Խորհրդային մոդեռնիզմի հայկական նմուշը
INTERNATIONAL NEWSrbc.ru-ն «Խորհրդային մոդեռնիզմի 10 լավագույն կառույցները, որոնք արժե տեսնել» վերնագրով հոդվածում գրում է, որ խորհրդային ճարտարապետությունը իրականում ունի ոչ միայն միատիպ, անտեսք շինություններ, այլ նաև յուրօրինակ, նորարարական նախագծեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ինչպես մասնագետների, այնպես էլ սովորական մարդկանց համար:
Խորհրդային մոդեռնիզմի շրջանի որոշ թանգարաններ, սրճարաններ և անգամ բնակելի շենքեր հանդիսանում են ժամանակի մունետիկներ: Խորհրդային միության ցանկացած խոշոր քաղաքում կարելի է հանդիպել կառույցների, որոնք վառ տարբերվում են մնացած կառույցների ֆոնին: rbc.ru-ն առանձնացրել է այդպիսի 10 ամենավառ կառույցները, և դրանց մեջ է «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը (Հայաստան, Երևան): 1980-ականներին այդ կինոթատրոնը ամենամեծն է եղել Հայաստանում:
Բացի դա, կինոթատրոնում գործել են ցուցասրահներ, պարահրապարակ և սրճարան: Կինոթատրոնի շենքի երկու մասնաշենքերի կորացած ձևը ունեցել է ձայնի բնական ուժեղացման ֆունկցիա:
Մասնաշենքերի միացման մասում ճարտարապետները ստեղծել են թափանցիկ առաստաղ, որի միջոցով հանդիսատեսները հնարավորություն են ունեցել երեկոյան կինոդիտումներից հետո դիտել աստղային երկինքը:
1990-ականներին կինոթատրոնի շենքը վերածվել էր տոնավաճառի, իսկ 2000-ականների սկզբին անգամ նախատեսված էր այն քանդել, սակայն 2010-ի սկզբին այն հիմնանորոգվել է և դարձել առևտրի կենտրոն:
Կամո Խաչիկյան