Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խաչիկի սեղանից անբաժան «նիսյայի տետրն» ու Լիճքից չկտրվող քույրն ու եղբայրը

SOCIETY

Խաչիկի խանութը Սյունիքի մարզի Լիճք գյուղի հենց սկզբում է: 

Խանութի անունը «Խաչիկի մոտ» են դրել:

«Ես էդ օրը խանութում չեմ եղել, գովազդ սարքողը եկել էր, ասել՝ ի՞նչ գրեմ, ի՞նչ գրեմ, ասել են՝ գրի «Խաչիկի մոտ»: Ես էլ էկա, ջղայնացա, ասեցի՝ ավելի հարմար բան կարելի էր գրել»,-արդեն ոչ թե բարկացած, այլ ծիծաղելով է պատմում Խաչիկը:

Խաչիկի համար խանութը եկամտի աղբյուր չէ, թեև այն գյուղում միակն է: 

«Զուտ իմ գյուղը սիրելով եմ պահում այն: Երկու լիմոնադ, պեչենի ծախելով չես կարող ընտանիք պահել, ուղղակի մտածում եմ, որ խանութը պետք է գյուղի գոյատևման համար: 

Թող լինի, շատերն են զարմանում, որ այս հեռավոր գյուղում այսպիսի խանութ կա»,-ասաց մեր զրուցակիցը:

 Խաչիկի խոսքով, իրենց գյուղում մարդիկ դժվար են ապրում: 

Ու քանի որ առևտրից սովորաբար երևում է, թե ոնց է ժողովուրդն ապրում, Խաչիկը ցույց է տալիս սեղանից անբաժան «նիսյայի տետրը», որը հաստ է, մաշված, լրացված, բայց այդպես էլ աղբարկղում չի հայտնվում:

 

«Էսքան պարտք ունեցող գյուղը ո՞նց կարող է գոյատևել: Պարտք կա՝ երեք տարի է.

ուզում եմ վերցնել, չեմ կարողանում: Հետո շատ են խաբել, դաչվորները, դրսից եկածները առևտուր են անում, խաբում, գնում են»,ասում է նա:

Խաչիկի խոսքով, գյուղում այսօր մոտ 20 ընտանիք է մնացել: 

Խաչիկի կինն ու երեխաները Մեղրիում են. «Ես շաբաթը մի քանի անգամ եմ գալիս գյուղ, որովհետև պապան ու մաման այստեղ են, հետո էլ խանութի հարցերով եմ զբաղվում»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ գյուղն ունի այն բոլոր հնարավորությունները, որոնք այն հայտնի զբոսաշրջային կենտրոն կդարձնեն. «Ծաղկաձորի նման մի տեղ կարող են սարքել: 

Շատ հնարավորություններ կան. նախ՝ ջրվեժներ, որոնց նմանը ոչ մի տեղ չկա, եկեղեցի ունենք, հետո ջուրն ու օդը մաքուր է: 

Զբոսաշրջիկներն արդեն գալիս են, վրաններ են խփում: Սա է գյուղի վերականգնման ճանապարհը, բայց գյուղը արհեստական ձևով քանդեցին: 

Այնպես արեցին, որ մարդիկ գնան, որովհետև գյուղի հատակին հարստություն կա: Այնպես էին ուզում անել, որ գյուղը հանք դառնա (հանքի շահագործման աշխատանքներն այս պահի դրությամբ դադարեցված են- խմբ.)»:

Խաչիկի խանութից ոչ հեռու 76-ամյա Վալենտինայի և 78-ամյա Վիլենի հայրական տունն է: Քույր ու եղբայր առանց գյուղի չեն կարողանում ապրել: 

Տիկին Վալենտինան ապրում է Երևանում, ամռանը ուղիղ երեք ամիս անցկացնում է Լիճքում: Իսկ եղբայրն Ագարակում է ապրում, ամեն շաբաթ մի քանի անգամ գալիս է գյուղ, իսկ ամռան ամիսներին մշտապես է այստեղ: 

«Ես դեռ սիրահարված եմ իմ Լիճքին: Առանց իմ ծննդավայրի ո՞ նց կարելի է ապրել: Բայց ափսոս, որ գյուղը քանդվում է, բնակչություն չկա: Շատ եմ ափսոսում, հեռանկար չեմ տեսնում: Գյուղացին անասուն չի պահում՝ կաթն ու մածունը առնում է, էլ սրանից ավելի ի՞նչ կարող ենք ասել, որ նկարագրենք վիճակը»,-ասում է տիկին Վալենտինան:

Եղբայրն էլ նշում է, որ այս տարի գյուղի դպրոցը փակվել է:

«Մինչև էս տարի դպրոց կար, 2 տարի աշակերտ կար, անցած տարի 4-ն էին: 

Բայց էս տարի ընդհանրապես չկա, էրեխեքը գնացին Մեղրի…»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մարդիկ այստեղ հիմնականում կարտոֆիլ ու լոբի են աճեցնում, բայց տեխնիկայի խնդիր ունեն: «Ձմեռը մեր դուռն ամիսներով է փակ, քույրս հունիսից է գալիս: 

Միասին ենք այստեղ անցկացնում ամառը: Խնձորը թափվում է, ափսոս է, բերք է, գոնե չիր ենք սարքում: Իսկ գարնանը, աշնանը Ագարակից շաբաթը մի անգամ ենք գալիս, այգիները ջրում ենք, նայում, որ տունը չքանդվի, բայց ջահելները չեն գալիս»,-հավելեց նա:

Տիկին Վալենտինան էլ հիշեց մոր պատմածները. «Ժամանակին մայրս գլխավոր հաշվապահ էր այստեղ, ասում էր՝ միայն մեր գյուղի ցորենը ամբողջ ուժային կառույցներին էր բավարարում»:

Պարոն Վիլենին էլ հիշողությունները տարան գյուղի երբեմնի սպորտդահլիճ, մարդաշատ կինոթատրոն, հարսանիքներ ու դպրոց, ուր աշակերտների պակաս չկար:

«10-րդ դասարանում 24 հոգի էինք»,ասաց նա, քույրն էլ հավելեց, որ իրենց դասարանում 20-30 աշակերտ կար:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal