Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կանգ առնելու և զրոյական կետի գալու անհրաժեշտությունը. Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները հաղթահարված չեն

POLITICS

Երկրում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ ատելության խոսքի չափաբաժինը, չարությունը, թշնամանքը հետզհետե ավելանում են, զուգորդվում նաև մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու հայհոյանքով: 

Ի՞նչ վտանգներով է լի այս մթնոլորտը, ո՞ւր է տանում այն, ովքե՞ր են պատասխանատու ստեղծվածի համար, առողջացման հնարավորություններ կա՞ն: Այս հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանի հետ:

Շեշտելով, որ խնդիրն այստեղ ոչ թե անձերն են, այլ երևույթն ու դրանից բխող հետևանքները, Թևան Պողոսյանն առանձնացնում է հատկապես միասնականության և Հայաստանի առաջ առկա մարտահրավերների խնդիրը: 

«Ելնելով ներկայում կամ նախկինում զբաղեցրած որևէ պաշտոնից կամ այսօրվա ունեցած որևէ դերակատարումից՝ մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք պարտականություն ունեն՝ թե՛ ապագա սերնդի, թե՛ իրավիճակը երկրում միասնականության դաշտում պահելու համար:

Իսկ դրա համար պետք է ներքին զսպվածության ընկալում, որտեղ դու սկսում ես քեզանից՝ չսպասելով ուրիշներին: Եթե դու գիտակցում ես, ապա իրավիճակ է փոխվում՝ երկարատև ընկալելու ես այն կարևոր հանգամանքը, որ միասնականությունը շատ կարևոր է: 

Բոլորիս երազանքն է հզոր Հայաստան ձևավորելը, իսկ հզոր Հայաստան ձևավորվում է, եթե միասնական Հայաստան է լինում»:

Կարեն Քոչարյանի խոսքով, ստեղծվածի պատճառները շատ ավելի խորքային են, գալիս են շատ ավելի հնից. 

«Նախկինում, այսպես կոչված, քաղաքական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ իրենց թույլ էին տալիս արարքներ, որոնք որևիցե գնահատականի՝ քաղաքական կամ քրեական պատասխանատվության չէին արժանանում: Իհարկե, չհաշված հասարակության վրդովմունքն ու մեդիայի արձագանքը:

Այս ամենը բերեց նրան, որ շատերին թվաց, որ դա կարելի է: Մտածեցին՝ եթե նրան կարելի է, իրենց ինչո՞ւ չի կարելի: Սա կամաց-կամաց փաստացի ապրելակերպ դարձավ: 

Այդ ամենին, իհարկե, նպաստեց նաև Ֆեյսբուքի գործոնը, որտեղ մոնիտորի դիմաց գտնվելով՝ մարդկանց թվում է, թե առյուծ են կտրել»: 

Իսկ հասարակությունը առողջացնելու ճանապարհը, ըստ քաղտեխնոլոգի, կրթելն է. 

«Հասարակությունը վերջին 30 տարիներին դեգրադացել է անիմաստ, ռաբիս երգիչներով, սերիալներով, որտեղ քարոզվում է այդ նույն բռնությունը: Վերջին 30 տարիներին հայ հասարակությունը ոչ թե կրթվել, այլ դիպլոմ ու ատեստատ է ստացել: 

Պետք էր սկսել հասարակությունը կրթելուց, բայց ոչ թե կրթել, այլ կռտել ենք: 

Որքան հասարակությունը շարունակի սնվել նրանով, ինչով սնվում է և չսնվի նրանով, ինչով սնվում է ամբողջ առաջադեմ և քաղաքակիրթ աշխարհը, մենք ունենալու ենք հակառակ պատկերը»

Թևան Պողոսյանը հիմնական վտանգի մասին մատնանշեց. 

«Մեր առջև կանգնած են շատ մարտահրավերներ, բայց երբ մտնում ենք մարդկային անձնական դաշտ, բնականաբար, ունենում ենք խնդիրներ, իսկ անձնական վիրավորանքները երկար ժամանակ չեն մոռացվում: 

Կարող է շատ կարևոր պահի, երբ մեզ միասնականություն է պետք, այդ վիրավորանքները թույլ չտան միասին մի բռունցք դառնալ: 

Ամբողջ խնդիրը սա է. պետք է գիտակցել, խորապես հասկանալ, որ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն ամբողջովին հաղթահարված չեն, ավելին՝ գնալով նույնիսկ սաստկանում են, ավելանում են, իսկ մեզ միասնություն է պետք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ 2018թ. հեղափոխական շարժման ժամանակ սիրո և հանդուրժողականություն ասվածի մեջ խորը իմաստ էր դրված:

«Դե, եկեք այդ սերն ու հանդուրժողականությունը ցուցաբերենք»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Իսկ Կարեն Քոչարյանի խոսքով, սիրո և հանդուրժողականության մասին միայն խոսվեց: Իսկ թե ինչո՞ւ չստացվեց նոր էջ սկսել, նկատեց. 

«Կարծում եմ, որ ոչ մի կողմ չուզեց դա: Եթե ուզենային՝ կստացվեր: 

Պարզապես, գիտեք, մեզ մոտ ստացվեց այնպես, որ քաղաքական պայքարը ոչ թե Հայաստանն առողջացնելու ճանապարհի քաղաքական պայքար դարձավ, այլ կենաց-մահու պայքար, ինչն էլ բերեց այս վիճակին»:

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների՝ պատասխանատվության գիտակցմանը, նա շեշտեց. «Այդ գիտակցումը չի գալիս, որովհետև այն չկա: Որտեղի՞ց գա այդ դեպքում: Այդ գիտակցումը կգա նոր քաղաքական գործիչների տեսքով»:

Թևան Պողոսյանի խոսքով, յուրաքանչյուրն իր բաժին պարտականությունը պետք է ճիշտ ձևով կատարի՝ սկսելով հենց ինքն իրենից: 

«Անհնարին է հիմա հասկանալ, թե ով է եղել առաջինը, երկրորդը, երրորդը կամ ով առաջինը պիտակավորեց, ով հետո պատասխանեց: Ցանկացած կոնֆլիկտ կամ իրավիճակ զարգանում է աստիճանաբար:

 

Բայց պարզապես պետք է գիտակցել, որ հիմա պետք է կանգնել, իսկ «կա՛նգ առը»-ը նշանակում է, որ յուրաքանչյուրս մեզանից ենք սկսում: 

Երբ աշխարհը գիտակցում է, որ մենք միասնական ենք, որևէ մեկը չի մտածելու ոտնձգություն անելու մասին, որովհետև հասկանալու է, որ հարվածը հուժկու է լինելու»,-ասաց Թ. Պողոսյանը՝ շեշտելով առօրյայում միասնական լինելու անհրաժեշտության մասին, երբ չկա որևէ հանգամանք, որը կստիպի միասնական լինել:

«Միասնականությունը մեր անվտանգության բաղադրիչներից մեկն է, իսկ անվտանգությունը մեր առջև կանգնած խնդիրն է, մեր պետականության պահպանման և մեր պետության զարգացման խնդիրն է: 

Չէ՞ որ  ուզում ենք հզոր տնտեսություն ձևավորել, ասում ենք, որ տնտեսական հեղափոխությունը պետք է ներգրավող մոդել ունենա: 

Ո՞նց ենք ներգրավելու, եթե իրար ամեն օր պիտակ ենք կպցնում»,-ասաց Թ. Պողոսյանը: Կարեն Քոչարյանը նկատեց՝ այսօր կարծես մեկը մյուսին մեղադրում են ստեղծված իրավիճակի համար

 

«Բայց կարծում եմ՝ հիմա արդեն սխալ է մեղավորներ փնտրելը: 

Պետք է պարզապես զրոյական կետի գալ՝ արգելել նման երևույթներն ու արարքները բոլորին: Այսինքն, ինչը հնարավոր է արգելել իրավական առումով: 

Իսկ ինչը հնարավոր չէ, գոնե հասարակական ընդհանուր հայտարարի գալ այդ հարցի շուրջ ու կանոններին չենթարկվողներին համարել իզգոյ»,-նշեց քաղտեխնոլոգը:

 

Նրա դիտարկմամբ, զրոյական կետի գալն ընդամենը քաղաքական կամքի հարց է: 

«Եթե քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ու խաղացողները կամք դրսևորեն ու նստեն սեղանի շուրջ, խաղի կանոններ որոշեն ի շահ ոչ թե ինչ-որ անձի, ինչ-որ կուսակցության լիդերի, այլ՝ պետության, ուրեմն, հնարավոր է հասնել դրան: 

Եթե ոչ, ապա կյանքը նրանց կսրբի ու կտանի այնպես, ինչպես սրբեց ու տարավ մնացածին: Այս պահին չեմ տեսնում, որ ուզում են դրսևորել այդ կամքը»:

Թևան Պողոսյանի շեշտադրմամբ՝ իշխանությունը ցանկացած երկրում ունի ավելի մեծ պարտականություն, քան մնացածները: 

«Սա քաղաքագիտական աքսիոմ է: Բնականաբար, ապագային փոխանցող զարգացումը հենց այսօրվա գործող իշխանությունն է կատարում: 

Այնուամենայնիվ, պատասխանատվության մեծ ու փոքրի խնդիրը գալիս է այն հարցից, երբ յուրաքանչյուրն ինքն իրենից է սկսում:

Չի կարող իշխանությունը փոխվել, իսկ ընդդիմությունը՝ ոչ: Չի կարող իշխանությունը խնդիրը գիտակցել, վերցնել իր վրա, իսկ մնացածը փորձեն դրանից օգտվել:

 Սա էլ է անթույլատրելի»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal