Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հնարավո՞ր է միաժամանակ մի քանի «աթոռի» նստել

INTERNATIONAL NEWS

politnavigator.net-ը «Փաշինյանը մեկնած ձեռքով որոշել է բազմաուղղվածություն խաղալ» վերնագրով հոդվածում գրում է, որ ըստ հայկական ԶԼՄ-ների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սեպտեմբերի 22-ին ԱՄՆ այցելել:

Վաշինգտոնի Պետդեպարտամենտի ղեկավարի եվրոպական հարցերով օգնական Ջորջ Քենտը նույնպես հաստատել է, որ իրենք սպասում են երևանյան հյուրին: Այսինքն, «ժողովրդավարության միջնաբերդ» է ժամանում փողոցի՝ մեծ ներուժով քաղաքական գործիչը, որպեսզի Հայաստանի համար նոր հնարավորություններ բացի:

Ինչպես երևում է, ԱՄՆ-ը ցանկանում է տաքացնել Երևանի նոր ղեկավարությանը և նույնիսկ մտադիր է որոշակի գումարներ տալ, որպեսզի մոտ ապագայում տեսնի «բարգավաճող, հաջողակ Հայաստան»: Ընդդիմությունը ծաղրում է Վովաևիչին՝ ասելով, որ «նա գնում է փող մուրալու», և այդ չար լեզուները հեռու չեն ճշմարտությունից:

Վաշինգտոնյան գործիչները սիրում են միամիտ քաղաքական գործիչներին հավատացնել, որ արտասահմանը կօգնի իրենց հետխորհրդային խառնաշփոթից ցատկել դեպի փայլող արդյունաբերական դրախտ:

Բայց դա «անվճար պանիր է թակարդում», որի համար հետագայում թանկ են վճարում: Մինչ այժմ Փաշինյանի մայդանային ռեժիմը խայծի փուլում է, սակայն հիմա Վաշինգտոնը ցանկանում է ֆինանսավորել «ժողովրդավարական բարեփոխումները»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը հասկանում է, որ Հայաստանի հետ բարձր մակարդակի շփումների բացակայության պատճառով առկա է «երկկողմ հարաբերությունների առաջընթացի պակաս»:

Իրոք, Փաշինյանի անձնական հարաբերությունները Ամերիկայի հետ չեն ստացվում: Այնուամենայնիվ, Փաշինյանը փափագում է պաշտոնական այցով լինել ԱՄՆ-ում և, Սպիտակ տան այգում Թրամփի հետ զրուցելով, «երկաթը տաք-տաք ծեծել», քանի որ Սպիտակ տունը դեռևս հետաքրքրված է Հայաստանում հաստատված մայդանային ռեժիմով և նույնիսկ պատրաստ է չափավոր ֆինանսավորել այն:

Բայց մինչ օրս Փաշինյանի արտաքին քաղաքականությունը ուղղվածություն ունի դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ, չնայած որ ավելի վաղ բարիկադներից հնչել էին նոր Հայաստանի արևմտյան ուղղվածության դիրքորոշումներ:

Փաշինյանի հիմնական հույսերից մեկը նաև համոզելն է ԱՄՆ-ի մեծ և շատ ազդեցիկ հայկական սփյուռքին՝ դոլարով և գործով աջակցություն ցուցաբերել «բարեփոխումներին» և Հայաստանի բնակչությանը:

Հանուն այդ նպատակի Վովաևիչը ծրագրում է կրակոտ ելույթ ունենալ Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ գտնվող Գրանդ Պարկում: Մայդանային վարչապետը հույս ունի, որ Կալիֆորնիա նահանգի հայկական սփյուռքի առնվազն 30 հազար ներկայացուցիչ կհավաքվի նրան լսելու:

Չար լեզուները պնդում են, որ անցյալ տարի Փաշինյանի հանդիպումը Թրամփի հետ ձախողվել է, որովհետև Վովաևիչը ուղղակի ոչ ոքի չէր հետաքրքրում, և հիմա նա գնում է քաղաքական օրհնություն և, որպես խրախուսական բոնուս, փողի ճամպրուկ ստանալու:

Ենթադրվում է, որ գրեթե մեկուկես տարի Սպիտակ տունը ուղղակի Փաշինյանին հեռավորության վրա էր պահում ավելի ուշադիր «զննելու» համար: 

Հիմա Փաշինյանին հրավիրում են, որ ավելի մոտիկից ծանոթանան: Բացի դա, այդ «մայդանային» ակտիվիստը, հակառակ իր խոստումների, շատ խորն է ընկղմվել Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերում, և ժամանակն է նրա գլուխը օդափոխել «ազատության և փոփոխության քամիներով»:

Միևնույն ժամանակ Փաշինյանը դեռևս այնքան հասկացողություն ունի, որ չի կապելու իր ձեռքերն ու ոտքերը «կանաչ էներգիայի» ամերիկյան գեղեցիկ նախագծերի գայթակղություններով, քանի որ այդ բոլոր նորարարությունները պայծառ տեսք ունեն միայն թղթի վրա, բայց գործնականում ստացվում են պալիատիվ, կամ էլ որպես ավանդական էներգետիկայի համեստ լրացում այն վայրերում, որտեղ մեծ էլեկտրակայաններ կառուցելը շահավետ չէ:

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման և գործարկման վերաբերյալ արդեն իսկ բանակցում է ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ, քանի որ նախատեսվում է փակել 1980 թվականին կառուցված և գործնականում իրեն սպառած Մեծամորի ատոմակայանը: 

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի՝ դեպի ԱՄՆ ուղևորությունը հնարավոր է և անցնի մեկնած ձեռքով, բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ փող չվերցնել, եթե ընդունող կողմն այն առաջարկում է:

 

Երևում է, որ Վովաևիչը ցանկացել է մի փոքր բազմաուղղվածություն խաղալ, բայց ոչ թե Կուչմայի ոճով, այլ բելառուս «Բատկայի» ոգով, որը սիրում է ժամանակ առ ժամանակ երկու աթոռների վրա նստել, բայց անփոփոխ կերպով վերջում տեղափոխվում է շատ նստելուց մաշված ռուսականին: 

Դիտորդները նշում են, որ Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ այցի օրակարգը մնում է անորոշ, այսինքն, այն դեռ գտնվում է մշակման փուլում, կամ էլ ընդամենը չկան համապատասխան թեմաներ:

Շատերը կարծում են, որ Վրաստանը և Հայաստանը հետաքրքրություն չեն ներկայացնում Թրամփի վարչակազմի համար, քանի որ այդ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը իրենց օգտին փոխելը դժվար է և ծախսատար, և ընդհանրապես՝ կան ավելի կարևոր գործեր:

Բայց այնտեղից վերջնական հեռանալը ևս տարբերակ չէ, այդ իսկ պատճառով պետությունների ղեկավարների հետ հանդիպումները, եթե անգամ կայանում են, միևնույն է, կրում են ձևական բնույթ:

ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի մխացող հակամարտության հետ կապված՝ Հայաստանը ունի բազմաթիվ խնդիրներ, առկա է Ռուսաստանից կախվածություն ժամանակակից զենքի, էներգակիրների և բնական գազի մատակարարման հարցերում, և հետևաբար Ռուսաստանի ուղեծրից նրան դուրս մղելը չափազանց դժվար է:

Հայաստանում վրացական կամ ուկրաինական սցենարներով պառակտում առաջացնելը անհնար է: Ըստ երևույթին, Փաշինյանը ևս եկել է նույն մտքին և այլևս չի մտածում, որ կարելի է լքել ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը:

Մինչ պահպանվում է Հայաստանի ներկայիս կարգավիճակը, ԱՄՆ-ը և նաև Փաշինյանը չափազանց կտրուկ շարժումներ չեն անի: Մայդան-տղան դատապարտված է վազվզել երկու ուժային կենտրոնների միջև: Բայց Մոսկվան ավելի մոտ է: Հուսանք, որ Վովաևիչը դա հասկանում է:

Կամո Խաչիկյան

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March