Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հար­ցերը, որոնք ժա­մա­նակին խնդրա­հա­րույց էին և խո­չըն­դո­տում էին աշ­խա­տան­քը, այ­սօր էլ ար­դի­ա­կան են

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Թե այս ամենն ինչի կհանգեցնի, որոշ ժամանակ հետո հասկանալի կլինի

«Մշակույթը ճահճացման մեջ է» ձևակերպումն ինձ համար անընդունելի և անհասկանալի է, որովհետև նույն քաղաքական իրադարձությունների մեջ տեղի ունեցող փոփոխություններն ու գործընթացները, հեղափոխությունը, մարդկանց փոխհարաբերությունները, արվեստագետների՝ իրար հետ շփման ձևերն արդեն իսկ շատ կարևոր մշակույթ է, որը միանշանակ լճացման մեջ չէ: 

Թե այս ամենն ինչի կհանգեցնի, որոշ ժամանակ հետո հասկանալի կլինի, բայց այն, որ լճացում չկա, միանշանակ է: Լճացում չկա այլ ոլորտներում ևս: 

Ցանկացած ոլորտում, նույնիսկ այնտեղ, որտեղ հեղափոխության ձեռքը դեռ չի հասել, միևնույն է՝ սթափության այնպիսի մակարդակի են հասել, որ էլի ազատագրվել են լճացումից:

Նախարարությունները միավորելը և հսկայական նախարարություն ստեղծելը սխալ որոշում էր

Օրերս ազգային կինոկենտրոնը հրապարակեց այս շրջանի համար հայտերի ֆինանսավորման ծավալները, ինչպես նաև անվանացանկը, թե ովքեր են ստացել ֆինանսավորում: 

Ունեի նախագիծ, պետք է նկարահանեմ իմ դեբյուտային կարճամետրաժ ֆիլմը: Եթե ուսումնասիրեք ֆինանսավորման արժանացածների անվանացանկը, կտեսնեք, որ բացարձակապես նոր անուններ են: 

Կար ընդունված կարծրատիպ, որ պետական ֆինանսավորումը միայն հատուկենտ մարդկանց միջև հասանելի գումար է, ինչն այդպես էլ եղել է: 

Կինոյի ասպարեզում, որը տարիներ շարունակ անհույս ոլորտ էր, երիտասարդ կինոգործիչները ձեռք էին քաշում պետական համակարգից, փորձում էին իրենց համար ստեղծել այլընտրանքային ճանապարհներ: 

Իհարկե, որպես կառույցներ և կազմակերպություններ, դրանք շարունակում են լինել չափազանց բյուրոկրատական: Սա պետք է փոխել: 

Երբ դեռևս մշակույթի նախարարի խորհրդական էի, ասել եմ՝ սխալ որոշում էր նախարարությունները միավորելը և հսկայական նախարարություն ստեղծելը: 

Օրերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի հաղորդման հյուր էր, որի ժամանակ որևէ հարց չհնչեց գիտության, երիտասարդության, սպորտի, մշակույթի մասին:

Բոլոր հարցադրումները միայն կրթության մասին էին: Իհարկե, կրթությունը պետության ամենակարևոր պլատֆորմներից մեկն է, բայց արդեն իսկ սա որակական չափանիշ է ցույց տալու, որ այն մյուս ոլորտները անուշադրության են մատնված: Նախարարության օպտիմալացման որոշումը որևէ մասնագիտական հիմնավորում չունի: 

Եթե օպտիմալացումն արվում էր նրա համար, որպեսզի աշխատակիցներ կրճատվեն, փաստացի աշխատակիցներ չկրճատվեցին: 

 

Մի շարք հարցեր, որոնք այն ժամանակ մեզ համար խնդրահարույց էին և խոչընդոտում էին մեր աշխատանքը, օրինակ՝ և՛ այն համակարգերը, որոնցով մարդիկ աշխատում էին, և՛ ինֆորմացիայի պակասը, և՛ ինֆորմացիոն խողովակների ակտիվացումը, և՛ ՊՈԱԿ-ների ու նախարարության փոխհարաբերությունները, և՛ «Գնումների մասին» օրենքը, որը մշակույթի նախարարության և դրա կողմից աջակցություն ստացած ցանկացած մշակութային փառատոնի համար գլխացավանք է, վստահ եմ՝ մինչ օրս էլ ակտուալ են: 

Կունենանք մի ուրիշ տեսակի գլխացավանք մեր կինոարտադրության համար

Օրենքը պետք է կարգավորի երկու կարևոր խնդիր: 

Առաջին՝ պետություն և մասնավոր կինոարտադրող փոխհարաբերությունների ճիշտ ձևակերպում և այդ ոլորտի կարգավորում, երկրորդ՝ երկու մասնավոր ընկերությունների միջև, այդ թվում՝ մեկը կարող է լինել արտասահմանյան ընկերություն, փոխհարաբերությունների կարգավորում: 

Հակառակ դեպքում՝ ունենալու ենք մի ուրիշ տեսակի գլխացավանք մեր կինոարտադրության համար: Մեր օրենքում այնպիսի դրույթներ կան, որոնք ինձ համար անհասկանալի են, տպավորություն է, որ դրա թիկունքում կանգնած են ոչ մասնագետներ, որովհետև որևէ հիմնավորում չկա: 

Եթե օրենքն իմ նկարագրած փոխհարաբերությունները չի կարգավորելու, չի ստեղծելու բարենպաստ պայմաններ համատեղ կինոարտադրություն ունենալու համար, ուրեմն դա լինելու է հերթական ջուրծեծոցին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal