Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փո­ղը մի­այն տար­բեր նկար­նե­րով թուղ­թը չէ.նա­խա­գի­ծը մեծ առու­մով վա­տը չէ

INTERVIEW

Օրերս կենտրոնական բանկը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այն տարածվելու է ՀՀ տարածքում գտնվող ֆիզիկական անձանց և ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների, ինչպես նաև Հայաստանում կնքված և դրանց դիմաց ՀՀ տարածքում վճարում նախատեսող գործարքների վրա, ինչպես նաև մեր երկրի տարածքից դուրս կնքված, սակայն այստեղ վճարում նախատեսող գործարքների վրա:

Այսպիսով՝ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից 2020 թվականի հունվարի 1-ից՝ 2 միլիոն, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 1 միլիոն, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 դրամը գերազանցող ապրանքների (գույքի) իրացման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (գործարքի գումար) դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունմամբ կնվազեցվի կանխիկ դրամաշրջանառությունը, քաղաքացիների համար կսահմանվեն անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր, մասնավորապես՝ նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ:

Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին:

Բացի դա, հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքների ընդունումը կհանգեցնի նաև բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը:

Ինչպես նաև, անկանխիկ վճարումների իրականացումը (բանկային հաշվի առկայությունը բանկում, այդ հաշվի միջոցով գործառնությունների իրականացումը) կհանգեցնի նաև անձանց կողմից պահանջվող և բանկերի կողմից մատուցվող այլ ծառայությունների իրականացմանը (օրինակ՝ վարկերի, օվերդրաֆտների տրամադրում և այլն): 

Ըստ էության, այս օրենքն էապես սահմանափակելու է կանխիկ դրամի շրջանառությունը երկրում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ բոլոր կանոնակարգված և արդյունավետ երկրներում անկանխիկ շրջանառությունն ակնհայտորեն չափազանց մեծ է, իսկ Հայաստանում ընդունված է փող կատեգորիան, հասկացությունը հասկանալ որպես թուղթ, որի վրա տարբեր նկարներ կան:

«Դա իրականում այդպես չէ:

Դրա մեջ աշխատանք է դրված և այդ նույն աշխատանքի արժեքը: Հիմա, եթե մենք անկանխիկ շրջանառության ենք գնում, նշանակում է, որ այդ աշխատանքը մենք տալիս ենք ֆինանսական ինստիտուտներին, ֆինանսական շուկաներին, որպեսզի դրանք տեղակայվեն հավել յալ արժեք բերող տեղամասերում, ոչ թե բարձերի տակ կամ տանը: Տեսեք՝ հիմա բազմաթիվ անօրինական քայլեր իրականացրած մարդկանց մոտ՝ բնակարանում, ավտոտնակում և այլ տեղ, հայտնաբերեցին մեծ քանակությամբ փող: Նշանակում է՝ այդ փողը, աշխատանքը թաքցվել է: 

Դա բացառելու համար կանոնակարգված երկրներում գերակայում է չափազանց մեծ մասնաբաժնով անկանխիկ շրջանառությունը, որի պարագայում բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնք ժամանակավորապես չեն կարողանում ազատ միջոցների ավելի լավ տեղաբաշխումներ իրականացնել, կան հատուկ ինստիտուտներ՝ բանկային համակարգ, ներդրումային հիմնադրամներ, առանձին ապահովագրական ընկերություններ, որտեղ փողի տեղադրումը թույլ է տալիս այն ավելի ռացիոնալ ու նպատակամետ օգտագործել»,-ասում է Բոստանջյանը:

Տնտեսագետը նշում է, որ երբ լինում ենք արտասահմանում՝ զարգացած երկրներում, տեսնում ենք, որ այնտեղ գումարի շրջանառությունը հիմնականում տեղի է ունենում քարտերով: «Մեզ մոտ էլ աստիճանաբար փորձում են կիրառության մեջ դնել այդ աշխատելաոճը. մենք քարտերով ենք սկսում աշխատել:

Այսինքն՝ փողը, գումարը գտնվում է համապատասխան տեղամասում ավելի ճիշտ, նպատակամետ ու արդյունավետ օգտագործելու համար»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բոստանջյանը նշում է՝ նախագիծը մեծ առումով վատը չէ, այն նախանշան է, որ ֆինանսական շուկաներում ու հարաբերություններում մենք իսկապես ավելի թափանցիկ վիճակներ ենք ենթադրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal