Միջոցառումներ են իրականացվում Եռաբլուրում հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ. Արտակ Դավթյան
SOCIETYՄեր կողմից ձեռնարկվում են միջոցառումներ գերեզմանաքարերն իրենց նախկին տեսքին վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանները պղծելու օրերս արձանագրված դեպքի հարցին։
«Իհարկե ՊՆ-ի կողմից իրականացվում են լրացուցիչ կազմակերպչական միջոցառումներ հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ օրերս քաղաքացիները ահազանգել էին, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղվել են, շիրմաքարերին տարօրինակ հետքեր կային։ Սա առաջ էր բերել շատերի վրդովմունքը եւ զայրույթը։ Ոստիկանությունը օրվա վերջում հայտարարեց, որ հայտնաբերել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի վրա մոմ թափած կնոջը։ Կինը հայտնել է, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» եւ այլ գերեզմանոցներում։ Կինը ասել է, թե վերեւից Բարձրյալը իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ նա արել է։