Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կոր­ծա­նա­րար ուղի ենք ընտ­րել. պետք է կանգ առ­նել, որով­հե­տև այս­պես շա­րու­նա­կել հնա­րա­վոր չէ»

INTERVIEW

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատված մի քանի օրով կարող է դառնալ սահմանադրագետ, իրավաբան ու փաստաբան: Գրեթե նույն տրամաբանությունն է, երբ սահմանային լարվածության ժամանակ Հայաստանում ռազմական փորձագետների կտրուկ աճ է գրանցվում:

Փաստաբան Լուսինե Սահակյանն այս միտումը նախ ազգային առանձնահատկության հետ է կապում:

«Մարդիկ չեն զբաղվում այն գործով, որով պետք է զբաղվեն և չեն խոսում նրանից, ինչից հասկանում են: Եվ այս դեպքում, իհարկե, շատ լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս: Իսկ վերջին ժամանակահատվածում խնդիրն ավելի սուր է, որովհետև, չգիտես ինչու, մարդկանց իրականում թվաց, որ իրենք փոփոխությունների հեղինակ են և կարող են քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ այն, ինչից գաղափար չունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը՝ նկատելով, որ իրավիճակից բխող խնդիրներն ավելի սուր ու ակնհայտ են դառնում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործի:

«Կարծիքներ՝ մի ծայրահեղությունից՝ մյուս ծայրահեղություն: Դրանք արտահայտում են մարդիկ, որոնք ընդհանրապես նշված թեմայի հետ որևէ առնչություն չունեն:

Նրանք նույնիսկ ընտանեկան մակարդակում չեն կարող այդ հարցը քննարկել, բայց իրավաբանության հետ աղերս չունեցող կարծիքներ արտահայտելով՝ նրանք հասարակական դաշտում կարծիք են ստեղծում: 

Ունենք իրավիճակ, երբ, այսպես ասած, հասարակական ճնշումը արդեն իսկ ազդեցություն է ունենում գործընթացների վրա, թեպետ այդ հասարակական ճնշումը շատ դեպքերում չի բխում օրենքներից: Որքան ավելի շատ ձգվի այս իրավիճակը, շատ ավելի լուրջ հետևանքների է հանգեցնելու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակին նպաստել է նաև իշխանությունը:

«Երբ պետք է կոնկրետ գործերով որոշումներ հրապարակվեին, իրենք դատարանի առաջ ցույցեր նախաձեռնելու մասին հայտարարեցին, որովհետև, կարծես թե, այնպիսի որոշում էր լինելու, որը չէր բավարարում նրանց: Իրավիճակը հասավ նրան, որ գործադիրը մտավ դատական իշխանության գործերի մեջ: Արդեն սկսեցին ուղիղ ճնշումներ գործադրել:

Ճնշումներն իրականացվել են հենց այն փուլերում, երբ իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ են կայացվել»,-նշեց նա՝ հավելելով, որ մի շարք դատավորների թիրախավորելուց հետո հիմա էլ թիրախում ՍԴ դատավորներն են:

«Իսկ ի՞նչ է կատարվում դատարաններում: Բացառիկ ցինիկ իրավիճակներ, երբ հասկանում ես, որ մարդիկ ուղղակի ճնշում գործադրելու համար են եկել, որ իրենց համար հաճո որոշումներ լինեն:

Սա անթույլատրելի է: Ցանկացած դեպքում գործադիր մարմինն իրավունք չունի միջամտելու դատական իշխանության գործերին: Եվ հիմա, փաստորեն, սկսվել են ուղիղ հարձակումներ թե՛ ֆեյքերի, թե՛ տարբեր անձանց կողմից:

Այդ իրավիճակն արդեն տեղափոխվում է դատարանի դահլիճ ու դատարանից դուրս, ինչը ևս անթույլատրելի է: Սա շատ լուրջ հետևանքներ է ունենալու երկրի համար, պարզապես պետք է կանգ առնել, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ:

Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր գործով պետք է զբաղվի»,ընդգծեց Լ. Սահակյանը՝ միաժամանակ սպասելի համարելով նկարագրվածը:

«Ունենք նման իրավիճակ, որովհետև պաշտոնների նշանակվեցին տվյալ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ: Իսկ մյուսները, որոնք իրենց պատկերացմամբ հեղափոխություն են արել, կարծում են, որ եթե այդ մարդը կարողանում է պաշտոն ունենալ, ինքն էլ կարող է առնվազն իր կարծիքն արտահայտել:

Իհարկե, կարծիք հայտնելը լավ բան է, բայց պետք է խոսել այն թեմաներից, որին քիչ թե շատ տիրապետում են: Բայց հիմա քննարկում են հարցեր, որոնց մասին անգամ իրենց հարգող իրավաբանները կխուսափեն խոսել՝ հաշվի առնելով, որ կան նեղ մասնագիտական ուղղություններ:

Բայց անձինք, որոնք անգամ նման կրթություն չունեն, խոսում են նեղ մասնագիտական հարցերի մասին ու, իրենց պատկերացմամբ, լուրջ եզրակացություն տալիս՝ ձևավորելով հասարակական կարծիք:

Մարդիկ անգամ որոշումները չհրապարակած՝ քննարկում են այդ որոշումները: Մասնագետներ կան, որոնք քննարկում են որոշում՝ ընդհանրապես չտեսնելով այն:

Հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող են իրենց մասնագետ համարել, երբ դեռ չհրապարակված որոշում են քննարկում, ընդ որում՝ ընդհանրապես թեմայից դուրս են գալիս:

Առավել ևս, երբ որոշումը չկա, բայց որոշման օրինականության հարց են քննարկում, իսկ մինչև որոշումները հրապարակելը ասում, որ այլ մարմինները կարող են չկատարել դրանք:

Ընդհանրապես, ես ուզում եմ հասկանալ՝ մենք ո՞ւր ենք գնում, արդյո՞ք հասկանում ենք հետևանքները, որոնք արդեն կան և դեռ առաջանալու են:

Սթափվելու ժամանակն է, թեպետ շատ վաղուց է եկել այդ ժամանակը: Մենք արդեն անցել ենք սահմանը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Լուսինե Սահակյանի խոսքով, խնդիրը լուրջ է, քան պարզապես մեկ որոշման օրինականության կամ անօրինականության վերաբերյալ քննարկումներն են. «Անկախ նրանից, թե մեզ դատարանի որոշումը դուր կգա, թե ոչ, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն այլևս խոցելի իրավիճակում է:

Այստեղ որոշման օրինականության և անօրինականության հարցը չէ, այլ այն, որ գործադիր մարմինն ուղղակի ցանկանում է իր կամքը թելադրել դատական իշխանությանը, ինչն անում է կոպիտ ձևերով, արդեն ապօրինի հետապնդումներ իրականացնելով»:

Նշված իրավիճակին զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչները շարունակում են խոսել դատական բարեփոխումների, դատարաններն անկախ դարձնելու ցանկության մասին, հրապարակվում են նախագծեր: 

Զուգորդելով երկու իրավիճակները՝ Լուսինե Սահակյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, վերոնշյալ վտանգավոր իրավիճակից հետքայլ անելու միտում չի տեսնում:

«Հակառակը՝ տեսնում եմ, որ նույն ուղին է շարունակվում, իսկ մենք կործանարար ուղի ենք ընտրել: Այն, որ դատական համակարգը լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն ունի, տարիներ շարունակ ենք բարձրաձայնել:

Այդուհանդերձ, ինչն այսօր է նախաձեռնվում, այն չէ, ինչը պետք է կատարվեր. շատ հստակ է, որ այստեղ նպատակն այլ է, և այն անկախ դատական համակարգ ունենալը չէ:

Այսպես ասած, բարեփոխումների անունը կլինի նախագիծ, թե ռազմավարություն, այդ բոլոր նախաձեռնությունների միակ նպատակը դատական համակարգն ու անկախ դատավորներին ենթարկեցնելն է:

Փոխանակ գնային անկախ դատավորների քանակն ավելացնելու ուղղությամբ, որ ունենայինք անկախ դատական համակարգ և իր կարծիքն ունեցող դատավոր, հակառակն են անում:

Փորձում են ավելացնել այն դատավորների քանակը, որոնք միշտ ենթարկվող են եղել, պատվեր են կատարել:

Այդ դատավորները հիմա փառաբանվում են, իսկ անկախ դատավորները թիրախավորվել են:

Դատական համակարգը ենթարկեցնելն անթույլատրելի է: Մենք պետք է հասկանանք, որ եթե անկախ դատական համակարգ չունենանք, առաջ գնալ չենք կարող:

Բոլոր իշխանությունների օրոք է փորձ արվել ենթարկեցնել դատական համակարգը, և ենթարկեցրել են, բայց առնվազն մի քանի դատավորներ են եղել, որոնք պայքարել են, իսկ հիմա հենց այդ մի քանի դատավորներն են թիրախավորվել: 

Նախկին իշխանությունները գոնե ցուցադրաբար այդ դատավորներին պահում էին, նրանց դա ձեռք էր տալիս: Ցույց տալով այդ դատավորներին՝ կարող էին ասել՝ տեսե՛ք, մենք փորձում ենք անկախ դատական համակարգ ձևավորել:

Իսկ ներկա իշխանություններն անգամ այդ մի քանի դատավորներից են վախենում և այդ մի քանի դատավորներին ևս ցանկանում են ենթարկեցնել:

Այսպես ասած, բարեփոխումների հիմնական նպատակը դատական համակարգն ու բոլոր դատավորներին ծնկի բերելն է, բայց պետք է հասկանանք, որ սա կործանարար է»,-եզրափակեց Լ. Սահակյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal