Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշ­խա­նու­թյուն­նե­րի «ձե­ռա­գիրն» իրենց իսկ դեմ է աշ­խա­տում.

ANALYSIS

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի 19 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: 

ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներից տեսանելի է դառնում, որ այն համայնքապետները, որոնք աշխատում էին դեռևս նախկին իշխանությունների ժամանակվանից, հիմնականում վերընտրվել են:

 Իսկ սա նշանակում է, որ ներկայիս իշխող կուսակցությունը ներկայացնող թեկնածուները ի զորու չեն եղել արժանանալ համայնքների բնակիչների վստահության քվեին:

Սա էլ որերորդ տեղական ընտրություններն են, որոնք փաստում են, որ իշխող կուսակցության դիրքերը տեղական մակարդակում շատ թույլ են: 

Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ իշխանությունները Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մեջ ցանկանում են դրույթ ամրագրել, ըստ որի՝ համայնքներում հիմնական ընտրական պայքարը կընթանա ոչ թե թեկնածուների միջև, այլ կուսակցությունների միջև, որոնք կներկայանան իրենց թեկնածուների ցուցակներով: Ինչպես հիմա արվում է խոշոր համայնքների պարագայում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր:

Իշխանությունը հույս ունի, որ ՏԻՄ ընտրությունների այսպիսի տարբերակի կիրառման ժամանակ իր դերակատարությունը կունենա նաև վարչապետի բարձր վարկանիշը, որը տարածվում է ՔՊ-ի վրա: 

Այնուամենայնիվ, նշենք, որ նոր փոփոխությունը չի երաշխավորում, որ իշխանություններին այդպիսով կհաջողվի ՏԻՄ ընտրություններում գրանցել ցանկալի արդյունքներ: 

Առավել ևս, որ վարչապետի, էլ չենք ասում իր կուսակցության, վարկանիշն անընդհատ իջնում է և իջնելու է: 

Դա բոլոր իշխանությունների «ճակատագիրն» է, այս իշխանություններինը՝ առավել ևս, քանզի իշխանական թիմը ոչ մի ջանք ու եռանդ չի խնայում եղած հսկայական վարկանիշն անվերադարձ մսխելու համար: Առավել ևս՝ մարզերում:

Հաղթանակի հասնելու համար ՔՊ-ն պետք է ունենա յուրաքանչյուր համայնքի հետ կապված ծրագիր, որը պետք է ներկայացնեն համայնքի խնդիրներից տեղյակ թեկնածուներ, սակայն ՔՊ-ի կադրային բազան շատ թույլ է, և շատ հաճախ թեկնածուներ են առաջադրվում այնպիսի մարդիկ, որոնք համայնքի բնակիչների համար անհայտ դեմքեր են և համայնքի զարգացման գործում իրենց լուման չեն ունեցել:

Մարզերում իշխող ուժի դիրքերի ամրապնդմանը խոչընդոտում են նաև ՔՊ-ի ներսում նկատվող հակասությունները, ինչպես եղավ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ ՔՊ-ական Սասուն Միքայելյանը հրաժարվեց իր աջակցությունը հայտնել իշխող ուժի թեկնածուին՝ այդպիսով անուղղակի իր սատարումը հայտնելով գործող քաղաքապետին:

Քանի որ ՔՊ-ն չունի գաղափարախոսական հենք, որ կարողանա համախմբել իր մարզային ներկայացուցիչներին գաղափարի շուրջ, ապա համայնքներում կուսակցության ներկայացուցիչները առաջին պլանում են դնում սեփական ամբիցիաների բավարարումը: Իսկ ՔՊ-ականների միջև հակասությունները կարող են վարկաբեկել իշխող ուժին տեղական մակարդակով, ինչպես տեղի է ունենում Արարատի մարզի Նորաշեն համայնքում:

Ընդհանրապես, հետաքրքիր գործելաոճ են որդեգրել իշխանությունները մարզերում: 

Հետևողականորեն փորձում են ազատվել ընտրված «անհնազանդ» գյուղապետներից, հետո արտահերթ ընտրություններում պարտվում են, սակայն շարունակում են նույն քաղաքականությունը: 

Մարզը վերահսկելի դարձնելու ուրույն ձև է, սակայն չաշխատող, որովհետև մարզպետների մեծ մասը չափազանց թույլ է: Բայց և չունեն երկխոսության, համատեղ աշխատելու շնորհքը:

Ինչ վերաբերում է Նորաշենին, ապա երկու օր է՝ համայնքի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել՝ դժգոհելով, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի միջամտությամբ՝ իրենց համայնքի ընտրված ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները անօրինական ձևով դադարեցվել են, նշանակվել է պաշտոնակատար, որն, ի դեպ, երեկ ի ցույց դրեց իր ողջ դեմքը՝ վերջում նույնիսկ բերման ենթարկվելով ոստիկանության բաժին: 

Համայնքի ղեկավար Ն.Գրիգորյանն էլ իր լիազորությունները դադարեցնելու մարզպետի միջամտությունը կապում է նրա հետ, որ ինքը ԱԺ դեկտեմբերյան ընտրություններին չի օգնել մարզպետ Սարգսյան Գարիկին, այլ օգնել է ՔՊ-ի այլ թեկնածուի՝ Ատոմյան Սերգեյին, որն իր համագյուղացին է։

Անկախ նրանից՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, այս և նմանատիպ դեպքերում գործ ունենք նաև վտանգավոր մի երևույթի հետ, ինչը կոնկրետ այս պարագայում Գարիկ Սարգսյանը փաստացի հրահրեց: Խոսքը համայնքներում մարդկանց միմյանց դեմ հանելու, թշնամացնելու մասին է: 

Վարչապետն ասում էր՝ ժողովուրդ, երկրի տերը դուք եք, ձեր դուռն է, կուզեք՝ կջարդեք: Այնինչ, մարզպետն իր կաբինետում պարզապես թաքնվում է այդ նույն ժողովրդից, հետո էլ նրանց «վրա» բերում իր կողմնակիցներին:

 

Արդյունքում հազիվ հնարավոր դարձավ խուսափել առավել ծանր հետևանքներով բախումներից: 

Բայց ունի՞ մարզպետը երաշխիք, որ հետո մարդիկ գյուղում չեն բախվելու իր իսկ սերմանած թշնամանքի արդյունքում:

 

Բայց սա միայն մեկ մարզի խնդիր չէ: Սա այս իշխանության «ձեռագիրն» է:

Ստացվում է, որ իշխող ուժը ներկայումս բազմաթիվ խնդիրներ ունի ոչ միայն ընդհանրապես, այլև հենց իր ներսում, իսկ գալիք ընտրություններում՝ թե՛ համապետական և թե՛ տեղական մակարդակով, հաջողություններ արձանագրելու համար լուրջ եզրակացություններ պիտի անի Փաշինյանը: 

Սեփական թիմի ներսում քայքայիչ գործընթացները, հասարակության տարբեր շերտերի հետևողականորեն թշնամացնելը, անդունդներ ձևավորելը շրջվելու է առաջին հերթին իր ու իր կառավարության դեմ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia