Երեւանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
SOCIETY
Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ Երեւանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ Երեւանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի (վարորդ՝ Տեմսիկ Վ., ծնված 1947 թ.) ավտոմեքենան բախվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Անդրանիկ Մ., ծնված 1966 թ.): «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: