Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րի ընդ­հա­նուր պատ­կե­րը

ANALYSIS

Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 գործող համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:

Վերլուծելով ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած նախնական ամփոփագիրը՝ տեսնում ենք, որ 12 քաղաքային համայնքներում ընտրված համայնքների ղեկավարներից 7-ը (58,3%) «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է, իսկ մյուս 5-ը (41,7%)՝ անկուսակցական:

Ըստ տարածքների, համայնքների ղեկավարների պաշտոնի համար առաջադրված թեկնածուների և ընտրված համայնքների ղեկավարների առումով պատկերը հետևյալն է. Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից 4-ը ինքնառաջադրվել է, 1 թեկնածու առաջադրվել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից: Նախնական արդյունքներով, քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Դավիթ Սարգսյանը:

Ասկերանի շրջանի 42 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը եղել է 83: Ընտրված համայնքապետներից 12-ը (38,7%) նորընտիր է: Կուսակցականության առումով՝ 23-ը (54,7%) անկուսակցական է, 11-ը՝ (26,2%) «Ազատ հայրենիք» կուսակցության, 4-ը (9,5%)՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության, 1-ը (2,4%)՝ ՀՅԴ անդամ:

Արցախյան ընտրությունների պրակտիկայում աննախադեպ դրություն է ստեղծվել շրջանի Բերքաձոր համայնքում, որտեղ առաջադրված ընդամենը 1 թեկնածուի՝ «Սասնա ծռեր» կուսակցության Արցախի համակարգող Գեղամ Գրիգորյանի օգտին հաշվարկվել է 21 քվե՝ ընդհանուր առմամբ 87 քվեաթերթիկից: 60 ընտրող քվեարկել է այդ թեկնածուի դեմ, ևս 6 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Օրենսդրությունը նման դեպքերը մեկնաբանում է որպես ընտրության չկայացում և իրավասու մարմնին տալիս ցուցում՝ նշանակելու նոր ընտրություն, որը տեղի կունենա արդյունքների վերջնական ամփոփումից հետո ընկած 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը (ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերի 27-ին)

Շրջանի Արմենակավան և Խրամորթ համայնքներում ղեկավարների 2-ական թեկնածու ստացել է հավասար թվով առավելագույն կողմ քվեներ, իսկ այդ դեպքում ընտրական օրենսգիրքը սահմանում է վերահաշվարկի գործընթաց: 

Հադրութի շրջանի 30 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 51: Ընտրված համայնքապետներից 16-ը (50,7%) նորընտիր է: Համայնքապետներից 25-ը (83,3%) անկուսակցական է, 2-ը` «Ազատ հայրենիք» կուսակցության, 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության և 1-ը՝ ՀՅԴ անդամ:

Մարտակերտի շրջանի 43 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 77: Ընտրված համայնքապետներից 19-ը (44,2%) նորընտիր է:

Համայնքապետներից 34-ը (79%) անկուսակցական է, 8-ը` «Ազատ հայրենիք» կուսակցության և 1-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ:

Մարտունու շրջանի 35 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 70: Ընտրված համայնքապետներից 20-ը (57,1%) նորընտիր է:

Համայնքապետներից 25-ը (71,4%) անկուսակցական է, 6-ը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության, 1-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության և 2-ը՝ ՀՅԴ անդամ: Շրջանի Հերհեր համայնքում նույնպես 2 թեկնածու ստացել է հավասար թվով կողմ քվեներ:

Շահումյանի շրջանի 16 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 23: Ընտրված համայնքապետներից 8-ը (50%) նորընտիր է:

Համայնքապետներից 12-ը (75,3%) անկուսակցական է, 3-ը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության և 1-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ:

Շուշիի շրջանի 7 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 12:

Ընտրված համայնքապետներից 2-ը (28,6%) նորընտիր է: Համայնքապետներից 6-ը (85,7%) անկուսակցական է, իսկ 1-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ:

Քաշաթաղի շրջանի 54 համայնքների ղեկավարների պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը կազմում է 95: Ընտրված համայնքապետներից 23-ը (42,6%) նորընտիր է:

Համայնքապետներից 11-ը (20,3%) անկուսակցական է, 35-ը (64,8%)՝ «Ազատ հայրենիք» կուսակցության, 3-ը Արցախի ժողովրդավարական կուսակցության և 3-ը՝ ՀՅԴ անդամ: Շրջանի Արախիշ և Հակ համայնքներում նույնպես 2-ական թեկնածու ստացել է հավասար թվով կողմ քվեներ:

Ամփոփելով՝ արձանագրենք, որ նախնական տվյալներով, ընտրված 222 համայնքապետներից 137-ը (60,1%) անկուսակցական է, 65-ը (28,5%)՝ «Ազատ հայրենիք» կուսակցության, 13-ը (5,7%)՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության և 7-ը (3,1%)՝ ՀՅԴ անդամ: Եվս 5 համայնքում ընտրության արդյունքները վիճելի են և պահանջում են լրացուցիչ ընտրական միջոցառումներ:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia