ իմ քաղաքական օպոնենտի բառապաշարը ձեր համատեղ շեֆի բառապաշարն է, հետեւաբար այդ բառապաշարին պետք է սարսուռով վերաբերվել։ Ու բլոտի հրավերն էլ ուղղել իրեն։ Թե կարող եք:

Պարո՛ն Դատախազ,Գուցե ձեզ թվում է , որ ինձ հետ հեռակա բանավեճը Ձեր մոտ լավ է ստացվում, քան Ազգային ժողովում 2017 թվականին Ձեր այժմյան շեֆից ուղղված մեղադրանքներին հոդաբաշխ պատասխաններ տալը, սակայն լավ կլիներ վերանայեիք Ձեր մոտեցումը եւ ոչ վերաբերելի սուբյեկտներին Ձեր ֆեյսբուքյան մունետիկ չդարձնեիք։ Ի դեպ հոդաբաշխ պատասխանների մասին, դրանք նաեւ չհնչեցին 2018 թվականին եւս, երբ նույն դահլիճում ընդդիմությունը բարձրացնում էր իրոք թիրախային եւ մտորումների տեղիք տվող հարցեր։

Հասկանալով, որ ավելի հեշտ է ինձ արձագանքելը քան ձեր սահմանադրական առաքելությունն իրականացնելը, սպասում եմ հաջորդ պատասխանին՝ վեհանձն բարձրի դիրքերից իսկական տղամարդկային կանոններով: Բայց կներեք ես գերադասում եմ ինքս կարդալ համապատասխան ՄԻԵԴ որոշումները, քան ուրիշները ինձ պատմեն։ Ի դեպ ձեզ էլ խորհուրդ տալիս եմ»։

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia