Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաստանը ժամկետից շուտ կդադարեցնի Հայաստանի երկաթուղու սպասարկումը. պատճառը քրգործն է

ECONOMICS

Past.am

«Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈւ) պետական ընկերությունը պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ՝ պնդելով, որ նրանք խանգարում են «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈւ) դուստր ձեռնարկության աշխատանքին, որը կառավարում է հայկական երկաթուղիները։ Այս մասին RTVI-ին ասել է Ռուսաստանի եւ Հայաստանի բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։ Տեղեկատվությունը հաստատել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում։

ՌԵՈւ հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ սրվել են խուզարկությունների եւ քրեական գործերի պատճառով, որոնք Երեւանը հարուցել է ՀԿԵՈւ-ի դեմ։

2018 թվականի օգոստոսին ընկերության գրասենյակում խուզարկություն է իրականացվել 19 հազար դոլար հարկերի չվճարման կասկածանքով։ ՀԿԵՈւ-ում ասել են, որ ուժայիններն առգրավել են իրենց փաստաթղթերը։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ասում էր, որ ընկերության շուրջ «տեղի են ունենում իրավաբանական գործընթացներ», բայց կոչ էր արել «ողբերգություն չսարքել»։

Դեկտեմբերին Հայաստանի Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչությունում հայտարարեցին հանրապետության տրանսպորտի նախկին նախարարի դեմ քրեական գործի մասին։ Քննության վարկածով՝ նա թաքցրել էր չարաշահումները, որոնք ի հայտ էին եկել «Հարավկովկասյան երկաթուղու» ստուգումների ժամանակ։

Նույն ամսվա վերջին հանրապետության ՔԿ-ն տեղեկացրեց, որ հետաքննում են ՀԿԵՈւ-ի 10 տարվա գործունեությունը՝ ստուգելով 226,8 մլն դոլարի ներդրումների արդյունավետությունը։ Ընկերությունում ի պատասխան հայտարարեցին քննության «կողմնակալության» մասին։

RTVI աղբյուրի տվյալներով՝ ՀԿԵՈւ-ի դեմ յոթ գործ է հարուցվել, որոնք միավորվել են մեկ վարույթում։ Խուզարկությունների ժամանակ ընկերությունից առգրավել են փաստաթղթերի ամբողջ արխիվը՝ ընկերության աշխատանքի սկզբից մինչեւ 2018 թվականը, ինչը խիստ դժվարացնում է ՀԿԵՈւ-ի ընթացիկ գործունեությունը, ասում է RTVI-ի զրուցակիցը։ Ընկերությունը փորձել է վերադարձնել փաստաթղթերը դատարանի միջոցով, բայց նրան մերժել են։

«Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունում ֆինանսական պահանջներն անհիմն են համարում։ Այնտեղ ընդգծում են, որ «ՀԿԵՈւ 10 տարվա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների ստուգումների ընդհանուր ժամանակը ընկերությունում կազմել է 3 տարի»։ Բացի այդ, վերջին տարիներին ձեռնարկության հաշվեքննությունը իրականացնում է PricewaterhouseCoopers ընկերությունը։

RTVI-ի զրուցակցի խոսքով, եթե Հայաստանը ցանկանար ճնշում չգործադրել Ռուսաստանի վրա, այլ պարզեր իրավիճակը, կդիմեր միջազգային դատարան։ «Պայմանագրով նախատեսված է, օրինակ, դիմել արբիտրաժ Փարիզում պայմանագրի կատարման վիճելի հարցերը լուծելու համար, բայց դրա փոխարեն հայկական կողմը նախընտրել է ճնշումը քրեական գործերի «դամոկլեսյան սրով»,- նշում է աղբյուրը։

Կոնֆլիկտային իրավիճակը փորձել են լուծել կառավարական մակարդակով: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել  պրոֆիլային նախարարության եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մոսկվան առաջարկել է փակել քրեական գործը: Դրա փոխարեն Երեւանին առաջարկել են օգնել հավելյալ ներդրումների հարցում: Ռուսաստանը նաեւ առաջարկել է նոր անկախ ստուգում անցկացնել, եթե ՀՀ իշխանությունները պատրաստ չեն հրաժարվել իրենց պահանջներից: Երկխոսությունը որեւէ արդյունք չի տվել, քանի որ Մոսկվան քննարկում է Հայաստանի հետ համաձայնագրից դուրսբերումը, պատմում է RTVI-ի աղբյուրը:

ՌԴ տրանսպորտի նախարարությունը պաշտոնապես խոստովանում է, որ բանակցություններն արդյունք չեն տվել:

«Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի կարողանում նորմալ գործել. առգրավվել են 10 տարվա բոլոր փաստաթղթերը, անապացույց մեղադրանքներ են առաջադրվել եւ որեւէ երաշխիք չի տրվել: Մեր փաստարկները հետեւյալն են՝ ավելի վաղ անցկացված ստուգումները խախտում չեն հայտնաբերել, կոնցեսիայի պայմանների իրականացման մասին փաստարկներն անտեսվում են»,- RTVI-ին ասել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարեւը: Նա նաեւ նշել է, որ ռուսական կողմը «հարցի լուրջ քննարկում» է սկսել:

«Ռուսական երկաթուղիներ»-ը այդ տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել: Ընդ որում, սեպտեմբերի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ «Ռուսական երկաթուղիների» գործադիր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինն ասել է, որ ընկերության համար կարեւոր է Հայաստանում աշխատանքը, եւ նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը Հայաստանում ամենախոշոր գործատուներից է, ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ:

Հայկական կողմը նախկինի պես պնդում է «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ քննության իրավաչափության մասին: Սեպտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀԿԵՈւ-ում ստուգումներն անցկացվում են հանրապետության շահերը պաշտպանելու համար եւ հավելեց, որ այս կապակցությամբ ակտիվ բանակցություններ են վարվում ռուսաստանցի գործընկերների հետ: RTVI-ի մեկնաբանելու խնդրանքին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից չէին պատասխանել օպերատիվորեն:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին, երբ Երեւանը «Հայկական երկաթուղին» փոխանցեց «Ռուսական երկաթուղիների» կառավարմանը: Հայաստանի երկաթուղու աշխատակիցներն անցան աշխատանքի նոր ձեռնարկության հաստիքներով:

Ըստ կոնցեսիոն պայմանագրի պայմանների՝ ռուսական պետական ընկերությունը կարող է հայկական ուղիները կառավարել 30 տարի: Դրանից բացի, «Ռուսական երկաթուղիների» «դուստր» ձեռնարկությանն են պատկանում բոլոր գնացքները:

Կողմերից մեկը կարող է նախաձեռնել պայմանագրի լուծարում, եթե մյուսը կոպտորեն չի կատարում իր պարտավորությունները: Օրինակ՝ ՀԿԵ-ն իրավունք ունի դա անել, եթե Հայաստանի իշխանություններն իրականացնում են «որեւիցե այնպիսի գործունեություն, որն ակնհայտորեն զգալի վնաս է հասցնում երկաթուղու շահագործմանը կամ երկաթուղային փոխադրումներով ծառայությունների իրականացմանը»:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia