Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ով­քեր անձ­նիշ­խան հա­մա­կար­գի կա­ռուց­ման ճա­նա­պար­հին չեն են­թարկ­վում, ուրեմն, թշնա­մի են»

POLITICS

Պարբերաբար սրվող, բայց չմեղմացող արմատական բառապաշարը, ըստ քաղաքագետ Արմեն Բադալյանի, շատ ավելի լայն պատճառ ունի:

«Հիմնական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ամբողջ համակարգն իրեն ենթարկեցնելու գործընթացն ավարտին հասցնել: ԱՄՆ կատարած այցի շրջանակներում օգտագործված բառապաշարը ու այդ վարքագիծը նորություն չէ: Սա ասֆալտին փռելու, պատին ծեփելու տրամաբանության շարունակությունն է:

Ու եթե այս բառապաշարն անցած տարի որպես PR տեխնոլոգիա լավ աշխատում էր, հիմա այդ էֆեկտն այլևս չկա: Ավելին, երբ նախկինում ասում էր՝ ժողովրդի վարչապետը կարող է ժողովրդի պահանջով հանգիստ հրաժարական տալ, մենք հիմա տեսնում ենք, որ այսօր նա ավելի է կառչած մնում իր պաշտոնին, ավելի շատ դավադիր ուժեր է տեսնում, որոնք, ըստ նրա, այս կամ այն ձևով ցանկանում են իրեն տապալել ու թույլ չտալ, որ իր «համահայկական միսիան» իրականացնի:

Սա, իհարկե, ցույց է տալիս իր հոգեկան վիճակը, ինչը բավականին դիպուկ գնահատվել էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից: 

Իսկ այդ հոգեվիճակը չի փոխվելու, որովհետև եթե անգամ մեկուկես տարի հետո նա կրկին դավադրություններ է տեսնում՝ սկսած ԱԱԾ-ից, վերջացրած՝ եկեղեցականներով, ապա նշանակում է, որ նա միշտ էլ այդպես է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ դեռ անցած տարվանից անձնիշխան համակարգ կառուցելու փորձ կա, որի ճանապարհին ընդամենը մի քանի կառույց ու ինստիտուտ է մնացել, որոնք համակարգի հսկողության տակ չեն:

«Խոսքը ՍԴ-ի, Արցախի ղեկավարության և լրատվամիջոցների մասին է: Որքան ժամանակն անցնում է, իսկ նրանց ենթարկեցնելու գործընթացը հաջողություն չի ունենում, այդ վիճակն ավելի է զայրացնում, ինչն էլ անձնիշխան համակարգի ղեկավարին հատուկ հոգեբանական վիճակ է: Բացի այդ, որքան մարդն ավելի շատ է ամրապնդում իր իշխանությունը, իրեն թվում է, որ անընդհատ իր դեմ գործողություններ են փորձում անել, ոտքի տակ փոսեր են փորվում:

Իսկ նրանք, ովքեր անձնիշխան համակարգի կառուցման ճանապարհին իրեն չեն ենթարկվում, ուրեմն, թշնամի են: Այստեղ գործում է «ով մեզ հետ չէ, մեր թշամին է» սկզբունքը: Պատահական չեն այն հայտարարությունները, թե ԶԼՄ-ները, դատարանները դավադրություններ են անում ժողովրդի դեմ, հին իշխանություններից են ֆինանսավորվում և այլն, և այլն: Խնդիրն այն է նաև, որ ինքն իրեն նույնականացրել է ժողովրդի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Բացի վերոնշյալ գործոններից՝ Արմեն Բադալյանն առանձնացրեց նաև Լոս Անջելեսում հայկական համայնքի հանգամանքը. «Այնտեղի հայերը այսօր ոգևորված են այնպես, ինչպես նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ:

Ոգևորված են՝ բայց բնակվելով այնտեղ և ոչ թե գալով Հայաստան: Մենք այդպես էլ չտեսանք այն հազարավոր հայերին, որոնք պետք է գային ու այստեղ ապրեին: Ինչևէ, այդ լսարանը Ն. Փաշինյանին ավելի մեծ էքստազի մեջ էր գցում իր ելույթների ժամանակ: Իսկ այն, որ մի անգամ շեշտվեց ժպիտները թուլության տեղ չընկալելու ու ծնկի բերելու մասին, իր հերթին վկայում է թերարժեքության բարդույթի մասին:

Իսկ երբ մարդն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ ու համարում, որ կառավարությունը լուրջ սխալներ չի արել, սկսում է տառապել անսխալականության սինդրոմով՝ չընդունելով որևէ քննադատություն: Այս իրավիճակը նորություն չէ և բնորոշ է բոլոր ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներին: Կարող ենք օրինակ բերել 90-ականներին Բելառուսում ձևավորվող նույն անձնիշխան համակարգը: Իրավիճակը բնորոշ է այն համակարգերին, ուր ղեկավարն իրեն համեմատում է արեգակի հետ, իրեն համարում է ժողովրդի հայրը, ինչն, իհարկե, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ»:

Արմեն Բադալյանը մեկ այլ գործոն էլ առանձնացրեց, որը, նրա խոսքով, կարող է ԱՄՆ-ում արված հայտարարությունների պատճառներից մեկը լինել: «ԱՄՆ նախագահը ՀՀ Անկախության տոնի շնորհավորական ուղերձում օգտագործել էր ոչ թե հեղափոխություն բառը, այլ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները կոչել էր խաղաղ գործընթաց: Միևնույն ժամանակ, կարող ենք ասել, որ այս ուղերձով ԱՄՆ-ի իշխանությունները կանխել են Հայաստանի իշխանությունների՝ ԱՄՆ-ում իրենց հեղափոխությունը վաճառելու, քաղաքական առևտուր անելու փորձը»,-ասաց նա՝ մատնանշելով անսխալականության սինդրոմի մասին:

«Եթե մարդը մտածում է, որ անսխալ է, սկսում է սխալներ անել, որոնք տեսանելի են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: 

Այն, ինչ գրվում է Հայաստանի մամուլում, դրսում դրանք ևս ուշադրության են արժանանում: 

Այս առումով ևս վառ օրինակ կա, որը նույնպես դուրս մնաց ուշադրությունից. ՀՀ իշխանություններն անընդհատ Եվրոպայի հետ ունեցած լավ հարաբերությունների մասին են խոսում, բայց մենք տեսանք, որ ԵՄ-ի գրեթե ոչ մի երկիր չշնորհավորեց ՀՀ վարչապետին՝ Անկախության տոնի կապակցությամբ: 

Սա ցույց տվեց, որ ԵՄ-ի համար Հայաստանի վարչապետը, որպես քաղաքական դեմք, այլևս գոյություն չունի:

Եվ սա պարզապես ԵՄ-ի ամենախիստ արձագանքն էր Հայաստանի վարչապետին, նրա անսխալականության սինդրոմին, որովհետև Հայաստանի ղեկավարությունը, համարելով, որ ինքը միշտ ճիշտ է, կարծում է, որ ուրիշները պետք է աջակցեն, օգնեն ու ներդրումներ անեն: Իսկ ԵՄ-ն ուղղակի հասկացրեց, որ միգուցե անսխալականության սինդրոմը ընդունելի է Հայաստանում, քեզ հավատարիմ ֆանատիկ զոմբիների համար, բայց մեզ մոտ դա չի անցնում: 

Երկրի ղեկավարությունը չի ընդունում, որ սխալվել է ԵՄ-ի հետ աշխարհաքաղաքական հարաբերություններ կառուցելու հարցում, հետևանքը ևս հաշվի չի առնում, ինչն անսխալականության սինդրոմի վառ օրինակ է:

 

Իսկ երբ հաշվի չեն առնում քննադատությունը, համարում են, որ լրագրողները սև ու վատ նյութ են գրում, հետևանքը, օրինակ, ԵՄ-ի հետ զրո հարաբերությունն ու դրանից բխող ներդրումների բացակայությունն է լինում»,-շեշտեց նա:

Անդրադառնալով նաև ԱԱԾ-ի նախկին պետի վերաբերյալ ԱՄՆ-ում արված հայտարարությանն ու համեմատություններին՝ քաղտեխնոլոգը նկատեց.

«Նախորդ պարբերության մեջ ես ասացի, որ վարչապետն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ: 

Ու նա չի կարող հանդուրժել, որ ինչ-որ մեկն իր վրա դուռ կարող է շրխկացնել, իսկ Արթուր Վանեցյանի հրաժարականը վարչապետի վրա դուռը շրխկացնելու մի գործընթաց էր, ինչն իրեն դուր չեկավ:

 Անձնիշխան համակարգի բուրգի վերևում նստածին հավասար ոչ ոք չպետք է լինի:

Բոլորը ցածր պետք է լինեն, ու սա է այդ ամենը հիվանդագին ընդունելու պատճառը: Իսկ պետական պաշտոնյաներին ու իր կողմնակիցներին, կարծես, հրահանգավորված է էժանացնել գործընթացը, ասել, որ ԱԱԾ նախկին տնօրենը լավ չէր աշխատում, չակերտավոր փորձագետները փորձում են ներկայացնել, թե նա կապված էր հին կոռուպցիոն համակարգի հետ և այլն: 

ԱԱԾ նախկին տնօրենի դեմ PR կամպանիա կա, որովհետև իր վարկանիշը բարձր է, ու դժվար է ասել՝ այս պահին ի՞ր, թե՞ վարչապետի վարկանիշն է բարձր: 

Չի բացառվում, որ իրենից բարձր լինի, ինչը որպես վտանգ է ընդունվում ու փորձում է զրոյացնել այն մրցակցին, որ իրեն հավասար այլընտրանքային կերպար չլինի: Իսկ նրան ГКЧП-ի անդամների հետ համեմատելն իրականության հետ կապ չունի, որովհետև այդ անդամները գործողություններ են իրականացրել երկրի ղեկավարի նկատմամբ, իսկ ԱԱԾ նախկին ղեկավարը դուռը շրխկացրել է ու գնացել է: 

Երկրորդ, վարչապետը, ըստ Սահմանադրության, գերագույն գլխավոր հրամանատար է լինում, երբ Հայաստանը պատերազմ է հայտարարում կամ երբ Հայաստանին են պատերազմ հայտարարում:

Մնացած դեպքերում գերագույն գլխավոր հրամանատարը գլխավոր շտաբի պետն է, սա էլ ուղղակի՝ ի գիտություն, որ մարդիկ Սահմանադրություն կարդան»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետի արձագանքին՝ կապված Լոս Անջելեսում իր վերաբերյալ Ն. Փաշինյանի գնահատականներին, քաղտեխնոլոգը շեշտեց, որ Ա. Վանեցյանի պատասխանը մի քանի ուղերձ ուներ. 

«ԱԱԾ նախկին տնօրենը փաստում է, որ իր ճակատագրի հետ կապված վերջին խոսքը ոչ թե վարչապետինը, այլ իրենն է լինելու, ինչը դժգոհեցնում է Փաշինյանին»:

 

Հաշվի առնելով փոխադարձ բանավեճը, նա շեշտեց, որ առհասարակ քաղաքական դաշտում իրավիճակը չի հանդարտվի. «Կարծես վարչապետին իշխանությունից զրկելու գործընթաց եմ նկատում: Չեմ կարող հաստատ պնդել՝ ինչ արդյունք կունենա, բայց այն, կարծես, կա: Իսկ թե ովքեր են սկսում, որոշակի ճշգրտման կարիք կա, բայց պարտադիր չէ, որ ներհայաստանյան լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023