Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կան հա­զա­րա­վոր տներ, որոնց դռնե­րի կող­պեք­ներն ար­դեն ժան­գո­տվել են, ին­չո՞ւ ավե­լաց­նել դրանց քա­նա­կը

SOCIETY

2018 թվականի մայիսյան իշխանափոխությունից, եթե կուզեք՝ հեղափոխությունից հետո, իշխանությունները խոսում են հայրենադարձության՝ ներգաղթի անհրաժեշտության և կարևորության մասին: 

Հայաստանից դուրս ապաստան գտած մեր հայրենակիցներին կոչ է արվում վերադառնալ Հայաստան, ապրել և աշխատել հայրենիքում՝ չէ՞ որ «նոր Հայաստանում» հավասար պայմաններ են ստեղծված բոլորի համար: 

Ներգաղթ ապահովելուց բացի, շատ կարևոր է արտագաղթի կասեցումը, քանի որ մարդիկ, հատկապես երիտասարդները, շարունակում են հեռանալ՝ ավելի լավ ապագա և լայն հնարավորություններ գտնելու հույսով:

 Կհակադարձեն. թող գնան և վերադառնան որպես կայացած մասնագետներ, բայց արդյոք կայացած, ավելիին ձգտող մասնագետը կվերադառնա՞ տուն, դժվար է ասել: 

Ի վերջո, անկեղծ լինենք՝ երկիրը, որտեղ աշխատանք գտնելը բարդ է, կան սոցիալական բազմաթիվ խնդիրներ, այնքան էլ գայթակղիչ չէ մարդկանց համար: 

Եվրամիության վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը, 2018 թվականի համեմատ, նվազել է 27, իսկ 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով։ 

Արդյոք այս թվերը վկայո՞ւմ ե ն Հ այաստանից արտագաղթի նվազման ծավալների մասին: Հարցին պատասխանելը դժվար է, քանի որ մեր հայրենակիցներից շատերը նախընտրում են հաստատվել Ռուսաստանում: 

Այնտեղ բնակություն հաստատելն ավելի հեշտ է, կարիք չկա փախստական դառնալու: 

Նշենք՝ ռուսական լրատվամիջոցներն ամիսներ առաջ գրել էին, որ Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը 2019 թվականին կտրուկ ավելացել է, մասնավորապես՝ 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիայի ներհոսքը ռեկորդ է սահմանել վերջին տասը տարիների ընթացքում ու կազմել է 98 հազար մարդ։ 

Հայաստանի միգրացիոն ծառայությունը հակադարձել էր՝ նշելով, որ ոչ միայն Ռուսաստան մեկնող քաղաքացիների աճ չկա, այլև կա թվի նվազում: 

Վերջին մի քանի ամիսներին ականատես ենք լինում, որ Հայաստան պարտադրաբար վերադառնում են Գերմանիայում, ԵՄ այլ երկրներում ապաստան ստացած Հայաստանի քաղաքացիները, անգամ բուժում ստանալու անհրաժեշտությունը եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին հետ չի պահում ներգաղթյալներին իրենց երկրից արտաքսելու որոշումից: 

Այսպիսով՝ Հայաստանը պատրա՞ստ է ընդունել ներգաղթյալներին, որոնցից շատերն այստեղ պետք է ամեն ինչ սկսեն զրոյից, քանի որ վերջնականապես խզել են բոլոր կապերը Հայաստանի հետ՝ վաճառելով բնակարանը, ունեցվածքը՝ հույս ունենալով, որ կկարողանան մշտական բնակություն հաստատել Եվրոպայում: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս շրջանառության մեջ է դրել «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշումը: 

Պետական ծրագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ուղղորդել և խորհրդատվություն տրամադրել և՛ կամավոր, և՛ հարկադիր վերադարձածներին։

Այս ծրագրի թիրախային խումբը հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներն են, այդ թվում՝ հետընդունման համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները, եվրոպական երկրներից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և այլ երկրներից արտաքսված և վտարված, Ռուսաստանի Դաշնությունից դատական կարգով արտաքսված կամ վտարված ՀՀ քաղաքացիները: 

Ծրագրի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ վերադարձած այն քաղաքացիները, որոնք վերադարձից հետո առավելագույնը երեք ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով։

Աջակցություն ստանալու հարցում առաջնահերթություն է տրվելու բազմազավակ ընտանիքներին (4 և ավելի երեխա ունեցող), տարեցներին (65 տարին լրացած), հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։

 Ներկայացված նախագծի մեջ մանրամասնորեն նշված է քայլերի հաջորդականությունը, թե ուր պետք է դիմել խնդիրներին լուծում տալու նպատակով:

Որևէ մեկը չի վիճարկում՝ օրենքների ընդունումը և գլխավորը՝ կիրառումը շատ կարևոր է: 

Բայց ավելի կարևոր է, որ այն չլինի հերթական հռչակագրային փաստաթուղթը, որպեսզի բյուրոկրատական քաշքշուկը չլինի այն աստիճանի, որ հայրենիք վերադարձածները՝ կամավոր, թե հարկադիր, նորից Հայաստանը լքելու ցանկություն ունենան կամ էլ կառավարության դիմաց հերթական բողոքի ակցիան անցկացնեն: 

 

Օգոստոսի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքի ժամանակ դիմելով ամերիկահայերին՝ անդրադարձավ նաև հայրենադարձության գաղափարին. 

«Այսօր բազմաթիվ հայեր վերադառնում են Հայաստան, բայց ուզում եմ խոսել մեծ հայրենադարձության մասին՝ ասելով, որ ապրել Հայաստանում չի նշանակում միայն ֆիզիկապես ապրել Հայաստանում: 

Մեծ հայրենադարձություն նշանակում է նաև, օրինակ, տարվա ընթացքում անպայման մեկ, երկու ամիս ֆիզիկապես գտնվել և ապրել Հայաստանում: Երևանում, Հայաստանում տուն ունենալը նշանակում է շատ լավ և հուսալի ներդրում անել: 

Դիմում եմ նրանց, ովքեր դեռևս տուն չունեն Հայաստանում՝ յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում: 

Հայրենադարձությունը նշանակում է բիզնես ունենալ Հայաստանում, և ամենակարևորը՝ ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: 

Յուրաքանչյուր հայ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»,-նշել էր վարչապետը:

 

Հայաստան վերադառնալու կոչերն, իհարկե, հրաշալի են, բայց եթե Հայաստանում բիզնես հիմնելու առաջարկները լիովին հասկանալի են, քանի որ դրանք կաշխուժացնեն տնտեսությունը, ամենակարևորը՝ աշխատատեղեր կստեղծեն, ապա բացառապես տուն ունենալու գաղափարը՝ ոչ այնքան: 

Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանում և յուրաքանչյուր մարզում, կան հազարավոր տներ, որոնց դռների կողպեքներն արդեն ժանգոտվել են: Արդյոք պե՞տք է ավելացնել այդ կողպված, առիթից առիթ բացվող դռների քանակը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal