Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Որ­պես­զի մենք իս­կա­պես հաս­նենք Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման նպա­տա­կին, բնա­կա­նա­բար, պետք է լի­նի ներ­քին մի­աս­նա­կա­նու­թյուն»

INTERVIEW

1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանի ժամանակ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը: Ամիսներ անց տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ԼՂՀ բնակչության ավելի քան 99 %-ը քվեարկեց անկախության օգտին։

28 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրողությունը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի որակմամբ, միակ ճանապարհն էր, ըստ որի՝ Արցախի հայությունն ուներ իր ճակատագիրը որոշելու լիիրավ ազատություններն ու իրավունքները:

«Մենք ապացուցել ենք աշխարհին, որ Արցախի հայությունն այլևս չի հանդուրժում թուրքի լուծը հայի գլխին: Ինչպես դժվար էր պատմական նշանակությունն այն ժամանակ անտեսելը, այնպես էլ այն այսօր դժվար է նսեմացնելը:

 

Բոլոր, իբրև թե, հայրենասիրական խոսակցություններ տանողներին, հայտարարողներին, թե Արցախն անկախ հանրապետություն չէ, այլ՝ Հայաստանի մարզ, խորհուրդ կտայի ձայնները կտրել ու հանգիստ միանալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պայքարին»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ եթե այդ տարբերակը չընտրեն, ապա մյուս խորհուրդը այստեղից հեռանալը պետք է լինի:

28 տարիներից գալով մինչև մեր օրեր՝ քաղաքագետը հիշեցրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի խոսքերը:

 

«Արցախից է սկսվում մեր ազգային զարթոնքը, մեր ճանապարհը պատմական հայրենիքի վերականգնման ուղղությամբ: Արցախն առաջին հատվածն է, որը մեր ողջ Մեծ Հայքի և օտար ազգերի կողմից զավթված այլ տարածքներն ազատագրելու ճանապարհն է հարթում: 

Մենք պետք է նախևառաջ սա հիշենք, ինչպես նաև հիշենք այն, որ բացի Արցախի ազատագրումից, ազատ, անկախ և միացյալ Հայք ունենալու կարգախոսն իրականություն դարձնելու համար որևէ այլ քայլ չի կատարվել: Արտաքին քաղաքական ոլորտում մեր հետագա բոլոր քայլերը պետք է դիտարկվեն հենց այդ կարգախոսի պրիզմայով: Մեր ընդհանուր պատմական վերամիավորման գործընթացը պետք է թափ ստանա և դառնա ավելի ու ավելի նպատակասլաց»,-ասաց նա՝ նշելով, որ պատահական չնշեց Վեհափառի խոսքը:

«Սա եկեղեցու խոսքն է, և բոլորը դա պետք է կատարեն, ոչ թե գնան ու օտար օրակարգեր պարտադրեն մեր քաղաքացիներին: Իսկ ով նման գործ է անում, պետք է հասկանալ, որ գործ ունենք կա՛մ ազգադավ մարդու, կա՛մ ազգադավ ուժերի հետ:

 

Մենք պետք է որոշենք մեր ընտրությունը: Աստված մեզ տվել է կյանք, որ մենք այն ապրենք ու մեր սերունդներին թողնենք անկախ, ազատ ու միացյալ Հայք, իսկ եթե այլասերվածների իրավունքներն ավելի կարևոր են, քան այդ կարգախոսը, ապա ազգի կործանման ճանապարհը բաց է: Ազգադավները պետք է օտարվեն մեր քաղաքացիներից: Եթե այս փուլում Ստամբուլ յան կոնվենցիա կոչվածները քննարկումներից դուրս են, չի նշանակում, որ այդ սպառնալիքներից ամբողջությամբ ազատվել ենք»,-նշեց Շաքարյանցը:

Քաղաքագետի համար զարմանալի չեն նաև «հայաստանցի-արցախցի» բաժանումները, այն քննարկումները, որոնք դաշտ են նետվում տարբեր ուղղություններով՝ երբեմն ստանալով սուր ու վտանգավոր բնույթ:

 

«Այդ խնդիրը մեծ է, բայց նոր չէ: Այն կար 1995-1996 թվականներից, երբ Լևոն ՏերՊետրոսյանը ազգի պառակտումն առաջին պլանում դրեց: Լևոնականներից է սկսվել ազգը բաժանելու ու պառակտելու շարժումը:

Ի՞նչ են հետապնդել՝ դժվարանում եմ ասել, համենայն դեպս, նպատակի երևացող մասը պառակտումն էր: Այսինքն, ներքին բաժանարար գծերը ոչ թե հիմա կամ 2008թ. մարտի 1-ին, այլ դեռ նշված ժամանակներից էին գծված: Դա վաղեմի ազգադավ գործ է, որի սկիզբը դրել են ՀՀՇ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա մեր բնակչությունը պետք է միշտ հիշի:

Ու եթե այսօր այդ շարժումը նոր թափ է ստանում, ապա պարզ ու պրիմիտիվ հաշվարկ է՝ ով կրկնում ու շարունակում է ազգադավ գործը, «լևոնական» է: Ինչ ուզում են գրեն կուսակցության պիտակին, կարևոր չէ, յուրաքանչյուրին գործերով պետք է դատել»,-նկատում է քաղաքագետը:

Սերգեյ Շաքարյանցի խոսքով, այս հարցը մեր երկրի ու քաղաքացիների առջև ծառացած օրախնդիրներից մեկն է լինելու:

«Այսինքն, կա՛մ լռությամբ շարունակում ենք ենթարկվել դավաճանական կարգախոսներին ու գաղափարներին, կա՛մ՝ ոչ: Կա՛մ, կա՛մ, այստեղ այլընտրանք չկա:

Չկա մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ նման գաղափարի կրողներն ու ազգային գաղափարի կրողները կարող են միավորվել թշնամական գործընթացների շուրջ: Պետք է միավորվել միայն համընդհանուր ազգային գործի շուրջ»,ասաց նա՝ շեշտելով, որ չպետք է մոռանալ անցյալը, այն, որ դարեր շարունակ մեր հայրենիքի տարածքը տարբեր փորձարկումների դաշտ է եղել:

 

Սերգեյ Շաքարյանցը Արցախի հարցում և Արցախի միջազգային ճանաչման նպատակի իրագործման ճանապարհին կարևորում է գերմիասնականության անհրաժեշտությունը:

«Որպեսզի մենք իսկապես հասնենք Արցախի միջազգային ճանաչման նպատակին, բնականաբար, պետք է լինի ներքին միասնականություն: Պետք են նաև մեծ քայլեր արտաքին քաղաքական դաշտում:

Բայց, այդուհանդերձ, այս հարցում սովորական միասնականությունը քիչ է: Լինի իշխանություն, խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմություն, այս հարցում բոլորի կարծիքը միատարր պետք է լինի: Դիրքորոշումները ոչ մի ստորակետով չպետք է տարբերվեն, իսկ միասնականության փոխարեն գերմիասնականություն պետք է լինի:

 

Որքան էլ տնտեսության կամ ներքաղաքական հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենանք, այդ հարցում բոլորի կարծիքը մեկը պետք է լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հստակ պետք է հաշվարկել քայլերը:

Պետք է իմանալ՝ ում հետ ոնց աշխատել: Սա լուրջ աշխատանք է ենթադրում, որը կոչվում է պետության կառավարում: Սա ավելին է ենթադրում, քան գալ ու ասելը՝ կաշառակերություն չունենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March