Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոչ թե տնտեսական հրաշք, այլ ոչ հարուստ երկրի զարգացման բնական դինամիկա

INTERNATIONAL NEWS

oilcapital.ru-ն «Հայկական վառելիքաէներգետիկ համակարգի փակված օղակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի համար շատ սուր է դրված էներգետիկ անվտանգության խնդիրը, քանի որ երկրի աշխարհաքաղաքական դիրքը յուրահատկություններ ունի:

Դեռևս այս տարվա փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե քանի որ Հայաստանը կարողացավ իրականացնել «քաղաքական հրաշք» (հեղափոխություն), ապա դա նշանակում է, որ կարող է իրականացնել նաև տնտեսական հրաշք:

Դրանից հետո Հայաստանի կառավարությունը ընդունել է մինչև 2023 թվականը իրականացվելիք գործողությունների ծրագիրը, որտեղ նախատեսվում է, որ Հայաստանը պետք է ունենա տարեկան 5% տնտեսական աճ:

Ըստ էության, ստացվում է, որ բարձր նշաձող չի դրվում, այլ ուղղակի պահպանվելու է մինչև հեղափոխությունը եղած տնտեսական աճի տեմպը: Արդյոք հնարավո՞ր է նման աճի տեմպերով իրականացնել «տնտեսական հրաշք»: Իհարկե ոչ, ավելի շուտ սա կարելի է համարել ոչ հարուստ երկրի զարգացման բնական դինամիկա:

Ընդ որում, արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ աճի տեմպի հիմնական աղբյուրները լինելու են արտասահմանյան տրանսֆերները, իսկ մասնավոր բիզնեսի նոր նախագծերի հաշվին աճը առայժմ հետաձգված է ավելի ուշ ժամանակների համար:

Այս զարգացման ծրագիրը նաև չի ներառում էներգետիկ ստրատեգիա, բայց իրականում էներգետիկ անվտանգության հարցը Հայաստանի համար ներկայումս առաջնային է:

Բանն այն է, որ Հայաստանը, կապված իր աշխարհաքաղաքական դիրքի հետ, արտաքին աշխարհի հետ կապի միայն երկու ցամաքային ճանապարհ ունի՝ Վրաստանով և Իրանով: Ժամանակը սեղմում է, և արդեն 2026 թվականին պետք է դադարեցվի Հայկական ատոմակայանի շահագործումը, որը Եվրամիության հետ գործընկերության ընդլայնման հիմնական պահանջներից մեկն է:

Ներկայումս ատոմակայանը արտադրում է երկրի էներգիայի երրորդ մասը: Ըստ Փաշինյանի, խնդիր է դրված ոչ թե փակել ատոմակայանը, այլ ստեղծել նրան համարժեք այլ հզորություններ:

Իհարկե, այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են, օրինակ՝ կառավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է արևի էներգիայի օգտագործումը զարգացնել այնքան, որ դրանով ստացվի երկրին անհրաժեշտ էներգիայի մինչև 10%ը:

Երևանի էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը համարում է, որ չնայած ներկայումս արևից ստացված էներգիան ընդամենը 1% է կազմում, բայց հնարավոր է այն հասցնել 10%-ի:

Ըստ կառավարության նախագծի, նախատեսվում է նաև վերազինել ներկայումս գործող ջերմակայանները: Սակայն, այնուամենայնիվ, Դավթյանը համարում է, որ կառավարության ծրագրում էներգետիկ ստրատեգիան բացակայում է: Բանն այն է, որ տարածաշրջանում նոր էներգետիկ խաղացող է հայտնվել՝ Ադրբեջանը, որը ներկայումս ակտիվորեն աշխատում է Իրանի և Ռուսաստանի հետ իր էներգահամակարգի սինխրոնացման և Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան էներգետիկ օղակի ստեղծման ուղղությամբ:

Հայաստանի էներգետիկ համակարգի բազային մոդելը մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է 1980-ականներին: Իսկ այդ մոդելը հիմնված է եղել արտադրված էներգիայի արտահանման վրա, որը նշանակում է, որ եթե Հայաստանը էներգիա չարտահանի, կառաջանան վտանգներ ամբողջ էներգահամակարգի առողջ գործունեության համար:

Ըստ Դավթյանի, հեղափոխությունից հետո արտաքին էներգետիկ շուկաների ուղղությամբ կառավարությունը բավարար աշխատանքներ չի տանում և 2015 թվականին ընդունված «Հարավ-հյուսիս» էներգետիկ միջանցքի ստեղծման նախագիծը չի կարողանում շարժվել մեռյալ կետից: Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը նախատեսվում է շահագործման հանձնել հունվարին, բայց աշխատանքները կատարված են միայն 20–25%-ով, իսկ Հայաստան-Վրաստան նմանատիպ գծի կառուցումը անգամ չեն էլ սկսել: 

Ըստ Դավթյանի, «Հարավ-հյուսիս» նախագիծը կարևոր է նաև Ռուսաստանի համար՝ կապված Սիրիայում առկա էներգետիկ ճգնաժամի հետ, և այդ համատեքստում կարելի է օգտվել ռուսական կապիտալից և հնարավորություններից՝ Հայաստանում ատոմային էներգետիկան զարգացնելու համար:

Ըստ քաղաքագետ Հրանտ Միքայել յանի, ներկայիս իշխանությունները չունեն տասնամյակների համար նախատեսված՝ Հայաստանի էներգաբալանսի ստրատեգիական տեսլական, քանի որ ինչքան էլ փորձեն ածխաջրածնային կախվածությունը վերացնել այլընտրանքային էներգետիկայի հաշվին, դա անհնար է, և իրականում ավելի կարևոր է էներգակիրների հոսքերը գրագետ կառավարելը:

Հայաստանի կառավարությունը շատ ցավագին ընդունեց այս տարվա սկզբից ռուսական գազի գնի 10%-անոց ավելացումը սահմանին, չնայած վերջնական սպառողի համար գազի գինը չփոխվեց ի հաշիվ «Գազպրոմ Արմենիայի» տնտեսումների: 

Ներկայումս ընկերությունը հայտարարում է, որ չի կարող երկար ժամանակ հետաձգել գազի գնի բարձրացումը: Բանն այն է, որ ըստ պայմանագրի, ընկերության օգուտները պետք է լինեն 9%-ի սահմաններում, որը հնարավորություն կտա նրան իրականացնել ներդրումային վերազինման ծրագրեր, որոնք ներկայումս չեն իրականացվում: 

Իսկ Փաշինյանը փորձում է գազի գինը կարգավորել ԵԱՏՄ-ի շրջանակներում, քանի որ հարցը ընդհանուր տնտեսական տարածքի մասին է: Ըստ Ռուսաստանի Ազգային էներգետիկ հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովի, Փաշինյանը չպետք է շատ տորպեդահարի այդ հարցը, քանի որ հանրահայտ է, որ եթե հետխորհրդային որևէ երկիր պոկվում է եվրասիական տարածությունից և ընդգրկվում եվրոպական տարածքում, միանգամից դառնում է շարքային եվրոպական էներգակիրների սպառող՝ համապատասխան եվրոպական բարձր գներով, և դրա օրինակը Ուկրաինան է, իսկ Հայաստանը առանց այն էլ գազ է ստանում ցածր գնով (ավելի ցածր միայն Բելառուսն է ստանում), և այդ գինն ավելի իջեցնել անհնար է

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը ռուսական էներգակիրների այլընտրանք է փնտրում ի դեմս Իրանի, որի հետ ներկայումս իրականացվում է էներգիա գազի դիմաց փոխանակություն: Ընդ որում, քննարկվում է նաև իրանական գազի՝ Հայաստանի տարածքով տարանցման հարցը դեպի Վրաստան:

Սակայն ինչպես հայ, այնպես էլ ռուս փորձագետները այդ նախագիծը համարում են խիստ կասկածելի: Ըստ Հրանտ Միքայել յանի, իրականում «Իրան-Հայաստան» գազամուղի հնարավորությունները սահմանափակ են, և այն կառուցվել է ընդամենը որպես այլընտրանք հյուսիսային գազամուղին, եթե վերջինս ինչ-ինչ պատճառներով չգործի:

Յուրի Յուշկովն էլ համարում է, որ Իրանը իրենից հյուսիս ընկած տարածքներ գազ մատակարարելու համար լրացուցիչ ցանկություններ չունի, քանի որ նրա գազի պաշարները գտնվում են երկրի հարավում, և, բացի դա, Իրանի կողքին Թուրքիան է , որը ունակ է և պատրաստ լրիվ շուկայական գներով գազ գնել հարևանից: Այսինքն, ստացվում է, որ եթե անգամ Հայաստանը գազ գնի Իրանից , ապա դա կլինի շուկայական գներով:

Այս ամենին կարելի է գումարել պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ համագործակցության հեռանկարները, և ամեն ինչ պարզ է դառնում:

Կամո Խաչիկյան

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak