Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կալանավորվել է Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրենը

POLITICS

Past.am

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 27–ին բավարարել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ Կարինե Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ ՀԿ նախագահը 2015 թվականի ընթացքում Գյումրի քաղաքում անցկացվելիք «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար, համաձայն ներկայացված նախահաշվի, ի դեմս «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության և «Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի» ՀԿՀ-ի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել է 5.000.000 ՀՀ դրամ գումար: Նույն նպատակով, համաձայն ներկայացված նախահաշվի, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի միջև կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, ըստ որի՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից հասարակական կազմակերպությանը հատկացվել է նշված 5.000.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված գումարներից յուրացնելու եղանակով առերևույթ հափշտակվել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամ գումար, և որպեսզի կատարված հափշտակության հանգամանքը քողարկի, ՀԿ նախագահը կեղծել է իրավունք վերապահող փաստաթղթեր:

Մասնավորապես՝ կազմվել են հասարակական կազմակերպության պատվերով, իբր, տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց վճարված գումարների վերաբերյալ դրամարկղային մուտքի կեղծ օրդերներ, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ հաշիվներ, ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացվելիք ֆինանսական հաշվետվության փաստաթղթերի ամփոփաթերթերում կեղծ տեղեկություններ են ներառվել՝ նույն` 2.681.000 ՀՀ դրամ գումարի չափով ծախսը Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված դրամական միջոցներով կատարած լինելու վերաբերյալ, իսկ ՀԿ նախագահն իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել է կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` դրանք ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀԿ նախագահի կողմից 2015 թվականին անցկացված «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից փոխանցված 3.000.000 ՈԴ ռուբլի գումարից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի 27.170.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Քննության տվյալներով՝ օգտվելով հասարակական կազմակերպության նախագահը հանդիսանալու հանգամանքից, յուրացնելու եղանակով հափշտակություն կատարելու մտադրությամբ, իբրև հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար անհատ ձեռներեցին վճարվելիք գումար, ՀԿ նախագահը 3 անգամ գումարներ է դուրս գրել հասարակական կազմակերպության դրամական միջոցներից և յուրացնելու եղանակով հափշտակել, իսկ հափշտակության փաստը կոծկելու համար կազմել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, այն է՝  անհատ ձեռներեցի հետ, վերջինի կողմից առանց ծառայությունների իրական մատուցման, կազմել է կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր` ծառայությունների մատուցման հաշիվներ, ակտեր` հասարակական կազմակերպությանը 10.678.000, 7.562.000, 8.930.000 ՀՀ դրամի չափով ծառայություններ մատուցված լինելու վերաբերյալ, այդ փաստաթղթերը հաստատել իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով, ձեռք բերել հիշատակված գումարների չափով վճարում կատարված լինելու մասին անհատ ձեռներեցի կողմից կազմված կեղծ տվյալներ պարունակող անդորրագրեր և հատկացված միջոցների նպատակային ծախսումը հիմնավորելու նպատակով դրել շրջանառության մեջ` դրանք ուղարկելով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամ:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է նաև ՀԿ նախագահի կողմից կատարված մեկ այլ հանցավոր դրսևորում:

Պարզվել է, որ ՀԿ նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

Քննության տվյալներով՝ ՀԿ նախագահը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք մրցույթ-փառատոնին մասնակցելու կամ այդ պատրվակով այդ երկիր մեկնելու հնարավորության մասին և վստահություն ձեռք բերելու նպատակով, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության անունից հանդես գալով, նրանց հետ կնքել է պայմանագրեր` պարտավորվելով նրանց որպես արվեստագետներ ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այնտեղ կայանալիք սեմինարին իբր մասնակցելու համար:

Այնուհետև նրանցից պահանջել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության բանկային հաշվին փոխանցել 1300 ԱՄՆ դոլարից մինչև 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և հափշտակել թվով 9 անձանց կողմից հասարակական կազմակերպության հաշվին փոխանցված ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի  7.115.950 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Կարինե Ավդալյանը եղել է նաև Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենը։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia