Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեղրիի Փոքր թաղի 37 տան դուռը, երեք սերունդներն ու եկեղեցու ճանապարհը

SOCIETY

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում առանձնահատուկ տեղ ունի Փոքր թաղը, որը բնակիչները երբեմն նաև Հին թաղ են անվանում: 

Փոքր թաղի սկզբնական հատվածից ավելի վառ է երևում թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որն այս տարի է վերանորոգվել: 

Հեռվից ավելի ընդգծված են երևում Փոքր թաղի տները, որոնք անգամ հեռվից աչքի են ընկնում ճարտապետական ինքնատիպ լուծումներով: Տներից յուրաքանչյուրի առջև նռնենիներ կան, որոնք, հետո պարզվեց, սերնդեսերունդ են փոխանցվել:

Փոքր թաղին հատուկ էին նաև նեղլիկ ճանապարհները, որոնցով պետք է հասնեինք նոր վերաբացված եկեղեցի: 

Բայց այդ ճանապարհների, տների ու դրանց ճարտարապետական լուծումների մեջ կարծես պատմության շունչ կար, ինչը ստիպեց հետ ընկնել գործընկերներիս խմբից:

Եկեղեցու ճանապարհից ոչ հեռու աչքի ընկավ հատկապես Փոքր թաղի 37-րդ տան հին փայտե դուռը, որի վրա անգամ մինչև վերջ չխփված մեխը մտովի դարեր առաջ էր տանում: Դուռը թակելու գայթակղությունը մեծ էր: 

Պարզվում է՝ 37 տան դռները բոլոր հետաքրքրասերների առջև են բացում, որոնք, ի դեպ, քիչ չեն:

Դուռը բացում է տան հարսը՝ 37-ամյա Աննան: Հեռավոր 1800-ականներից գալով, հիշելով մեծերից պատմած մի քանի դրվագ՝ ասում է, որ տանը երեք սերունդ է մեծացել:

«Հիմա դուռը տեսնում են, ներս մտնում, բայց ձեր նման հուսահատվում են»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Աննան ու նշում, որ տան ներսում մի փոքր այլ է՝ ժամանակակից կենցաղից ու իրերից չեն կարողացել զերծ մնալ: 

«Առաջ կային փայտից քանդակներ, չգիտեինք, որ մեծ ուշադրություն կգրավի, փոխել ենք, բայց դուռը նույնն ենք թողել, ձեռք չենք տալու: 

Որպես հնություն ենք պահել, որ թաղի կոլորիտը մնա»,-պատմում է նա ու ասում, որ ընտանիքում հիմա 7 հոգով են ապրում:

Մեղրիի կյանքից դժգոհ չէ. «Ի տարբերություն մյուս բնակավայրերի, Մեղրիում բոլոր առումներով շատ ավելի հեշտ է ապրելը՝ մարդկանց մեծ մասն աշխատանքով ապահովված է: Մեղրիի միրգը միշտ արժեք է ունեցել:

Բացի այդ, չենք չարչարվում, ինչպես, օրինակ, Արարատյան դաշտավայրի բնակիչները: Բնությունն ու եղանակն այդ հարցում խնայել են մեզ»,-ժպիտով նշում է Աննան ու հավելում, որ իրենք նաև այգի ունեն: Արքայանարինջ են աճեցնում, զբաղվում չրագործությամբ:

«Չրագործությունը մեր ապրուստի միջոցը չէ, ուղղակի այգին ունենք՝ պիտի մշակենք, հո չե՞նք թողնելու»,-ընդգծում է նա: Զրույցին է միանում սկեսուրը՝ Ալիսա Ղուկասյանը, որն արդեն 52 տարի է՝ Փոքր թաղի բնակիչ է:

Քիչ թե շատ ծանոթ լինելով տան պատմությանը՝ տիկին Ալիսան պատմեց, որ իր սկեսրայրն ու սկեսուրը տունը գնել են մոտ 1939 թ.-ին:

«Մի քանի տարի առաջ եկել էին, որ գնեն տունը, բայց այնքան չնչին գումար էին առաջարկում՝ 2000 դոլար, իսկ մեզ համար մեր տունն արժեք է: 

Հետաքրքիր պատշգամբ ունեինք, որը հնարավորինս փորձել ենք պահպանել»,-ասաց նա՝ շեշտելով, որ տունը փոքր է եղել, ինչի պատճառով պատ են քանդել ու սենյակներ ավելացրել:

 

Տիկին Ալիսան ևս դժգոհ չէ Մեղրիի կյանքից:

«Մարդ կա՝ գոհ է, մարդ կա՝ դժգոհ: Մարդ կա՝ ունի, բայց ավելի շատն է ուզում: Ճիշտ է, Մեղրին սահմանամերձ է, առանձնապես ուշադրության չի արժանանում, բայց ուրիշ տեղերի նման չի, դժգոհ չենք: Մեղրեցին խոպան չի գնում՝ հիմնականում չի գնում: 

Առաջ թաղամասը դժվարություններ ուներ՝ ջուր չկար: Մարդկանց մի մասը ջրի պատճառով թողեց ու գնաց: Հիմա, ոչինչ, տալիս են»,ասում է նա ու հավելում, որ տունը փայտով են տաքացնում:

«Մեղրին լավ տեղ է, ուրիշ տեղ չենք ուզի գնալ, Մեղրու ամեն ինչը լավ է»,-ասում է տիկին Ալիսան՝ ցույց տալով տան գրեթե վերևում գտնվող եկեղեցին, որը նոր է վերաբացվել:

«Սովետական տարիներին, հիշում եմ, խոտ էր այնտեղ, հիմա լավ է, նաև վերակառուցվել է, ամուր է»,-ասաց տիկին Ալիսան՝ ակամայից հիշեցնելով, որ պետք է հասնեինք վերանորոգված Սուրբ Սարգիս եկեղեցի: 

Քանի որ զրույցի էի բռնվել 37 տան բնակիչների հետ՝ հետ ընկնելով գործընկերներիս խմբից, տիկին Ալիսայի փոքրիկ թոռնուհին ընկերակցեց ինձ՝ մինչև Փոքր թաղի նեղլիկ ու լաբիրինթ հիշեցնող ճանապարհներով հասանք այնտեղ, ինչի համար և եկել էինք Փոքր թաղ:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal