Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ցանկանում ենք ճիշտ ընկալել ձեր կողմից եկող ազդակները». Փաշինյանը՝ գործարարներին

ECONOMICS

Past.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր՝ օգոստոսի 31-ին, հանդիպում են արտահանողների, նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ։

Նիկոլ Փաշինյանը իր բացման խոսում, մասնավորապես, ասաց. «Հրավիրել ենք հիմնականում այն տնտեսավարողներին, արտադրության ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք արտահանման գործում որոշակի արդյունքներ եւ պոտենցիալ ունեն, նաեւ շինարարության ոլորտի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ կան։ Հայաստանի կառավարության համար ծրագրային է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածությունը, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան, դա լինի մեր տնտեսության  կարեւոր բնորոշիչներից մեկը, նաեւ մշակող արդյունաբերության աջակցելն է մեր ծրագրային դրույթներից մեկը։ Մենք այս թեմայի վրա աշխատել ենք եւ շարունակելու ենք աշխատել, սակայն սա այդքան էլ պարզ թեմա չէ, որովհետեւ որեւէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունը նպաստում է, որ ոլորտը ավելի զարգանա, դառնա ավելի մրցունակ, մենք պետք է համոզված լինեք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որը բերում է շղթայական ռեակցիայի եւ որը նաեւ աջակցություն է դառնում այլ ոլորտների համար, հակառակ դեպքում եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, ստիպված կլինենք ետ կանգնել այսպիսի ծրագրերից, որը արդյունքում կբերի ավելի շատ վնասներ»։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը ցանկանում է այսպիսի հանդիպումներով ճիշտ ընկալել  գործարարներից եկող ազդակները. «Այսպիսի հանդիպումներով մենք ցանկանում ենք մշտական հաղորդակցության մեջ լինել, որ կարողանանք ճիշտ ընկալել ձեր կողմից եկող ազդակները, ճիշտ կառավարել եւ արձագանքել այդ ազդակներին։ Շինարարության հետ կապված ես կուզեի ասել, որ շինարարության ոլորտում լուրջ հետաքրքրություն ունենք, որ աջակցության ճիշտ բանաձեւեր դնենք, որովհետեւ անշարժ գույքի շուկայում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է, առաջարկը չի աճում, այդ պայմաններում գների շատ էական աճ կա, եւ այստեղ կարեւոր է, որ մենք մեր համագործակցությամբ կարողանանք շուկան այնպես բալանսավորել, որ առաջարկի եւ պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենալ, որ ցնցումներ չլինեն»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝  կառավարության տեսլականն է, որ Հայաստանում մշակող արդյունաբերությունը զարգանա. «Ընդհանուր առմամբ, մեր տեսլականը հետեւյալն է, որ Հայաստանում մշակող արդյունաբերությունը պետք է զարգանա, դառնա մեր տնտեսության կարեւոր հենասյուներից մեկը, իհարկե մենք այս խոսակցությունը մի փոքր տարբերակում ենք տեխնոլոգիական ոլորտի  եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ խոսակցությունից, նրանց հետո խոսակցությունը այլ նրբերանգներ ունի։

Տուրիզմի ոլորտի հետ նույնպես մենք պետք է առանձնահատուկ խոսակցություն ունենալ, քանի որ տուրիզմը նույնպես մենք կարող ենք արտահանման մի ճյուղ համարել, որովհետեւ ծառայությունները որ մատուցվում է եւ ապրանքները, որ սպառվում են, ունեն արտահանման տրամաբանություն»։

Վարչապետի փոխանցմամբ՝ այս ընթացքում էկոնոմիկայի նախարարը հանդիպել է գործարարների հետ, հավաքել նրանց առաջարկները. «Այս ընթացքում էկոնոմիկայի նախարարությունը հանդիպումների շարք է ունեցել եւ հավաքագրել է առաջարկները, որոնք եկել են արտահանող արդյունաբերության ոլորտից։ մենք բավական տեղեկատվություն  ենք հավաքել եւ այդ տեղեկատվությունը համապատասխան որոշումներ դարձնելու բարդ խնդրի վրա պետք է առաջիկայում աշխատենք»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal