Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

SOCIETY

Past.am

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Իրականացված քննչական եւ դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում այս պահին բացահայտվել է նույն անձանց կողմից կատարված գողության 4 դրվագ: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ., իսկ մյուսն Արագածոտնի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ.:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 56-ամյա տղամարդը խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության է եկել Արագածոտնի մարզում բնակվող իր ծանոթի հետ եւ 2019 թվականի մարտի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի վերոհիշյալ բնակարանից, Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաեւ Սեւան քաղաքում կատարել բնակարանային գողություններ:

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ վերջիններիս կողմից Սեւան քաղաքում կատարված բնակարանային գողությունների դեպքի առթիվ հարուցվել ու քննվում է եւս երկու քրեական գործ: Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում Արագածոտնի մարզի բնակիչը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է գողության եւս երկու դեպքի մասին, որի ժամանակ 56-ամյա իր ծանոթին օգնել է եւ Երեւան քաղաքի Շիրազի փողոցից ու Օրբելի փողոցներից նրա բնակարան է տեղափոխել հափշտակված իրեր ու առարկաներ: Վերջինս նաեւ մատնացույց է արել հիշյալ վայրերը, որտեղից վերցրել են այդ ապրանքները:

Ձեռնարկվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ՝ Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչի կողմից մատնանշած դեպքերի իսկությունը եւ տուժողների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի՝ Երեւան քաղաքի՝ 56-ամյա բնակչի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, առերես հարցաքննություններ, օրենքով սահմանված կարգով, հիշյալ երկու անձանց բնակության վայրերում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Կատարված խուզարկությունների արդյունքում 56-ամյա տղամարդու բնակության վայրից հայտնաբերվել է նաեւ գործարանային արտադրության «Սայգա 410» մոդելի հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաեւ՝ երկու հատ թմբուկավոր ատրճանակ, չորս հատ գազային եւ այլ ձեւափոխված, խլացուցիչով հրազեն-ատրճանակներ, մեկ հատ դանակ իր պատյանով, 96 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգից կրակելու համար նախատեսված փամփուշտներ, 30 հատ տարբեր տեսակի որսորդական փամփուշտներ, երկու հատ մեծ չափի փամփուշտ, 32 հատ «Մակարով» ատրճանակի փամփուշտի նմանվող փամփուշտներ, 4 հատ օդամղիչ ատրճանակի պահեստատուփ, բազմաթիվ կրակված դատարկ փամփուշտներ, զենքերի դետալներ եւ մասեր: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Պարզվել է, որ հայտնաբերված «Սայգա 410» մոդելի հրացանը, հափշտակվել է 2018 թվականի ապրիլի 18-ին՝ Արտաշատ քաղաքի մի բնակչից, որի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 238-րդ հոդվածի 1-ին մասով:

Գրություն է ուղարկվել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն՝ հիշյալ քրեական գործն Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին ուղարկելու եւ համատեղ նախաքննությունը շարունակելու վերաբերյալ:

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է այն անձը, ում տանից կատարվել էր նշված գողությունը: Վերջինս հայտնել է, որ իր բնակարանից կատարված գողության ժամանակ, ի թիվս հրացանի եւ մի շարք իրերի, հափշտակվել է նաեւ իր ընտանիքին պատկանող, Երեւան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մուտքի եւ շքամուտքի դռների բանալիները, որոնք հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի՝ 56-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ:

Նախաքննության ներկա փուլում Երեւան քաղաքի 56-ամյա բնակչին եւ Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 4 դրվագ բնակարանային գողություններ կատարելու համար, որոնցից երկուսը՝ Երեւան քաղաքում, եւս երկուսը՝ Սեւան քաղաքում: Նախնական տվյալներով՝ նշված հանցագործություններով պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 3.504.737.7, 810.000, 553.682 եւ 5.499.061.75 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երեւան քաղաքի 56-ամյա բնակչին եւ Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված անձանց կողմից հնարավոր այլ հանցավոր դրսեւորումները բացահայտելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal