Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հնա­րա­վոր է՝ Փա­շի­նյա­նը մի օր հայտ­նա­բե­րի, որ մե­նակ է մնա­ցել»

POLITICS

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, հավանական է, որ կան քաղաքական պահանջներ, որոնք իրավապահ մարմինները չեն կարողանում լիարժեք կատարել: Նրա խոսքով, այդ պահանջների հիմքում այն հարցադրումներն են, որոնք ուղղվում են Նիկոլ Փաշինյանին:

«Հարցնում են, թե ինչո՞ւ նախկինները չեն ձերբակալվում, և իրեն պետք է այդ վիճակագրությունը, ըստ որի, կասի՝ տեսեք, տասին ձերբակալել են: 

Իսկ այդ վիճակագրությունն ապահովելու իրավական հիմքեր, որպես կանոն, իշխանությունները չեն ունենում: Այդ պատճառով մանիպուլ յացիոն քաղաքականություն են սկսում. սկզբում հայտարարում են, որ ինչ-որ մեկի հանդեպ քրեական հետապնդում կա: Հետո, մինչև կհերքվի կամ չի հերքվի, որ անձը մեղադրյալ է, բոլոր դեպքերում, այդ ժամանակահատվածն արդեն օգտագործվում է մեդիապատկեր ձևավորելու համար: 

Այսինքն, ցույց տալու, թե իբրև բոլորի հետևից գնում են, բոլորին փորձում են պատասխանատվության կանչել: Իսկ երբ ինչ-որ տեղ իրավապահներից քաղաքական պահանջը շատ է, իրավապահները սկսում են ընտրողաբար մոտենալ այդ պահանջված հարցերին՝ գտնելով թեկուզ փոքր հնարավորություններ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ բերելով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին առնչվող օրինակը:

«Ըստ էության, մարդուն օդում մեղադրյալ են դարձնում մի բանի համար, ինչը մշտապես որոշվել է հանձնաժողովով, առաջնահերթություններով և այլն:

Հիմա այդ դեպքը մամուլում կքննարկվի, Վիգեն Սարգսյանի անունը որպես մեղադրյալ կշրջանառվի, իսկ իրավական առումով այն զրո է: 

Մեծ հաշվով, կարծում եմ, մի կողմից ինչ-որ չափով բավարարվում է Փաշինյանի՝ բոլորին բռնելու ցանկությունը: 

Նրան ցույց են տալիս գործընթաց, որ հետագայում կարողանա այն ներկայացնել վերոնշյալ վիճակագրական փաթեթի մեջ: 

Բայց մյուս կողմից էլ իրավապահներն ամեն ինչ անում են, որ իրենք հետո պատասխանատվություն չկրեն իրենց ապօրինությունների համար: 

Մեկը, ավելի շատ, մյուսն՝ ավելի քիչ:

 

Վերջին հաշվով, օրինակ՝ ԱԱԾ տնօրենն ասաց՝ պատիվ ունեմ, ու լքեց իշխանական թիմը: Կարծում եմ՝ կախված նրանից, թե ում պատվի զգացողությունը որքան է, Փաշինյանն այդ միջոցով պետք է քաղաքական հետապնդումներին իրավական ձևակերպում տա կամ ցույց տա, որ այդ հետապնդումները ոչ թե քաղաքական են, այլ ուղղված են քրեական հանցանքներ բացահայտելուն»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականությունն այլ է։

«Ն. Փաշինյանը զգում է, որ իր կառավարությունը չի հաջողել, որ մարդկանց հայացքը գնում է այն կողմ, որտեղ նախկինում կառավարում կար: Լավ, թե վատ՝ այլ հարց է, բայց ինչ-որ բան կար»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ այս ամենի արդյունքում կրկին անցյալի դեմ պայքարն է առաջնահերթ դառնում:

Նրա խոսքով, նման իրավիճակում առաջ գնալն անհնար է, իսկ ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական օրակարգ չկա: 

«Երկրի ղեկավարումը ստանձնելուց հետո քաղաքական օրակարգ մշակելը Փաշինյանի առաջին քայլը պետք է լիներ: 

Բայց անգամ նման օրակարգ ստեղծելու փորձ չի եղել, և իրենք շարունակում են առաջնորդվել այն օրակարգով, որը կար իշխանության հասնելու համար պայքարում:

 Կային թիրախներ, որոնք այսօր չեն փոխվել, կան մեղադրանքներ, որոնց էությունը ևս չի փոխվել: Ինքը մնաց այն ժամանակահատվածում, որտեղ հնարավոր էր այդ մեղադրանքներով հեղաշրջում անել, իսկ այսօր, սակայն, այդպես առաջ գնալն այլևս հնարավոր չէ: 

Նա անընդհատ փորձում է այդ «նախկինի» ռեսուրսը մինչև վերջ սպառել ու ժամանակ շահել, բայց չգիտեմ, թե ինչո՞ւ է ժամանակ պետք: 

Եթե նպատակն այն է, որ հետագայում քաղաքական, տնտեսական զարգացում կարող է լինել, ապա այդ ուղղությամբ դեռ որևէ քայլ չի արել: Եթե նպատակն ինչ-որ հարմար պահ գտնելն ու քաղաքական քննադատի դաշտ վերադառնալն է, ապա դա էլ իր ժամանակային հնարավորություններն ունի: Այսինքն, Փաշինյանը արդեն պետք է կողմնորոշվի, թե ի՞նչ է ուզում վերջին հաշվով»,-ասաց քաղաքագետը:

 

Ինչ վերաբերում է ներիշխանական գործընթացներին, մեր զրուցակիցը նշեց. 

«Հիմա, կարծես, սպասողական զգացողություն կա. իշխանության ներսում բոլորը հասկանում են, որ այսպես այլևս չի կարող շարունակվել, ինչոր բան պետք է փոխվի, և սպասում են այդ փոփոխություններին: 

Ու այն պահին, երբ հասկանան, որ Փաշինյանն ի վիճակի չէ նոր օրակարգ մշակել ու ձևավորել, բնականաբար, փորձելու են հասկանալ, թե ո՞վ կարող է այդ խնդիրը լուծել, ո՞ւմ հետ արժե շարունակել քաղաքական համագործակցությունը:

Հիմա, ըստ էության, իշխանության ներսում արդեն ձևավորվում է երկրորդ ճամբարը: Վանեցյանը կտրուկ քայլ արեց, իսկ Սասուն Միքայել յանի՝ երկու օր առաջ արված հայտարարությունը ցույց տվեց, որ Վանեցյանի քայլն իշխանական թիմում աջակցություն ունի: 

Թե ինչ չափի, ժամանակը ցույց կտա, բայց որ աջակցություն ունի, փաստ է:

 

Նույնը կարելի է ասել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարության մասին՝ կապված Մանվել Գրիգորյանի վիճակի հետ: 

Սա ևս ներքին ըմբոստություն ու դժգոհություն է: Կախված քաղաքական գործընթացների արագությունից՝ հնարավոր է, որ այս երևույթը տարերային բնույթ ստանա, ու Փաշինյանը մի օր հայտնաբերի, որ մենակ է մնացել: 

Այն իմաստով մենակ, որ արդեն իրեն անգամ աջակցող կամ կարեկցող չի լինի իշխանական թիմում»:

Քաղաքագետը շեշտեց, որ Ն. Փաշինյանն այդ ամենի արդյունքում խուսափելու է թիմային որոշումներից, իր քայլերը թիմում քննարկելուց, և ընդամենը պահանջներ է ներկայացնելու թիմակիցներին:

«Բայց այստեղ ևս ժամանակային լիմիտներ կան՝ կախված նրանից, թե ով որքան ժամանակ է պատրաստ այդ պահանջները կատարել: 

Համենայն դեպս, մարդիկ, որոնք վստահ են, որ լուրջ ներդրում են ունեցել հեղաշրջման գործում, հիմա իրենց գնահատված չեն զգում:

 

Կարծում են, որ հաղթողի բոլոր դափնիները Փաշինյանն է վերցրել ու իրենց հետ չի կիսվում: Բոլորին ասում է՝ դուք պարտական եք իմ հեղինակությանը, պետք է ենթարկվեք ներքին քաղաքականություններին և այլն: 

Սա անձնական տիրույթում կոնֆլիկտ է առաջացնում՝ իր հերթին առաջացնելով «բա մենք էլ ենք արել, մենք էլ ենք շահառու» հարցադրումներ:

 

Այդ իմաստով ակնհայտ է, որ Փաշինյանից հեռանալու գործընթացներ են սկսվել»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ իշխանության ներսում առկա տարաձայնություններն օբյեկտիվ պատճառներ ունեն:

«Երկրում կուտակված խնդիրներ կան, իսկ հասարակության մեջ՝ այդ խնդիրները լուծելու շատ մեծ սպասելիքներ: 

Այն մարդիկ, որոնք եկել էին իշխանական թիմ ինչ-որ կարևոր խնդիր լուծելու համար, տեսնում են, որ դրանք պարզապես Փաշինյանի անձնական ամբիցիաները բավարարելու խնդիր են դառնում:

 

Իրենք բարձրաձայնում են հարց, որը չի լուծվում կամ այլ ընթացք է ստանում, որովհետև Փաշինյանն այդ հարցում դիվիդենտներ ստանալու հնարավորություն չունի»,-ասաց նա՝ նկատելով, որ կան մարդիկ, որոնք, իրենց պատկերացմամբ, իրենց արածի չափով ուզում են գնահատական ստանալ, ունենալ որոշումներ իրականացնելու և դրանք կատարելու հնարավորություն:

«Չեն ուզում պարզապես ենթարկվել Փաշինյանին, և շատերն արդեն չեն համարում, որ նա լուրջ ունակություններ ունի. հեղափոխական էյֆորիան անցել է, և հիմա այլ որակներ են պահանջվում, որին Փաշինյանը չի բավարարում:

 Այս ամենը կուտակվում է ու հանգեցնում կոնֆլիկտների՝ իշխանության ներսում»,-ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը: 

 

Խոսելով ԱՄՆ կատարված այցի մասին՝ քաղաքագետը մի հանգամանք առանձնացրեց: «Որևէ քաղաքական, տնտեսական, անվտանգային հարց այդ այցի ընթացքում չի լուծվել: 

Դա «անայց» էր, որի ընթացքում նոր հարցեր առաջացան, որոնք իրենց հետևանքներն են ունենալու: Մասնավորապես, խոսքն Արցախին վերաբերող՝ Փաշինյանի գնահատականների մասին է:

Նա ներկայացրեց հարցն այնպես, թե նախկին իշխանություններն արդար չէին, միակողմանի էին, հաշվի չէին առնում Ադրբեջանին, դրա համար էլ խնդիրը չի լուծվում: Նա այսօր Հայաստանը ներկայացրեց որպես մի երկիր, որտեղ հեղաշրջումից առաջ ընդհանրապես ոչինչ չի եղել: ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ առաջին անգամ ենք ստեղծում ժողովրդավարական ինստիտուտներ: 

Մենք, իհարկե, ունեինք խնդիրներ, որոնք օբյեկտիվորեն պայմանավորված էին այլ հանգամանքներով և Հայաստանից չէին բխում: Բայց Փաշինյանն այդ ամենը անուղղակի կապեց նախկին իշխանությունների գործունեության հետ:

Չգիտեմ, թե ով և ինչպես կօգտագործի սա մեր դեմ, բայց որ յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո մեր հակառակորդների համար աշխատանքի մեծ դաշտ է բացվում, փաստ է»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal