Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մի «բո­լո­լա­յի» պատ­մու­թյուն.զու­գա­հեռ իրա­կա­նու­թյուն­ներն ու ըն­կա­լում­նե­րի ծայ­րա­հե­ղա­կա­նու­թյու­նը

Երբեմն պակաս կարևոր չէ հասկանալ ՀՀում տեղի ունեցած քաղաքական գործընթացների պատճառներն ու ակունքները, որպեսզի հնարավոր լինի հասկանալ այսօրվա իրավիճակն ու խուսափել հետագա խնդիրներից:

2008-ից որոշ ժամանակ անց տարբեր ոլորտներում ի հայտ եկան և՛ պրոֆեսիոնալիզմի որոշակի պակաս, և՛ վստահության պակաս, միևնույն ժամանակ՝ և՛ կենտրոնացված կառավարման ձգտում:

Դրա արդյունքում առաջացան քաղաքական փաստացի մենաշնորհ ու որոշակի հովանավորչություն, իսկ սրանց օբյեկտիվորեն հետևեցին անարդարության զգացման աճը, տնտեսության աճի դանդաղումը (որին նպաստեց նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը) և աղքատության կրճատման տեմպերի նվազումը (ի դեպ, հանուն արդարության արձանագրենք, որ այս կարգի ընթացքից ապահովագրված չէ աշխարհի ոչ մի երկիր):

Վերջիններիս հետևանքով էլ հասարակության որոշակի փոքր հատվածի մոտ առաջացավ հուսալ քություն, արտագաղթի ձգտում և իշխանությանը մերժելու ցանկություն:

Բայց արդյո՞ք իրականում հասարակության մեջ արդեն այդքան մեծ, հիմնավորված, փաստարկված, խորը, անհուսալի, արմատական, գաղափարական ու համատարած էր ակնհայտ դժգոհությունը, զայրույթը և իշխանությանը մերժելու մարմաջը, որ այն վերածվեր համաժողովրդական խոր ատելության ալիքի:

Այս հարցն իրականում այնքան էլ միանշանակ չէ:

Ակնհայտ է, որ իրականում կային խնդիրներ, կային մեծ ու փոքր պաշտոնյաներ, որոնք հանրային ընկալման մեջ, իրենց պրոֆեսիոնալ հատկանիշներով, բայց և պետական պաշտոնյային անհարիր վարքագծով միգուցե իրոք չէին համապատասխանում իրենց կարգավիճակին:

Սակայն դրան զուգահեռ, ընդհանուր առմամբ և ըստ էության երկրում առկա էին անվտանգության երաշխավորված համակարգ, դանդաղ, բայց արդեն աճող տնտեսություն, որոշակի կայունություն, որը վերջին մի քանի տարիներին, ցավոք, վերածվում էր ճահճի:

Հիմա կարճ փորձենք հասկանալ, թե ի՞նչ տեղի ուենցավ այդ ընթացքում:

Իրականում իշխանությանը մերժելու հասարակության մի փոքր հատվածի առկա ցանկությունը տասնապատկվեց և հարյուրապատկվեց` 2010-2011թթ. սկսված` համակարգված, երկարատև և «արդյունավետ» ապատեղեկատվական արշավներով:

Դրանք կազմակերպվում և իրականացվում էին նախկինում իրենց արժանի գնահատականը չստացած և չպատժված քաղաքական ուժի մնացորդների, դրանց գաղափարակից մերձավոր կառույցների և մարդկանց (որոշ մասը հարմարավետորեն տեղավորված էր հենց իշխանական «տիրույթում»), ինչպես նաև երկար տարիներ նրանց աջակցող՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ Հայաստանում գործող միավորների կողմից:

Կիրառված գործիքակազմն ու տեխնոլոգիաները արտաքուստ պարզունակ էին, բայց կաթիլ առ կաթիլ հասարակության մեջ ներարկվում էին թույնի, չարության, ատելության չափաբաժինները (ի դեպ, այդ ձեռագիրը, ցավոք, այսօր ևս կիրառվում է, ընդ որում՝ ոչ միայն իշխանության հետ սերտ շաղկապված նույն ուժերի, այլ նաև իշխանության կողմից):

Նրանց հիմնական գործառույթն էր` իշխանության իրական սխալներն ու թերությունները ներկայացնելուն զուգահեռ, ստերով, կեղծ, հնարովի պատմություններով ու մեղադրանքներով սևացնել, մրոտել, հեղինակազրկել և արժեզրկել իշխանության, պետության և ազգային արժեքների հետ ուղղակի կամ անուղղակի առնչվող ամեն ինչ և բոլորին` առանց խտրականության:

Կրկին փաստենք, որ կային նաև իրական սխալներն ու բացթողումները, շատ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ իրականությունից իսպառ կտրվելու գործոնը, որոնցից օգտվելով էլ սկսվեց այս ամբողջ գործընթացը:

Խնդիրներից առանձնացնենք մի քանիսը. իշխող կուսակցությունը սկսեց անսահմանափակ մեծանալ, ուռճանալ և շրջապատեց իրեն պատեհապաշտներով, պաշտոնամոլներով, մականունավորներով, օդիոզ գործարարներով, գոյություն չունեցող և հեղինակազրկված կուսակցությունների ներկայացուցիչներով. այնքան, որ կուսակցությունում և ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ազգային պահպանողական գաղափարախոսության կրողներն ու կողմնակիցները փոքրամասնություն դարձան:

Անպատժելիության մթնոլորտը, իրականությանը «կաբինետների» պատուհանից նայելու «կարգավիճակը» իշխանությանը զգալիորեն հեռացրեցին նույն իրականությունից ու հասարակությունից:

Սակայն հազիվ թե այդ ամենը կարող էր հանգեցնել այդչափ համատարած ատելության և անհանդուրժողականության, ինչի հետևանքների ականատեսը դարձանք:

Պատճառները շատ ավելի խորքային են:

Իշխանությանը և նրա ներկայացուցիչներին մեղսագրվում էին ոչ միայն վերը նշված իրական, այլ նաև գերազանցապես «առասպելական» մեղքեր ու բացթողումներ: Առասպելական, քանզի գոնե անցած մեկ տարում դրանց մի քանի տոկոսն անգամ ի ցույց չեն դրվել, ի հայտ չեն եկել:

Այդ «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեղսագրմամբ հաջողվեց հասարակության ընդհանրական կարծիքը լրջորեն շեղել իրականությունից և գործնականում անհաղորդ դարձնել անցյալի և ներկայի իրողություններին:

Հետևանքն այն էր, որ անցյալի և ներկայի իրողություններն ու դրանց վերաբերյալ ձևավորված հասարակական ընդհանրական կարծիքը աղճատվեցին, հեռացան իրարից, որոշ մասով նույնիսկ հատման կետեր չունեցան:

Հասարակության լայն շերտերը իրենց կարծիքի մեջ սկսեցին ապրել ոչ թե իրական, այլ հիմնականում զուգահեռ իրականության մեջ (ինչպես և, ի դեպ, թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունները): Արդյունքում ունեցանք հասարակական ընկալումների ծայրահեղացվածություն՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ, ինչն, ի դեպ, շարունակվում է այսօր:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank