Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գյու­ղատն­տե­սու­թյան ոլոր­տում ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նե­ու­թյունն ան­բա­վա­րար ենք գնա­հա­տում»

INTERVIEW

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսին հրապարակեց 100 փաստ «նոր Հայաստանի» մասին: Փաստերից մի քանիսը վերաբերում էին գյուղատնտեսության ոլորտին: Մասնավորապես՝ Փաշինյանը նշեց, որ 2019 թվականի առաջին 7 ամիսներին բուսական ծագման չմշակված գյուղմթերքի արտահանումը գրանցել է 15,6 տոկոս աճ:

«Այս տարվա 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426,2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94,5%-ով կամ 182,2 հեկտարով, սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15,1 հազար տոննայով: 

Այս տարի, նախորդ տարվա համեմատ, ջերմոցներում արտադրվող մի շարք ապրանքների արտահանման ցուցանիշների ահռելի աճ է արձանագրվել»,-ասուլիսի ժամանակ նշեց վարչապետը: 

Թվերը կան, ցուցանիշների աճը կա, այդ դեպքում ինչո՞ւ այդ աճն իրենց վրա չեն զգում գյուղոլորտի ներկայացուցիչները:

Հակառակը՝ շատերն են փաստում, որ չնայած մեկ տարի առաջ առկա մեծ ոգևորությանը, Հակառակը՝ շատերն են փաստում, որ չնայած մեկ տարի առաջ առկա մեծ ոգևորությանը, այսօրվա պատկերն այլ բանի մասին է վկայում. մարդկանց կյանքի որակը չի փոխվել: 

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում նախ անդրադառնում է ցուցանիշներ, թվեր հրապարակելու կառավարության սովորությանը և համեմատում այն խորհրդային ժամանակաշրջանի հետ:

«Անկախությունից հետո գյուղատնտեսության նախարարությունը կամ էլ ոլորտի համար պատասխանատու մարդիկ, որոնց մեջ դեռ կար կոմունիստական հոգեբանությունը, թվեր էին նկարում, դարձնում ցուցանիշներ:

Հաշվի չէին առնում, որ դրանք շուկայական հարաբերություններ են, ոչ մեկին չեն հետաքրքրում, բայց իրենք ժամանակին կոմսոմոլներ, կուսակցական աշխատողներ էին եղել, սիրում էին ցուցանիշներ հրապարակել: Նույնը նաև հիմա է շարունակվում: Չգիտեմ, թե ինչու է այսօրվա կառավարությունը փորձում համոզել, որ ամենալավն է:

Կարծում եմ, որ այդ գնահատականը պետք է ժողովուրդը տա: Մեր միավորման նման կառույցը գյուղատնտեսության ոլորտում ներկայիս կառավարության գործունեությունն անբավարար է գնահատում, որովհետև որևէ քայլ չի արվում, որ դեմքով շրջվեն գյուղացուն և ասեն՝ սա քոնն է, պետությունն է տալիս, կոնկրետ քայլերով պետք է առաջ գնանք:

Հակառակը՝ պետության գումարները ճանապարհին անհետանում են»,-ասում է Բերբերյանը: 

Հետո արդեն ՀԿ-ի նախագահն անդրադառնում է հրապարակված ցուցանիշներին: «Խոշոր ջերմոցների ավելացումը չի կարող ազդել գյուղացիների կենսամակարդակի լավացման վրա, իսկ այս դեպքում ջերմոցային տնտեսությունների ավելացման ցուցանիշները դրանց են վերաբերում: Այո, վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունը մեծ զարկ է ստացել Հայաստանում և բավական է, որ Հայաստանը ձմեռվա լոլիկն ու վարունգն ունենա: 

Տեղեկություններ ունենք, որ լրջագույն ընկերություններից մեկն այսօր Անգլիայի հետ բանակցություններ է վարում, որ հայկական լոլիկն ու վարունգն արտահանվի Միացյալ Թագավորություն: Այնպես որ, այդ գործընթացը կա, բայց դա պետք չէ կապել բուն գյուղատնտեսության զարգացման հետ:

Ջերմոցային տնտեսությունն ընդամենը գյուղատնտեսության ճյուղերից մեկն է: Իսկ ի՞նչ է կատարվում մյուս ոլորտներում:

Անասնապահությունը Հայաստանում ձախողված է, պտուղների արտահանման դեպքում ռուսական շուկայի համար պայքարը տարեցտարի թեժանում է, և մեր ֆերմերներն այս տարի արտահանումից մեծ շահույթ չստացան: Տեսեք՝ բանակը երկու տարի առաջ կարտոֆիլը ձեռք էր բերում 90 դրամով, իսկ այս տարի՝ 140-150 դրամով։

Սա էլ է տգետ քաղաքականության արդյունք: Պետք է հասկանալ բնագավառի խնդիրները, թե որ ուղղությամբ այն զարգացնել: Պետք է բարեփոխվի և՛ ոռոգման համակարգը, և՛ հակակարկտային ծառայությունը: Գյուղատնտեսության ոլորտում հսկայական ծավալի աշխատանք կա կատարելու: Վարչապետն ասում է՝ կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով: Դա լուրջ չէ: Կաթիլային ոռոգումը մասսայական բնույթ չի կրում: Բայց կաթիլային համակարգն իր տեղն ունի մեր շուկայում, քանի որ ջրի տնտեսումը շատ կարևոր է:

Պետք է զարկ տրվի պիլոտային, վարկային ծրագրերին՝ ոռոգման կաթիլային համակարգի մասսայական ներդրման համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Բերբերյանը փաստում է՝ գյուղատնտեսության ոլորտը շարունակում է ուշադրությունից դուրս մնալ: «Ամենամեծ սխալը, որն արվեց, գյուղնախարարության փակումն էր: Հաշվի չառան, որ ժամանակին ՀՆԱ-ի 45, իսկ այսօր 20 տոկոսը ապահովում է գյուղատնտեսության բնագավառը: Անուշադրության մատնել մի բնագավառ, որը Հայաստանն է կերակրում, կարծում եմ՝ ուղղակի դավաճանություն է:

Գյուղացին չգիտի՝ ում դիմել, իր հոգսերը ներկայացնել: Դա հերիք չէր, հաջորդեց նաև սպիտակների և սևերի կադրային ջարդը»,-եզրափակում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March