Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արժեհամակարգերի խարխլումն ու առարկայացող վտանգները

ANALYSIS

Ժամանակակից աշխարհում հատկապես քաղաքականության մեջ տեղեկատվականհաղորդակցական գործընթացներում հաճախ կիրառվում են ոչ թե առանձին հնարքներ, այլ հատուկ մանիպուլ յատիվ տեխնոլոգիաներ: Մանիպուլ յացիան թաքնված ազդեցություն է, որի փաստը չպետք է նկատվի մանիպուլ յացիայի օբյեկտի կողմից:

Այսօր ՀՀ քաղաքական թատերաբեմում կատարողներն են, իսկ առաջնորդներն ու կազմակերպիչները հասարակության լայն շերտերի համար առայժմ անտեսանելի են` ստվերում են: Տարիներ շարունակ համարվել է, որ պետությունն ու ազգային հիմնարար արժեքները առաջնային դիրքերում են, իսկ կարգախոսները, ինչպես ամեն տեղ ու միշտ, դարձյալ շատ ստանդարտ ու մաշված էին` կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության հաստատում, մարդու իրավունքների պաշտպանություն, իրավահավասարություն և իրավունքի գերակայություն, արդարություն:

Համաձայնեք, որ լավ բառեր են, չէ՞... Բայց...

Իրականում այս կարգախոսներով և ամբողջ ընթացքում առանձնակի հետևողականությամբ և ուժգնությամբ հարձակման էին ենթարկվում ազգային արժեքներն ու պետության անվտանգությունը ապահովող ոլորտներն ու գործիչները:

Իրականում չկար հակազդող ուժ (որը նախորդ իշխանության գիտակցված, թե անգիտակից մեծ բացթողումն էր), և այս ամենի հետևանքով հասարակությունը, առանց ընկալելու իրողությունները, արդեն գտնվելով «ալտերնատիվ իրականության» տիրույթում, ի թիվս այլ բաների, սկսեց կասկածի տակ դնել ոչ միայն իր կողմից ընդունելի, հայրենասեր, վաստակաշատ գործիչների ու պրոֆեսիոնալների ավանդը, այլ նաև իր իսկ համար դարեր ի վեր հիմնարար համարվող բարձրագույն արժեքները` ազգությունը, կրոնը, պետությունը, հայրենիքը, ընտանիքը, բանակը, մշակույթը, կրթությունը, ազնվությունը, արդարությունը, իրավունքը, պարկեշտությունը:

Պետք է հաշվի առնել նաև, որ երբ երկրում ամեն ինչ կայուն ու խաղաղ է, երկիրը, արագ, թե դանդաղ, զարգանում ու կառուցվում է, և առերևույթ առկա չէ ազգային արժեքների և պետական ինստիտուտների ոտնահարում, ապա իշխանության և հասարակության մեջ բթանում է պետության և ազգային արժեքների նկատմամբ հնարավոր ոտնձգությունները հեռվից զգալու և դրանց դիմակայելու` բնատուր, ազգային իմունիտետը:

Վերջին երեսուն տարվա ժամանակագրությունը եթե դիտարկենք, ապա կնկատենք, որ այն արթնանում է միայն այն պահին, երբ առերևույթ ի հայտ են գալիս այդ վտանգները: Առաջին անգամ` 1992-93-ին, երկրորդ` 1996-1998-ին, և վերջին օրինակը աչքներիս առաջ է:

Իրականում այդ վտանգը անընդհատ և ամենուր առկա է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն կենտրոններ, որոնք, իրենց շահերը հետապնդելով, պատրաստ են ոտնահարել ամեն ազգայինն ու մարդկայինը: Երկրներում տիրող իրավիճակից է կախված դրանց ակտիվանալը, ի հայտ գալը:

Եթե երկիրը, իր ներքին թերություններով հանդերձ, նորմալ կամ արագ զարգանում է, և պետական ինստիտուտները, կառույցները պատշաճ կերպով իրականացնում են իրենց գործառույթները, ապա այդ վտանգները, այսինքն` հակազգային ու հակապետական բջիջները, թույլ են և թաքնված:

Ցանկացած երկրի համեմատաբար դանդաղ զարգացման, և դրան զուգահեռ` համապատասխան պետական կառույցների կողմից իրենց գործառույթների ոչ պատշաճ իրականացման պայմաններում նշված հակաազգային և հակապետական կառույցներն աստիճանաբար ուժեղանում են:

Իրավիճակն աղետալի է դառնում այն ժամանակ, երբ այդ հակաազգային ու հակապետական տարրերը այս կամ այն կերպ ստանձնում են իշխանության դերը և տնօրինում են կառավարման լծակները: 

Այդպիսի իրավիճակը անհապաղ չշտկելու դեպքում արդեն հաջորդ քայլով անթաքույց ձգտում են տվ յալ երկրի բնակչությանը վերածել ապազգային, անհայրենիք, անմշակույթ, խեղաթյուրված պատմությամբ, անբնական սեռի և անհավատ պարզագույն կենսաբանական զանգվածի` իր բոլոր ավերիչ ու կործանիչ հետևանքներով

 ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal