Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Խո­սել ճա­նա­պարհ բա­ցե­լու, հան­քը լավ կամ վատ շա­հա­գոր­ծե­լու մա­սին այ­լևս հնա­րա­վոր չէ»

SOCIETY

«Սիրելի ջերմուկցիներ, խնդրում եմ, ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները»: Սա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի հիմնական ուղերձը:

Եթեր, որը տևեց 41 րոպեից ավելի, բարձրացվեցին հարցեր, որոնց պատասխանները Ջերմուկի բնակիչները և փորձագիտական հանրույթը վաղուց է տվել, սակայն, կարծես թե, անտեսելով դրանք, վարչապետը խնդրում է ջերմուկցիներին բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, որպեսզի «Լիդիան» ընկերության աշխատակիցները կարողանան մուտք գործել հանքի տարածք:

Վարչապետն ասում է՝ ՀՀ օրենսդրությամբ չկա ոչ մի մեխանիզմ, որով շրջակա միջավայրի նախարարությունը կարող է ասել, որ նոր ՇՄԱԳ պետք է իրականացվի: Սա նույնն է, ինչ ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում ասել էր էկոլոգ-իրավաբան Նազելի Գրիգորյանը, որ եթե «Լիդիանն» ասի, որ նոր ՇՄԱԳ չի անցկացնում, կառավարությունն ի՞նչ է անելու:

«Նոր ՇՄԱԳ-ի անցկացումը «Լիդիանի» իրավունքն է, չեն կարող պարտադրել, որ նա նոր ՇՄԱԳ ներկայացնի, և փորձաքննության ենթարկեն: Այդ փաստաթուղթը պատրաստում է հանքարդյունահանող ընկերությունը, հիմա կառավարությունն ինչպե՞ս կարող է իրենց տեղը որոշում կայացնել»,-նշել էր Վարդանյանը:

Հաջորդիվ Փաշինյանն ասում է՝ կառավարությունում տեղի ունեցած վերջին հանդիպում-քննարկումների ժամանակ «Լիդիանը» պաշտոնապես հայտարարել է, որ Ամուլսարի հանքը կշահագործի 100 տոկոս անվտանգ, այսինքն` ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսի արտաքին միջավայր, օդի որակը չի փոխվի, ստորերկրյա և մակերեսային ջրերը չեն աղտոտվի, կենսաբազմազանության հետ խնդիրներ չեն առաջանա: 

«Հակառակ դեպքում՝ ՀՀ օրենսդրությունից բխում են որոշակի գործողություններ, որ շեղումների պարագայում 90 օր ժամանակ է տրվում դրանք վերացնելու համար, եթե չեն վերացվում, հանքը փակվում է, և որևէ մեկն այս հարցում վերապահում չի կարող ներկայացնել:

Իմ արձանագրումը որպես պաշտոնյա հետևյալն է. առնվազն այս պահի դրությամբ՝ չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները:

Մյուս կողմից չենք կարող նաև հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունների հետ:

Ունենք որոշակի ազդակներ, որոնք վկայում են՝ եթե Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ճշգրիտ չկառավարենք, պետական մոտեցում չցուցաբերենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացմանը»,-նշում է Փաշինյանը:

Ուղիղ եթերի ժամանակ վարչապետը հանդես է գալիս մի քանի առաջարկներով, որոնցից առաջինն ուղղված է ջերմուկցիներին:

«Ուզում եմ Ջերմուկ քաղաքի բնակիչներին խնդրել, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Փակ ճանապարհն այսօր Հայաստանի համար, միջազգային իմիջի և վարկանիշի տեսակետից, լրջագույն պրոբլեմներ է ստեղծում: Հանձնարարական եմ տվել բնապահպանության տեսչական մարմնին, որպեսզի վերջինս Ամուլսարում սկսի ստուգումներ՝ պարզելու համար ավելի վաղ շրջակա միջավայրի նախարարության բարձրացրած մի շարք հարցերի պատասխանները: 

Միևնույն ժամանակ կան հարցեր, որոնց պատասխանները պետք է տա նախաքննությունը՝ քննչական կոմիտեում ընթացող քրեական գործով: Անկախ ամեն ինչից՝ Հայաստանի կառավարությունն ունի հնարավորություն իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար:

Ենթադրենք՝ սեպտեմբերին «Լիդիանը» նորից հասանելիություն է ստանում դեպի հանք: Իրենք պետք է նախ տարածքն ուսումնասիրեն: Վերջիններիս գնահատմամբ՝ այնտեղ ամենաշուտը շինարարական աշխատանքները կսկսեն 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

Բուն հանքի շահագործումը տեղի կունենա ամենամոտը 2020 թվականի չորրորդ եռամսյակում, իսկ հավանական է, որ այն վերաբացվի 2021 թվականի առաջին եռամսյակում:

Այսինքն՝ հնարավորություն ունենք այս ընթացքում հանդարտ պայմաններում մեր հարցերի պատասխանները ստանալու»,-ընդգծում է Փաշինյանը: 

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս ուղիղ եթերում հնչած մտքերը և կոչը ջերմուկցիներին՝ բացելու ճանապարհները, անսպասելի չէին:

Պայքարում ենք տանտիրոջ իրավունքով, ուզում ենք, որ մեր տունն այդպիսին լինի՝ առանց հանքի: Առաջ էլ էինք ուզում, սակայն մեզ չթողեցին հասկանալի պատճառներով, և եթե հիմա էլ տարբերություն չկա, ապա էլ ինչի՞ համար էր վարչապետը և ամբողջ ժողովուրդը պայքարում 2018 թվականին:

Ջերմուկցիների հետ խոսել ճանապարհ բացելու կամ հանքը լավ կամ վատ շահագործելու մասին այլևս հնարավոր չէ»,-եզրափակում է մեր զրուցակիցը: Կապ չունի, թե հանքը որ թվականին կշահագործվի, պայքարում ենք, որ այն ընդհանրապես չշահագործվի:

«Այն դիրքորոշումը, որը նա ավելի վաղ արտահայտել էր, որ եթե հանքի շահագործումը զրո ազդեցություն ունենա Ջերմուկի և շրջակա բնակավայրերի ջրերի, օդի վրա, ապա հանքը կշահագործվի, վերահաստատեց իր ուղիղ եթերի ժամանակ:

Փորձագետներն ամեն օր մի նոր ապացույց են ներկայացնում հանքի շահագործման անթույլատրելիության մասին: 1956 թվականին Ամուլսարում հետազոտություն է իրականացվել: Փաստաթղթերից պարզ երևում է, որ այն ժամանակ Ամուլսարում շեշտը դրվել է ուրանի վրա:

Իսկ ներկայիս հետազոտությունների ժամանակ Ամուլսարում ուրանի առկայությունը չի ստուգվել, և կա ճառագայթային անվտանգության խնդիր:

Այս մասին օրերս հայտարարեց նաև ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը: Սրանք անհերքելի փաստեր են, իսկ «Լիդիանի» ՇՄԱԳ-ի մեջ բառ անգամ չկա ուրանի մասին:

Իրենք ուսումնասիրել են, ծանոթ են տարածքին, բայց փաստ է, որ չեն անդրադարձել ուրանի առկայության խնդրին: Չգիտեմ` ինչպես որակեմ վարչապետի այս վերջին հայտարարությունները»,-ասում է Ադամյանը:

Ամուլսարի խնդիրը միայն պետություն և միջազգային կազմակերպություն շփման տիրույթում չէ:

Ջերմուկի բնակիչները մեկ տարուց ավելի է՝ շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները՝ համարելով, որ երկրի ապագան շատ ավելի կարևոր է, քան առողջարանի մոտ գտնվող հանքից ստացվող ֆինանսական միջոցները, մի քանի աշխատատեղը:

Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ չի հավատում, որ վարչապետից նման հայտարարություն լսեց:

«Մեկ տարի շարունակ սպասել ենք, որ այս հարցը կլուծվի, որոշակի գործընթաց է եղել: Ջերմուկցիների համար սա հանք լինել-չլինելու խնդիր չէ, այլ կյանքի հարց է: Սպասել ենք, որ փորձաքննություն լինի, որևէ կերպ չենք խոչընդոտել որևէ գործընթացի:

Վարչապետն ասել էր՝ պատվիրել ենք հետազոտություն, դրա արդյունքների հիման վրա որոշում կկայացնենք: Հետազոտության արդյունքները հրապարակվում են, իրեն սխալ են զեկուցում, թե ոչ մի վնաս չկա, և «Էլարդ» ընկերությունը դրական եզրակացություն է տվել: Դրանից հետո խոսվում է հանքի շահագործման մասին, բայց հասկանում ենք, որ ինչ-որ բան այն չէ:

Տեղի է ունենում տեսակոնֆերանս, որի ժամանակ փորձագետներն ասում են՝ «Լիդիանի» ՇՄԱԳ-ը թերի է, կան չհաշվարկված հարցեր, ռիսկային գործոններ, հաշվարկներ, որոնք ընդհանրապես չեն էլ իրականացվել «Լիդիանի» կողմից:

Այդքանից հետո մեր վարչապետն ասում է, որ բացենք ճանապարհները, և եթե որոշ ժամանակ հետո սխալներ ի հայտ գան, դրանց հիման վրա նորից կփակենք հանքը: 

Բոլորս էլ գիտենք, որ հանքարդյունաբերության վերաբերյալ մեր օրենսդրությունը թերի է, այս դեպքում ինչպե՞ս ենք հետագայում մոնիթորինգ կամ էլ այլ գործողություններ անելու՝ սխալները պարզելու համար:

Այդ հարցը գոնե մեկ տարվա ընթացքւմ պետք է լուծված լիներ»,-ասում է Արսենյանը:

Նա անդրադառնում է ջերմուկցիների ներկայիս դիրքորոշմանը՝ վարչապետի՝ Ամուլսար տանող ճանապարհներն ապաշրջափակելու առաջարկի վերաբերյալ:

«Որևէ մեկի հետ հանքը լավ կամ վատ շահագործելու ծրագիրը մտադիր չենք քննարկել, որովհետև մեկ տարուց ավելի է՝ ջերմուկցիները հաստատակամ պայքարում են:

Միգուցե առաջին օրը, երբ փակել էինք ճանապարհը, հնարավոր լիներ ինչ-որ բան քննարկել, բայց հիմա հաստատ հնարավոր չէ»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia