Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ունենք Սև­ա­նա լճի բա­ցա­սա­կան բա­լանս, նշա­նա­կում է՝ մի­այն ջրա­ռի ծա­վա­լը նվա­զեց­նե­լը քիչ է»

INTERVIEW
 Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իր ձեռքի տակ ունեցած տվյալների համաձայն, այս տարվա օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճից բաց է թողնվել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր
 
«Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի, և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ»,-գրել էր Փաշինյանը:
 
Մինչդեռ, ինչպես նշում են մասնագետները, իրականությունը փոքր-ինչ այլ է. օգոստոսի 29-ի դրությամբ՝ Սևանա լճի մակարդակը, նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է:
 
2018 թվականի օգոստոսի 29-ին էլ Սևանի մակարդակը մեկ սանտիմետրով պակաս է եղել, քան 2017 թվականին: Արդյունքում Սևանա լճի մակարդակը բարձրանալու փոխարեն տարեցտարի իջնում է:
 
Իրականում՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ լճից ջրառ քիչ է կատարվում, լճի մակարդակը շարունակում է իջնել՝ բարձրանալու կամ գոնե կայուն մնալու փոխարեն:
 
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ունի այս հարցի պատասխանը՝ լճի մակարդակն իջնում է, քանի որ վերջին տարիներին Սևանա լճում իրավիճակը շատ վատ է: «Վերջին ժամանակաշրջանում ունեցել ենք լճի բացասական բալանս, բացառությամբ անցած տարվա մի քանի օրերի: 
 
Դա նշանակում է, որ ունենք խիստ վտանգավոր իրավիճակ Սևանի համար: Շատերը մատնանշում են՝ տեսեք, այս տարի ջրառի քանակը քիչ է, բայց պետք չէ մոռանալ, որ, օրինակ՝ 2018 թվականին Սևանից հավել յալ 40 միլիոն խմ ջրառ իրականացվեց: Հենց սա է լճի մաակարդակի՝ անընդհատ իջնելու պատճառը:
 
Շատերը որպես պատճառ կարող են բերել կլիմայի փոփոխությունները, թեժ ամառը: Սա էլ իր ազդեցությունն ունի լճի վրա:
 
Պետք է ծրագրեր ունենալ և պատրաստ լինել թե՛ շոգ օրերին, թե՛ կլիմայի փոփոխություններին, թե՛ այլ խնդիրներին դիմակայելու համար: Լավ է, որ այս տարի Սևանա լճից հավել յալ ջրառ չի իրականացվելու, սակայն եթե ունենք լճի բացասական բալանս, նշանակում է, որ միայն ջրառի ծավալը նվազեցնելը քիչ է:
 
Առհասարակ, Սևանի համար պետք է հատուկ միջոցառումներ լինեն, քանի որ հասկանալի է, որ 170 մլն խորանարդ մետր ջուրը, որն ամեն տարի վերցնում ենք, ևս շատ է»,ասում է Զարաֆյանը:
 
Բնապահպանը նշում է՝ միայն լճի մակարդակի բարձրացումը թույլ կտա լավացնել ջրի որակը: «Մենք չունենք ոչ մի մաքրման կայան: Տեղյակ չենք շրջակա միջավայրի նախարարության իրականացրած գոնե մեկ ծրագրից, որն իրականացվում է լիճ հոսող ջուրը մաքրելու համար:
 
Մինչդեռ քանի չբարձրանա լճի մակարդակը և այն չինքնամաքրվի, ջրի որակի փոփոխություն էլ չենք ունենա: Մենք կորցրել ենք նաև հատակի մոտ գտնվող ջրի սառը շերտը, որը 4 աստիճանից չպետք է բարձրանա, որպեսզի հատակի վրա առկա նստվածքները չխառնվեն լճի ջրի հետ և չաղտոտեն այն:
 
Դա դեռ չենք ապահովել»,-նշում է մեր զրուցակիցը։
 
Հետաքրքրվում ենք՝ ի՞նչ է կարծում՝ վերջին շրջանում կատարվե՞լ են համալիր գործողություններ 2020 թվականի ամռանը նախորդ տարիների պատկերը չունենալու համար: «Մենք կառավարությունից լսել ենք մի հայտարարություն միայն: Վարչապետն ասաց, որ այս տարի հավել յալ ջրառ չենք իրականացնելու, ինչն արդեն շատ լավ է: 
 
Իհարկե, լավ է, բայց դա ծրագիր չէ: Տարիներ շարունակ Սևանա լճից իրականացվող հավել յալ ջրառը հանգեցրեց նրան, որ ունեցանք լճի բացասական հաշվեկշիռ, դրա մակարդակը սկսեց իջնել, սրա հետևանքով լիճը հասցրեցինք սթրեսային վիճակի:
 
Հիմա պետք է լուրջ ծրագրեր լինեն, այնպիսինները, որ ստիպված չլինենք անգամ այդ 170 մլն խորանարդ մետր ջուրը վերցնել: Ի վերջո, պետք է լուծել Սևան-Հրազդան կասկադի հարցը, քանի որ եթե դրան ջուր չմատակարարվի, ապա այն ուղղակի չի աշխատի: Այն Սևանա լճի ջրով է սնվում:
 
Սա լուրջ խնդիր է: Կապիտալ շինարարությունները չեն թողնում, որ լճի մակարդակը բարձրանա: Ենթակառուցվածքների խնդիր կա, որովհետև եթե լճի մակարդակը բարձրանա, ջրի մեջ կարող է լինել էլեկտրահաղորդակցություն:
 
Պետությունը պետք է ծրագիր ունենա, հասկանա՝ այս խնդիրների լուծումը որքան կարժենա, առանձնացնի առաջնահերթությունները: Մենք, ի վերջո, ունենք Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր տարեկան ծրագիր, որտեղ ամեն ինչ մանրամասն գրված է, սակայն ոչինչ չի արվում»,-եզրափակում է Ինգա Զարաֆյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal