Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սին թվեր. թե­ման կա­րե­լի է փակված հա­մա­րել

ANALYSIS

Ի սկզբանե փաստենք, որ 21-րդ դարի այս խելահեղ, բազմագործոն, արագացված զարգացումների պայմաններում 31 տարվա համար կանխատեսումներ անելն ընդհանրապես, իսկ Հայաստանի դեպքում մասնավորաբար, խելագարության պես մի բան է, եթե չասենք ավելին... 

Առավել ևս, երբ հայտարարվում են նշաձողեր և նպատակներ, որոնք որևէ ուղենիշային հիմնավորմամբ, կամ թեկուզ միջանկյալ արդյունքների ձևակերպումներով չեն ուրվագծվում:

Ամենայն հավանականությամբ, դրանք կատարվել են զուտ միտինգա-վարկանիշային մոլուցքի տրամաբանության մեջ, և մասնագիտական տեսանկյունից քննարկելն ինքնին աբսուրդի դաշտից է: Ինչևէ, եղածն եղած է, հայտարարվել է, և որպեսզի վերջնականապես փակվի այս անիմաստ թեման, անդրադառնանք հիմնական թվերին:

Ի՞նչ է նշանակում` 2050 թվականին 15 անգամ ավելի մեծ ծավալի ՀՆԱ, 5 մլն բնակչություն և միջին ամսական անվանական աշխատավարձի 7 անգամ բարձրացում Հայաստանում:

Մնացած թվերի և «մտքերի» վրա նույնիսկ ժամանակ ծախսելն ափսոս է` չանդրադառնանք: 

Դիտարկենք առանձին-առանձին ՀՆԱ-ի, միջին ամսական անվանական աշխատավարձի և բնակչության աճի նշված թվերը, իսկ վերջում համադրենք դրանք:

Եթե հաշվի առնենք, որ ՀՀ պետբյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրի մեջ հաջորդ 3 տարիների համար արդեն նախատեսվել է տարեկան միջինը մոտ 5% ՀՆԱ-ի աճ, ապա հաջորդ 28 տարիների համար տարեկան միջին աճի տոկոսը պետք է ավելին լինի, քան 8,5%-ը: Բայց դա առայժմ մի կողմ թողնենք:

Արդյո՞ք այդքան հավակնոտ և շատ է 31 տարում ՀՆԱ-ի 15 անգամ ավելացումը, որ մեծամասամբ կարծիք է հայտնվում, թե չափազանցված թիվ է: Պարզ, չոր թվաբանություն` «առանց կոտորակների, հարյուրերորդականների» և առանց որևէ այլ հարյուրավոր գործոններ հաշվի առնելու:

Այսօրվա ՀՆԱ-ի ծավալը կազմում է 6 տրլն դրամ, այսինքն՝ 2050 թվականին այն «լինելու» է 90 տրլն դրամ: 3 մլն բնակչության դեպքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2050 թվականին «կլինի» 30 մլն դրամ, այսօրվա 2 մլն դրամի փոխարեն: Եթե տարեկան միջին գնաճը հաշվենք 4% (այս համատեքստում` նորմալ աճը ապահովելու համար ծայրահեղ համեստ ցուցանիշ), ապա միայն գնաճի արդյունքում այսօրվա 2 մլն դրամը հավասար կլինի 2050 թվականի մոտ 6,8 մլն դրամի իրական արժեքին ( 2000000x( 1+4:100 )-ի 31 աստիճան = 6,8 ):

Պարզ ասած` 2050 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ( 30 մլն դրամ) իրականում կլինի ընդամենը 4,5 անգամ ավելին, քան 2018-ին էր:

Սա 3 մլն-ի դեպքում: 5 մլն բնակչության դեպքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը կլինի մոտավորապես 18 մլն դրամ, այսինքն` 2018 թվականի նկատմամբ իրական աճը 2050 թվականի արդյունքում կլինի ոչ թե 4,5 անգամ, այլ ընդամենը` 2,5 անգամ: Հիշենք այս թիվը:

2018 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 206 հազար դրամ: 7 անգամ ավելանալու դեպքում այն կազմելու է 1,4 մլն դրամից քիչ ավելին: 

Հաշվի առնելով գնաճի 4% միջին տարեկան մակարդակը, այսօրվա 206 հազար դրամի իրական արժեքը 2050 թվականին հավասար կլինի մոտ 700 հազար դրամի: Հետևաբար` միջին ամսական անվանական աշխատավարձի իրական աճը 31 տարում կլինի ընդամենը` 2 անգամ:

 

Բնակչության թվաքանակի աճը` մինչև 2050 թվականը միջին տարեկանը` մոտ 64 հազար մարդ: 

Բնակչության ավելացումը տեսական երեք աղբյուր ունի. առաջին` ծնելիության և մահացության տարբերության ավելացում, երկրորդ` ներգաղթի և արտագաղթի տարբերության ավելացում, երրորդ` ֆանտաստիկայի և աբսուրդի դաշտից է, բայց նշենք... 

Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր միտինգներում սա էլ կհայտարարվի ու ծափահարությունների կարժանանա: Ուրեմն` գրավում են այլ երկրներ և գերեվարված բնակչության քանակի տվյալները գումարվում են երկրի տվյալներին:

 Առաջին` ծնվածների և մահացածների տարբերություն: Կիրառենք «աննախադեպության» կանխավարկածը:

Վերջին 80 տարում ծնելիության տարեկան մաքսիմումը եղել է մոտ 50 հազար: Սրանից հանենք տարեկան նույն ժամանակաշրջանի մահացության վերջին 80 տարվա մինիմումից պակաս թիվը` 20 հազար:

Ամեն ինչում «աննախադեպության» կանխավարկածով առաջնորդվելով՝ տարբերությունը ստացվում է մոտ 30 հազար մարդ: 

Շարունակենք նույն տրամաբանության մեջ, և անցնենք երկրորդ աղբյուրին. ներգաղթի և արտագաղթի տարբերություն. 31 տարի անընդմեջ տարեկան առնվազն 64 հազարով ավելանալու է բնակչությունը, և կստացվի, որ տարեկան ներգաղթողների և արտագաղթողների տարբերությունը պետք է լինի 34 հազար մարդ, որովհետև 30 հազարի աճը «ապահովվել էր» բնական աճի հաշվին ( 64-30=34 ):

Նույն ֆանտաստիկայի շարքից կլինի, եթե համարենք, որ արտագաղթը լինելու է 0, բայց այդպես հաշվենք: 

Որտեղի՞ց, ո՞ր երկրներից և ինչու՞ պիտի լինի տարեկան 30 հազար մարդու ներգաղթ, եթե 2050 թվականին ակնկալվող նշաձողերը` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը` 18 մլն դրամ, և միջին ամսական անվանական աշխատավարձը` խղճուկ 1 մլն 400 հազար դրամ, չեն գերազանցում մեր հայրենակիցների գտնվելու երկրների այդ նույն ցուցանիշներին` նույնիսկ այսօր:  

Այնպես որ, պետք է մոռանալ այս թվերն ու թեման, և անցնել կողքով այնպես, ինչպես անցել ենք մնացած բոլոր սին խոստումների, ամբոխահաճության և դատարկ խոսակցությունների կողքով:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer